Վարդան Բիչախչյանի մեկնաբանությունը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին - VNews
Բաժիններ

Վարդան Բիչախչյանի մեկնաբանությունը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

51181349667 7bd747e514 o 1 e1623763328488 - Վարդան Բիչախչյանի մեկնաբանությունը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության առաջին փուլի վիճակահանությունը: «Արարատն» այս փուլում մրցելու է հունգարական «Ֆեհերվարի» հետ։ Վիճակահանության մասին կարծիք է հայտնել «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։

«Կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր մրցակիցներից մեզ բաժին հասավ ամենաբարդը։ Այս պահին մրցակցի մասին որևէ հստակ տեղեկատվություն չունենք։ Տեղյակ ենք, որ ավարտված մրցաշրջանում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը։ Այս պահից սկսած կսկսենք լավ ուսումնասիրել մրցակցին ու պատրաստվել խաղերին»,- Բիչախչյանի խոսքն է մեջբերում երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ֆեհերվարի» և «Արարատի» միջև առաջին հանդիպումը կայանալու է հուլիսի 8-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 15-ին։

Եվրագավաթներում հայկական ակումբների մյուս մրցակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Արարատը» 2 միավոր է ավելացրել Հայաստանի ակումբային վարկանիշին

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Արարատն» առաջինը չէր, որ 5 գոլ խփեց, բայց դուրս մնաց եվրագավաթային փուլից

Հայաստանում 7 տարի անց՝ նոր թագակի՞ր, հնչեղ անունների վերադարձ․ VBET Պրեմիեր լիգայի 5 գլխավոր ինտրիգները

«Արարատը» լքում է Կոնֆերենցիաների լիգան, բայց՝ գլուխը բարձր. VNews-ի ֆոտոշարքը պատասխան խաղից

«Արարատը» գոլառատ ոչ-ոքի խաղաց ու դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից (տեսանյութ)

Կոնեի դուբլի շնորհիվ «Արարատն» առաջին կեսից հետո հաղթում է «Շլյոնսկին» (տեսանյութ)

2 ինտրիգային դիմակայություն արդեն 1-ին տուրում․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ անդրանիկ տուրից առաջ

«Արարատի» մեկնարկային կազմը «Շլյոնսկի» դեմ խաղում

Թիմեր Հայաստանի 16 քաղաքից, հաշվեհարդար մրցավարների հետ, 17-ամյա Բերեզովսկին․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 1-ին)

Վարդան Բիչախչյան. «Գիտենք մեր սխալները ու փորձելու ենք բացառել դրանք»

Էդգար Մալաքյան. «Պայքարելու ենք հաղթանակի համար»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի նախկին թիմակիցը. «Արարատը» նորեկ ունի (լուսանկար)

Երևանի ԲԿՄԱ-ն առաջին տրանսֆերը կատարեց

Հայկական ակումբները նույն մրցակցի դեմ 7 խաղում ոչ մի գոլ չեն խփել, Արտակ Գրիգորյանի նվաճումը