-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Նիդերլանդների հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին պատմել է միջադեպի մասին, որը տեղի է ունեցել իր ու այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Լուի վան Գալի միջև աշխարհի 2014թ. առաջնության քառորդ եզրափակիչի Կոստա Ռիկայի հետ հանդիպման ժամանակ։
«Երբ ավարտվեց հիմնական ժամանակը, մենք հավաքվեցինք մի անկյունում, ու նա անսպասելիորեն հարվածեց ինձ։ Այնուհետև, ձեռքով թփթփացրեց ու զայրացած ասաց. «Այլևս այդպես չանես։ Հիմա մոռացի այդ մասին ու անպայման իրացրու 11 մետրանոցը»,-վան Պերսիի խոսքերն է փոխանցում Voetbal International-ը։
Հիշեցնենք, որ Կոստա Ռիկայի հետ խաղի լրացուցիչ ժամանակում վան Պերսին ցավեր էր սկսել զգալ։ Վան Գալը նախազգուշացրեց նրան, որ կարող է փոխարինել նրան, սակայն ֆուտբոլիստը հրաժարվեց լքել խաղադաշտը, քանի որ ցանկանում էր մասնակցել հետ-խաղյա 11 մետրանոց հարվածաշարին։ Արդյունքում, վան Պերսին իրացրեց իր հարվածը։ Նիդերլանդները հաղթեցին Կոստա Ռիկային 4։3 հաշվով ու դուրս եկան առաջնության կիսաեզրափակիչ։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո