fbpx

Վանաձորում տեղի կունենա Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկանների առաջնությունը

Վանաձորում մայիսի 17-19-ը տեղի կունենա Ֆելիքս Դալլաքյանի անվան վոլեյբոլի Մ17 տարեկանների առաջնությունը:

Ավանդական դարձած մրցաշարին այս տարի մասնակցելու են տղաների 6 և աղջիկների 4 թիմեր՝ Երևանից, Վանաձորից, Աշտարակից և Սիսիանից: Խաղերը կանցկացվեն Վանաձորի մարզահամալիրին: Վիճակահանությունը տեղի կունենա մայիսի 16-ին:

Առաջնության արդյունքներով կձևավորվի Հայաստանի աղջիկների Մ17 հավաքականը, որը մասնակցելու է նոյեմբերին Թբիլիսիում կայանալիք Արևելյան Եվրոպական երկրների առաջնությանը:

Առաջնության գլխավոր հովանավորն է Վիվառո ընկերությունը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում: