Ազատ ոճային ըմբիշները դուրս մնացին Օլիմպիական ուղեգրերի համար պայքարից - VNews
Բաժիններ

Ազատ ոճային ըմբիշները դուրս մնացին Օլիմպիական ուղեգրերի համար պայքարից

Hovhannes Mkhitaryan European Championships7 - Ազատ ոճային ըմբիշները դուրս մնացին Օլիմպիական ուղեգրերի համար պայքարից

Բուլղարիայում ընթացքի մեջ է ազատ ոճի ըմբշամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր մրցագորգ դուրս եկած մեր երկու ըմբիշները պարտվել են ու այլևս չեն շարունակում պայքարը ուղեգրի համար:

74 կգ քաշային Արման Անդրեասյանը հաղթական մեկնարկից հետո ծանր պայքարում զիջեց Հունաստանը ներկայանցող Ջեորջիոս Կոուգիոումցիդիսին՝ 14:8 հաշվով:

86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը որակավորման փուլում տարած հաղթանակից հետո պարտության մատնեց Պուերտո Ռիկոն ներկայացնող մարզիկին, սակայն քառորդ եզրափակիչում չկարողացավ ոչինչ անել լեհ Զբիգնիև Բարանովսկիի դեմ գոտեմարտում (12:2):

Այսպիսով, մեր հավաքականից Տոկիոյում մրցելու են Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը:

Մայիսի 8-ից Օլիմպիական ուղեգրերի համար կպայքարեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանը ներկայացնելու են Արմեն Մելիքյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և գերծանր քաշային կարգի Դավիթ Օվասապյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Հայաստանի հավաքականի կազմն ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում

Վարկանիշային մրցաշար. Մեր ըմբիշների մեկնարկը հաղթական էր (տեսանյութ)

Վարկանիշային մրցաշար. Այսօր գորգ դուրս կգա ազատ ոճային 2 ըմբիշ

Համաշխարհային վարկանիշային մրցաշարին կմասնակցի 2 ազատ ոճային ըմբիշ

ԵԱ. Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալակիր

ԵԱ. Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Եվրոպայի առաջնություն. Արման Անդրեասյանը կիսաեզրափակիչում է

Վարկանիշային մրցաշար. Թևանյանը ու Հարությունյանը հաղթանակներով մեկնարկեցին

Վարկանիշային մրցաշարում այսօր մեկնարկում է 4 ազատ ոճային ըմբիշ

Դեպի Տոկիո-2020. Ազատ ոճայիններից ուղեգրի հավակնորդները, նրանց մարզավիճակն ու մրցակիցները

Ազատ ոճային ըմբիշները մի քանի օրից պայքարելու են Օլիմպիական ուղեգրերի համար ( տեսանյութ)

Կիևի մրցաշար. Գևորգ Ղարիբյանն ու Հովհաննես Մխիթարյանը՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)

Կիևի մրցաշար. Ս. Գալստյանը, Դ. Օվասապյանը, Հ. Մխիթարյանը և Հ. Մաղաքյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար

Կիևի մրցաշարին կմասնակցի ազատ ոճային 10 ըմբիշ