Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
«Վանը» 15 հանդիպումից հետո վաստակել է նույնքան միավոր և զբաղեցնում է աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
«Ուրարտուն» 12 խաղից հետո իր ակտիվում է գրանցել 18 միավոր ու գտնվում է 6-րդ տեղում:
Կոնստանտին Զայցևի գլխավորած թիմը չէր հաղթել VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր նախորդ 6 հանդիպումներում՝ գրանցելով 2 ոչ-ոքի, 4 պարտություն: Վերջին հաղթանակը գրանցվել էր անցած տարվա նոյեմբերի 26-ին, երբ Չարենցավանը ներկայացնող թիմը 13-րդ տուրում սեփական հարկի տակ 3-1 հաշվով պարտության էր մատնել «Շիրակին»: «Վանն» անպարտելի է առաջնությունում իր վերջին 3 խաղերում՝ տոնելով 1 հաղթանակ, գրանցելով 2 ոչ-ոքի:
Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը միայն 1 հաղթանակ է տոնել (նախորդ՝ 16-րդ տուրում «Արարատ-Արմենիայի» նկատմամբ՝ 1-0) VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում իր վերջին 5 մրցավեճում՝ գրանցելով նաև 1 ոչ-ոքի, 3 պարտություն:
Սա այս թիմերի միջև առաջնության շրջանակում երբևէ կայացած 2-րդ հանդիպումն էր: Նախորդ խաղը կայացել էր 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ «Ուրարտուն» 8-րդ տուրում սեփական հարկի տակ առավելության էր հասել 2-0 հաշվով:
17-րդ տուրի նախորդ 2 մրցավեճում գրանցվել էին հետևյալ արդյունքները՝ «Լոռի» 2-0 «Նոա», «Փյունիկ» 1-1 «Ալաշկերտ»: Տուրը կավարտվի վաղը՝ մարտի 7-ին կայանալիք «Շիրակ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումով:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո