Վարդան Բիչախչյան. «Գիտենք մեր սխալները ու փորձելու ենք բացառել դրանք» - VNews
Բաժիններ

Վարդան Բիչախչյան. «Գիտենք մեր սխալները ու փորձելու ենք բացառել դրանք»

01.11.2019 Vbet cup Gandzasar 2 1 Shirak 33 - Վարդան Բիչախչյան. «Գիտենք մեր սխալները ու փորձելու ենք բացառել դրանք»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Կոնֆերենցիաների Լիգա, Որակավորում

29 Հուլիս 2021 - 22:00

3

Շլյոնսկ Վրոցլավ

3

ՖԱ Արարատ Երևան

1 - 0 - 1`

1 - 1 - 40`

1 - 2 - 42`

2 - 2 - 57`

3 - 2 - 65`

3 - 3 - 89`

ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Արարատը» մրցում է լեհական «Շլյոնսկի» հետ։

Թիմերի միջև առաջին խաղը կայացավ Գյումրիում՝ ավարտվելով Վրոցլավը ներկայացնող թիմի հաղթանակով՝ 4։2։ Պատասխան խաղը կայանալու է հուլիսի 29-ին։

«Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին:

«Առաջին խաղից հետո բարդ իրավիճակ է ստաղծվել: Հաշիվը մեզ հուշում է, որ պաշտպանությունում պետք է շատ գրագետ խաղանք, ու այն տարրական սխալները, որոնք թույլ տվեցինք առաջին խաղում, երկրորդ խաղում պիտի փորձենք բացառել: Գնդակ բաց թողնելու իրավունք չունենք: Մեզ հարկավոր է լավ պաշտպանություն ու որակյալ հարձակում:

Պարզ է, որ մրցակիցն ունենալու է մեծ աջակցություն երկրպագուների կողմից, բայց մենք էլ ունենք մեր երկրպագուները, որոնք թեկուզ հեռվից աջակցելու են մեզ: Եթե մենք լավ խաղալու ցանկություն ունենք, ուրեմն պիտի հաղթահարենք նաև երկրպագուների ճնշումը:

Երկու-երեք դիրքեր կան, որոնց վերաբերյալ դեռևս չենք որոշել՝ ովքեր են խաղալու, բայց մեծ փոփոխություններ չեն լինի:

Գիտենք՝ մենք որտեղ ենք սխալվել: Սխալները շատ էին ու տարրական: Փորձելու ենք բացառել այդ սխալներն ու հնարավորին չափ ապահով խաղով աչքի ընկնել պաշտպանությունում, որպեսզի մրցակիցը չկարողանա օգտագործել իր ուժեղ կողմերը:

Մեր հիմնական սխալը կարգապահությունը չպահպանելն էր առաջին գոլից հետո: Մենք փորձեցինք խաղը փրկել, բայց տղաների վրա ազդեց նաև խաղի ընթացքը: Երկրորդ կեսի սկզբնամասում մենք հավասարեցրինք հաշիվը, սակայն արագ գնդակ բաց թողեցինք: Վաղը փորձելու ենք ամեն ինչ անել՝ առաջնահերթ այդ հանգստությունը պահպանելու համար»,- ասել է Վարդան Բիչախչյանը:

Հարցին, թե արդյոք Մորի Կոնեն մասնակցելո՞ւ է հանդիպմանը, Բիչախչյանն ասել է՝ «այո»:

Էդգար Մալաքյան. «Պայքարելու ենք հաղթանակի համար»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մոուրինյոն դժգոհ է «Ռոմայի» խաղից՝ չնայած 5-1 հաշվով հաղթանակին

«Ռոմայի» տպավորիչ ցուցանիշը Մոուրինյոյի գլխավորությամբ

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոման» ջախջախեց «ԲԿՄԱ Սոֆիային», Մխիթարյանը չմասնակցեց խաղին (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. Առաջին կեսից հետո «Ռոման» հաղթում է «ԲԿՄԱ Սոֆիային» (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգա. «Ռոմայի» մեկնարկային կազմը

Կոնֆերենցիաների լիգա. «Տոտենհեմի» մեկնարկային կազմը «Ռենի» դեմ խաղում

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

13 խաղ և ոչ մի հաղթանակ իսրայելական թիմերի հետ դիմակայությունում

«Ալաշկերտը» պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայում (տեսանյութ)

«Մաքաբին» հաղթում է «Ալաշկերտին» առաջին կեսից հետո (տեսանյութ)

Էմբալոն խփեց «Ալաշկերտի» առաջին գոլը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում (տեսանյութ)

«Մաքաբին» բացում է «Ալաշկերտի» դեմ խաղի հաշիվը (տեսանյութ)

«Ալաշկերտի» մեկնարկային կազմը «Մաքաբի Թել-Ավիվի» դեմ խաղում

Գրիգորյան. «Թիմերի միջև խաղամակարդակի մեծ տարբերություն չկա»

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

«Ալաշկերտի» նախախաղային մարզումը «Բլումֆիլդ» մարզադաշտում (տեսանյութ)