«Վանը» 47-րդ ակումբն է, որ երբևէ մասնակցել է Հայաստանի առաջնություններին - VNews
Բաժիններ

«Վանը» 47-րդ ակումբն է, որ երբևէ մասնակցել է Հայաստանի առաջնություններին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրը՝ 10 փաստով

117946992 928528357647684 1567253153263935932 o - «Վանը» 47-րդ ակումբն է, որ երբևէ մասնակցել է Հայաստանի առաջնություններին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:58

-

-

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումով օգոստոսի 14-ին տրվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մեկնարկը: 4-րդ անգամ է առաջնությունն անցկացվում 10 թիմով: Սակայն առայժմ միայն մեկ անգամ՝ 1997թ. են առաջնության մասնակից բոլոր 10 թիմերը հասել վերջնագիծ: 1999թ. առաջնության ընթացքում ֆինանսական խնդիրների պատճառով «Ղարաբաղն» ու «Դվինը» լուծարվել են: Նախորդ մրցաշրջանում էլ առաջնության աշնանային հատվածից հետո «Երևանը» դադարեցրեց իր գոյությունը:

Մեկնարկային տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մեկնարկային տուրի 5 հանդիպումներից կայացան 4-ը (նախապես հայտարարածի համաձայն «Լոռին» չներկայացավ «Ուրարտուի» հետ հանդիպմանը): Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, նույնքան խաղ ավարտեցին ոչ-ոքի:

16.08.2020 Ararat 1 0 Pyunik 16 960x640 - «Վանը» 47-րդ ակումբն է, որ երբևէ մասնակցել է Հայաստանի առաջնություններին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգան ունի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մեկնարկից հետո 109 րոպե պահանջվեց գոլերի հաշիվը բացելու համար: Առաջին գոլը գրանցվեց տուրի 2-րդ խաղի՝ «Վան» – «Գանձասար-Կապան» հանդիպման 19-րդ րոպեին Ուիլֆրեդ Կուասի Էզայի օգտին, որը դիպուկ իրացրեց կապանցիների դարպասին նշանակված 11մ հարվածը: Դա նաև VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության նորեկի առաջին գոլն էր: Ընդհանուր առմամբ մեկնարկային տուրում 8 գոլ խփվեց:

2․ Գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Բարձրագույն խմբում իր 3-րդ մրցաշրջանը սկսեց «Ալաշկերտի» հետ գրանցած գոլազուրկ ոչ-ոքիով: Նախորդ երկու առաջնությունների մեկնարկը թիմի համար հաղթական էր («Լոռի»՝ 2-0, «Գանձասար-Կապան»՝ 3-1):

Հարկ է նշել, որ վերջին 9 առաջնություններում գործող չեմպիոններին ընդամենը 2 անգամ է հաջողվել հաղթանակով մեկնարկել: Բացի նախորդ մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի» հաղթական մեկնարկից, նաև «Ալաշկերտին» է հաջողվել 2018/19թթ. առաջնությունը սկսել հաղթանակով՝ նվազագույն հաշվով պարտության մատնելով «Արարատին»: Մեկնարկային մնացած 7 հանդիպումներում գործող չեմպիոնները 5 պարտություն են կրել, 2 անգամ առաջնությունը սկսել են գոլազուրկ ոչ-ոքիով:

14.08.2020 Alashkert 0 0 Ararat Armenia 13 960x640 - «Վանը» 47-րդ ակումբն է, որ երբևէ մասնակցել է Հայաստանի առաջնություններին

Դավիդ Կամպանյա․ «Թիմը գնալով ավելի ու ավելի լավ է խաղում, և վստահ եմ, որ կաճենք» (տեսանյութ)

Իսկ ահա 1993-2011թթ. առաջնությունների մեկնարկային հանդիպումներում գործող չեմպիոնները չեն պարտվել՝ տոնելով 18 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

3․ «Վանը» հաղթանակով նշեց նորամուտը VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնությունում՝ դառնալով Բարձրագույն խմբում հանդես եկած 47-րդ ակումբը: Իսկ Չարենցավանը համալրեց Հայաստանի այն 19 քաղաքների ցանկը, որոնք իրենց թիմերն են ունեցել Բարձրագույն խմբի առաջնություններում:

4․ Տիգրան Դավթյանը Բարձրագույն խմբի 29 առաջնություններում «Շիրակը» գլխավորած ընդամենը 5-րդ մարզիչն է: Թիմը բոլորից երկար՝ 13 տարի անընդմեջ (1992-2004թթ.) մարզել է Անդրանիկ Ադամյանը, ինչն ինքնատիպ ռեկորդ է հայկական ֆուտբոլում: Նրա օրոք գյումրեցիներն առավել շատ՝ 339 խաղ են անցկացրել (+226=56-57, 884-296):

116265535 4147660781973866 5883110058815559689 o - «Վանը» 47-րդ ակումբն է, որ երբևէ մասնակցել է Հայաստանի առաջնություններին
Լուսանկարը՝ «Շիրակի» մամուլի ծառայության

«Որոշ դրվագներում մրցակցին թերագնահատելու գործոն նկատվեց»․ Վլադիմիր Ժապալաու (տեսանյութ)

«Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշած Վարդան Բիչախչյանի օրոք «Շիրակը» 305 խաղ է անցկացրել (+123=81-101, 387-374): Բացի նշված մարզիչներից, «Շիրակը» գլխավորել են նաև Ժորա Բարսեղյանն (109 խաղ) ու Սամվել Պետրոսյանը (14 խաղ):

5․ Հաջող իրացնելով «Վանի» դարպասին նշանակված 11մ հարվածը, Գեղամ Հարությունյանը Բարձրագույն խմբում «Գանձասար-Կապանի» կազմում հոբելյանական՝ 50-րդ գոլը խփեց: Եթե հաշվի առնենք նաև նախորդ առաջնությունը, ապա վերջին 3 հանդիպումներում Գեղամը դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասը:

«Վանի» հետ խաղում գանձասարցիների բոլոր տարիների լավագույն ռմբարկուն ևս մեկ հոբելյան նշեց՝ թիմի կազմում պաշտոնական մրցումներում 150-րդ հանդիպումն անցկացնելով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Ռիկարդո Գոմե՞ս, թե Ժոզե Էմբալո. Կոնֆերենցիաների լիգայի ինստագրամյան էջի հարցումը

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու»՝ 3-0. VNews-ի ֆոտոշարքը խաղից

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» շարունակում է վստահ ընթացքը. Լիման՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիա» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նոան» հաղթեց «Վանին» արտագնա խաղում (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Վան» – «Նոա». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Մորի Կոնեն հեռացավ «Արարատից»

VBET ՀՊԼ. «Արարատը» հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. ԲԿՄԱ – «Արարատ». Մեկնարկային կազմեր

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» շարունակում է առանց հաղթանակի շարքը

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Բախտորոշ հանդիպում Ալեքսանդր Գրիգորյանի և նրա սաների համար. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 7-րդ տուրից առաջ

VBET ՀԳ. ԲԿՄԱ – «Փյունիկ»՝ 1-2. VNews-ի ֆոտոշարքը խաղից