-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Հայաստանի հավաքականի և Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է վնասվածքից ապաքինման գործընթացի մասին։
«Վնասվածքի պատճառով երկարատև դադարից հետո ես հիմա նորմալ եմ զգում։ Անհամբերությամբ եմ սպասում մարզումների վերադարձին, որ մարզավիճակ հավաքեմ ու օգնեմ թիմին։
Ֆիզիկական վիճակի մասին այժմ բարդ է խոսել․ ամեն ինչ պայմանավորված է մարզումներով։ Հուսով եմ՝ կվերադառնամ «Շիննիկի» դեմ Ռուսաստանի գավաթի շրջանակում կայանալիք խաղին»,- ասել է Հարոյանը Sport24-ի հետ զրույցում։
Խոսելով այն թեմայի շուրջ, թե «Ուրալի» ֆուտբոլիստներն աշխատավարձ չեն ստանում, Հարոյանը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ կենտրոնացած է միայն մարզումների վրա։
Հայաստանի հավաքականի վերջին նորություններըԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո