Վարկանիշային մրցաշար. Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին - VNews
Բաժիններ

Վարկանիշային մրցաշար. Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին

gurgen hovhannisyan - Վարկանիշային մրցաշար. Հայ բռնցքամարտիկները պարտություն կրեցին

Ֆրանսիայի մայրաքաղաքում ընթացքի մեջ է Օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որտեղ այսօր ռինգ է դուրս եկել Հայաստանի 4 ներկայացուցիչ։

Ինչպես արդեն հայտնել ենք, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովի անվան դիմաց կասկածելի պարտություն էր գրանցվել ռուս Գաբի Մամեդովի հետ մենամարտում։

Կանանց պայքարում 69 կգ քաշային Անի Հովսեփյանը հանդիպել էր աշխարհի 2019թ. չեմպիոն Թուրքիան ներկայացնող Բուսենազ Սուրմենելիի հետ։ Հայ մարզուհին պայքարեց, բայց դա չբավարարեց։Անին դեռևս կարող է Օլիմպիական ուղեգիր նվաճելու շանս ստանալ, եթե նրա մրցակիցը դուրս գա եզրափակիչ։

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը մենամարտի սկզբում առավելություն ուներ բրիտանացի Չիվոն Կլարկի նկատմամբ, սակայն  ի վերջո պարտվեց մրցավարների որոշմամբ՝ 3:2։

Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը ռուս Իվան Վերիասևի հետ մենամարտի առաջին 2 ռաունդում ակտիվ չէր, նա տիրեց նախաձեռնությանը միայն 3-րդ ռաունդում, բայց ճանապարհը զիջեց մրցակցին։

Հայաստանի հավաքականից դեռևս միակ ուղեգիրը նվաճել է Կորյուն Սողոմոնյանը, որը այսօր պետք է շարունակի պայքարը։

Վաղը ռինգ դուրս կգա 75 կգ քաշային Արման Դարչինյանը։ Եթե նա կարողանա հաղթել, կնվաճի Օլիմպիական ուղեգիր։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին