Վարսենիկ Մանուչարյան․ «Այդ լուրը իմանալուց հետո այնքան էի ուրախացել, կարծես, արդեն դարձել էի Օլիմպիական չեմպիոն» - VNews
Բաժիններ

Վարսենիկ Մանուչարյան․ «Այդ լուրը իմանալուց հետո այնքան էի ուրախացել, կարծես, արդեն դարձել էի Օլիմպիական չեմպիոն»

216438692 564369914576970 801480132397135573 n - Վարսենիկ Մանուչարյան․ «Այդ լուրը իմանալուց հետո այնքան էի ուրախացել, կարծես, արդեն դարձել էի Օլիմպիական չեմպիոն»

Լողի Հայաստանի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանը մեր Օլիմպիական թիմի ամենաերիտասարդ մարզիկն է։ 18-ամյա լողորդը արդեն իսկ հասցրել է մի քանի նվաճման հասնել։  Հայաստանի բազմակի չեմպիոն է տարբեր տարիքային խմբերում և ռեկորդակիր: VNews-ին Տոկիոյից մեր մարզուհին ասաց, որ փորձելու է զարգացնել արդյունքները և լավ է պատրաստվել Օլիմպիական խաղերին: Վարսենիկը պատմեց նաև, թե ինչպիսին է կյանքը Օլիմպիական գյուղում:

Սա Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են, կա՞ հուզվածություն և լարվածություն:

Հիմնականում լարվածություն, մի փոքր էլ հուզվածություն, դրանք կապված են միմյանց հետ, դե պարզ է, որ պետք լինեն դրանք։

Ինչպե՞ս ստացվեց ձեռք բերել Տոկիոյի ուղեգիր:

Հունիսի սկզբին Հունգարիայում մասնակցում էի մեծահասակների մրցումներին, լողացի 100մ և 200մ տարածությունում, և իմ անվամբ Օլիմպիական կոմիտեն սպիտակ քարտ ուղարկեց։ Ես դա իմացել եմ Օլիմպիական խաղերից 4 շաբաթ առաջ։ Այդ օրը չէի ցանկանում գնալ մարզումներին, կարելի է ասել ալարում էի, բայց գնացի մի փոքր ուշացումով, որովհետև հուլիսի սկզբից բոլոր տեսակի մրցումները ավարտված են լինում և 2 ամիս մրցումներ չենք ունենում։ Նախավարժանքի ժամանակ զանգահարեցին մարզչիս՝ Կարեն Բարսեղյանին, և ասացին, որ մեր թիմից պետք է ես մեկնեմ Օլիմպիական խաղերի։ Այդ լուրը իմանալուց հետո այնքան էի ուրախացել, կարծես, արդեն դարձել էի Օլիմպիական չեմպիոն։

Որքանո՞վ է պարտավորեցնող Օլիմպիական խաղերում դրոշակակիր լինելը:

Եթե անկեղծ՝ չէի սպասում, որ ես կլինեմ դրոշակակիրներից մեկը։ Դա պարտավորեցնող է նրանով, որ ինձ հետևելու են բոլորը, ամենակարևորը հայ ազգը: Պետք է հպարտ քայլեմ և շատ եմ պարտավորված։

Ի՞նչ սպասելիքներ ունեք այս Օլիմպիական խաղերից:

Չգիտեմ, անկեղծ ասած, կարևորը, որ լավ պատրաստվեմ, արդյունքներս զարգացնեմ, չեմ ուզում ասել, որ կհայտնվեմ պատվո հարթակին, բայց անպայման կաշխատեմ:

216123691 143074764615906 6789724617566890242 n 960x594 - Վարսենիկ Մանուչարյան․ «Այդ լուրը իմանալուց հետո այնքան էի ուրախացել, կարծես, արդեն դարձել էի Օլիմպիական չեմպիոն»
Լուսանկարը՝ Վարսենիկ Մանուչարյանի անձնական արխիվից

Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվեցին. դա պակասեցրե՞ց մոտիվացիան, թե՞ լրացուցիչ ժամանակ տվեց խաղերին պատրաստվելու համար:

Ո՛չ, ճիշտն ասած՝ ինձ համար դա լավ էր, որովհետև եթե Օլիմպիական խաղերն անցկացվեին անցած տարի, ես չէի կարողանա մասնակցել: Ես շանս ունեցա պատրաստվելու և մասնակցելու համար, կարելի է ասել ինձ համար դա լավ էր:

Առաջին անգամ քանի՞ տարեկանում եք դիտել Օլիմպիական խաղերը:

Առաջին Օլիմպիական խաղերը դիտել եմ 10 տարեկանում։ Այդ ժամանակ հիմնականում հետևում էի ըմբշամարտին, մասնավորապես Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերին: Դա Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերն էին (այդ խաղերում Արթուր Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր-խմբ):

COVID 19-ով պայմանավորված Տոկիոյում սահմանափակումներ են: Ինչպե՞ս է ստացվում այդտեղ կազմակերպել սպորտային կյանքը:

Պարբերաբար մեզ ասում են, որ հեռավորություն պահպանենք, շատ հեռու կանգնենք միմյանցից, դա ավելի բարդացնում է, ցանկանում ես զրուցել տարբեր երկրների մարզիկների հետ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես գլխավերևումդ կանգնած լինեն և ասում են սա մի արա, այն մի արա: Մի փոքր դժվար է այսպես, նաև դժվար է, որ միշտ դիմակով ենք, այստեղ բավականին շոգ է ու դա խանգարում է մեզ։

Մեր ընտրանին.

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Դոպինգի դրական թեստ Օլիմպիական Խաղերում

«Հակառակորդը կեղտոտ մենամարտ էր վարում». Պետրոսյանը՝ Բաչկովի մենամարտի մասին

Մուսա Եվլոև․«Ալեքսանյանն ինձ 3 տարի անընդմեջ պարտվում է․պետք է առաջին հերթին իր մեջ ամեն ինչ վերլուծի»

Տոկիո-2020․ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում է

Արագավազքի նոր թագավորը․ Իտալացի վազորդի անհավանական նվաճումը

Տոկիո 2020. Արսեն Հարությունյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում

Ալեքսանյանը՝ կողմնակալ մրցավարության ու ռուսական մամուլում աղմուկ հանած խոսքերի մասին

Ինչպես Բաչկովը հաղթեց ուզբեկ մրցակցին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (ֆոտոշարք)

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակիչում է

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը հաղթեց ռուս ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

Տոկիո 2020. Արթուր Ալեքսանյանը հաղթեց ղրղզ մրցակցին

Տոկիո 2020. Կարապետ Չալյանը մեկնարկեց հաղթանակով (լուսանկաներ)

Տոկիո 2020. Հայտնի է Արմեն Մելիքյանի առաջին մրցակիցը

Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը Օլիմպիական խաղերում (թարմացվող)

Տոկիո 2020. Հովհաննես Բաչկովը հաղթեց ադրբեջանցուն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Իզաբելա Յայլյան․ Աշխատասեր և նպատակասլաց մարզիկ