Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվելՆախընտրելի թեմաներ
- Պահպանված 0
- Նախընտրելի
Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որը հիմա գլխավորում է ղազախական «Տարազը», հարցազրույց է տվել Vesti.kz-ին: 47-ամյա մասնագետին հարցրել են նաև Հայաստանի հավաքականի վերջին հաջողությունների մասին»
«Ամենակարևորը մեկնարկային հաղթանակներն էին, դրանք վստահություն են հաղորդել թիմին: Ֆուտբոլում շատ կարևոր է հոգեբանությունը: Հիմա բոլորն էլ սովորել են ֆուտբոլ խաղալ, բայց այդ ամենից զատ Հայաստանի հավաքականը ձեռք է բերել վստահություն:
Ի դեպ, ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի հավաքականին և մեր երկրպագուներին երկար սպասված հաղթանակների կապակցությամբ: Լիահույս եմ, որ այս հաղթանակները շարունակական կլինեն»:
ԱԱ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկել է 3 հաղթանակներով և 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Ամբողջական հարցազրույցը.
«Ձայնդ կտրիր, խաղից հետո ցույց կտամ՝ ես ով եմ». Վարդան Մինասյանը՝ կոնֆլիկտի կենտրոնում
Վիդեո
Ֆոտո