Վարձակալությամբ հանդես եկող 3 ֆուտբոլիստ, որ ավելի թանկ արժեն, քան Բեյլը - VNews
Բաժիններ

Վարձակալությամբ հանդես եկող 3 ֆուտբոլիստ, որ ավելի թանկ արժեն, քան Բեյլը

Transfermarkt-ի հաղորդմամբ՝ Մադրիդի «Ռեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Գարեթ Բեյլի տրանսֆերային արժեքը կազմում է 28 միլիոն եվրո։ Հիշեցնենք, որ «Արքայական ակումբն» ուելսցուն ձեռք բերելու համար հատկացրել է 100 միլիոն եվրո։

Գաղտնիք չէ, որ ֆուտբոլիստի ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի փոխհարաբերությունները լարված են, ինչի պատճառով Բեյլը խաղաժամանակ չի ստանում, իսկ երբ ստանում է, չի ցուցադրում այն խաղը, որ սպասվում է։

Հետաքրքիր է, որ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներից 3-ը, որոնք վարձակալությամբ հանդես են գալիս այլ ակումբներում, ներկա դրությամբ ավելի բարձր տրանսֆերային արժեք ունեն, քան Գարեթ Բեյլը։

Մարտին Էդեգոր՝ 45 մլն եվրո

Էդեգորը վարձակալությամբ հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադի» կազմում։ Ամենայն հավանականությամբ, նորվեգացին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի այնտեղ։ Զարմանալի չէ, որ նրա տրանսֆերային արժեքն աճել է, քանի որ «Ռեալ Սոսյեդադի» կազմում 21-ամյա ֆուտբոլիստը հիանալի ելույթ է ունեցել 2019-20 մրցաշրջանում։

Տակեֆուսա Կուբո՝ 30 մլն եվրո

Ակնկալվում է, որ երիտասարդ ճապոնացին 2020-21 մրցաշրջանում վարձակալությամբ կտեղափոխվի այլ ակումբ։ «Մալյորկայի» կազմում Կուբոն 2019-20 մրցաշրջանում բավական հաջող ելույթ է ունեցել, ինչի արդյունքում հիմա ավելի բարձր տրանսֆերային արժեք ունի, քան Բեյլը։

Դանի Սեբալյոս՝ 32 մլն եվրո

Սեբալյոսը վարձակալությամբ ելույթ է ունենում Լոնդոնի «Արսենալի» կազմում։ Հավանականությունը մեծ է, որ «զինագործները» ֆուտբոլիստի հետ կկնքեն հիմնական պայմանագիր՝ ձեռք բերելով նրա տրանսֆերը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ռեալի» ճապոնացի «Մեսին» վարձավճարով կխաղա «Վիլյառեալում»

Օդրիոսոլան «Բավարիայից» կվերադառնա «Ռեալ»

Կրոսը հիացած էր դե Բրույնեով. Երկրպագուները ֆիքսել են դրվագը (տեսանյութ)

Աղբյուր. «Ռեալը» սուպերառաջարկ է կատարելու Դիբալայի համար

Դել Պիերո․ «Պիռլոն կարող է Զիդանից էլ հաջողակ մարզիչ դառնալ»

Գվարդիոլան 6 տարի անց ճաշակեց վրեժի համը

«Հաղթանակ թե պարտություն՝ միշտ Հալա՛ Մադրիդ»․ Ռամոսն ամփոփել է մրցաշրջանը

Վինիսիուսը կարող է հեռանալ «Ռեալից» ու հայտնվել եվրոպական այլ գրանդում

Վարան. «Սա իմ պարտությունն էր»

«Մանչեսթեր Սիթին» 2-րդ խաղում ևս հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ հաջորդ փուլ (տեսանյութ)

Ժեզուշն օգտվեց Վարանի սխալից և գոլ խփեց «Ռեալի» դեմ խաղում (տեսանյութ)

Չեմպիոնների լիգա․ Բոլոր գոլերն առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Բենզեմայի գոլը նոր ինտրիգ է հաղորդում դիմակայությանը (տեսանյութ)

Ռահիմ Ստեռլինգը գրավեց Մադրիդի «Ռեալի» դարպասը (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»․ Մեկնարկային կազմեր

Զիդան. «Բեյլն ասաց, որ չի ցանկանում խաղալ «Սիթիի» դեմ»