fbpx
Բաժիններ

Վարազդատ Լալայանը՝ երիտասարդական ԱԱ-ի չեմպիոն

Սուվայում ավարտվեց ծանրամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Հայաստանն իր առաջին ոսկե մեդալն է նվաճել: 109 կգ քաշային Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում 192 կգ-ով նվաճել է փոքր արծաթե մեդալ, իսկ հրումում՝ 227 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկին: Երկամարտի 419 կգ արդյունքով Լալայանը դարձել է Աշխարհի չեմպիոն:

87 կգ քաշային Արփինե Դալալյանն էլ հրում վարժությունում կարողացել է բրոնզե մեդալ նվաճել, իսկ երկամարտում 241 կգ արդյունքով միայն 4-րդն է եղել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: