fbpx

Վարուժան Սուքիասյանը՝ «Սելթիկի» հետ դիմակայության մասին. «Վախենալու ոչինչ չկա»

Հունիսի 19-ին Շվեյցարիայի Նիոնում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ, որ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ալաշկերտը» կհանդիպի Շոտլանդիայի ամենահեղինակավոր ակումբներից «Սելթիկին»:

«Ալաշկերտի» ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը մեկնաբանեց վիճակահանության արդյունքները և կիսվեց «Սելթիկի» հետ դիմակայությունից ակնկալիքներով:

«Մեզ ուժեղ մրցակից է բաժին հասել, որին, իհարկե, հարգում ենք: Բայց, վախենալու ոչինչ չկա: Պետք է կազմակերպված գործենք երկու խաղերում, ցուցադրենք նախաձեռնող ֆուտբոլ և փորձենք մեր կամքը թելադրել մրցակցին: Պետք չէ մոռանալ որ մենք հավաքականի կազմում միջազգային փորձ կուտակած մի շարք ֆուտբոլիստներ, ինչպես նաև` փորձառու լեգիոներներ ունենք մեր կազմում: Ամենայն լրջությամբ ենք պատրաստվում «Սելթիկի» հետ դիմակայությանը: Ամեն ինչ կանենք` գեղեցիկ խաղ ցուցադրելու և մեր երկրպագուներին ուրախացնելու համար»,- նշեց Սուքիասյանը:

«Սելթիկի» մամուլի ծառայության հետ զրույցում վիճակահանությունը մեկնաբանել է թիմի ավագ մարզիչ Քրիս Դևիսը: Շոտլանդական թիմը գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը:

«Մեզ սպասվում է դժվար ճանապարհորդություն` դեպի Հայաստան: Պատասխան խաղը կանցկացնենք տանը, ինչը դրական է մեզ համար: Եթե մենք ցուցադրենք մեր խաղամակարդակը, ապա կհաղթենք, սակայն չենք պատրաստվում թերագնահատել մրցակցին: Մենք գիտենք, որ այսպիսի թիմերի դեմ խաղերում կարելի է դժվարությունների հանդիպել: Հավանական է, որ Հայաստանում չափազանց շոգ կլինի, սակայն մենք պատրաստ ենք դրան: Լրջորեն պատրաստվում ենք առաջիկա դիմակայությանը»,- իր հերթին նշեց Դևիսը:

«Ալաշկերտ» — «Սելթիկ» առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:00-ին:

«Սելթիկ» — «Ալաշկերտ» պատասխան խաղը կկայանա հուլիսի 18-ին Գլազգոյի «Սելթիկ Պարկ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին (տեղի ժամանակով` 19:45-ին):

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:


«Գանձասար-Կապանն» ու իր «առեղծվածային» շարքը, առաջնության «դիպուկահար-հարձակվողը»

Բուգուհի․ «Արարատ-Արմենիան» ավելի ուժեղ է, քան «Շիրակը», ես ճիշտ տեղում եմ հայտնվել»

Արամ Ոսկանյան․ «Ձախողում կլինի, եթե չդառնանք Հայաստանի չեմպիոն» (տեսանյութ)

Վարդան Մինասյան․ «Մենք վաղը մոռանալու ենք այս հաղթանակի մասին ու պատրաստվելու հաջորդ խաղին» (տեսանյութ)

Ֆանտաստիկ Կոբյալկո ու «ոսկե» խաղում հաղթած «Արարատ-Արմենիա», «Բանանցն» էլ ուժեղ էր «Արարատից» (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Արարատ-Արմենիա» սուպերխաղը և «Բանանց» – «Արարատ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակումներ (տեսանյութ)

Մոուրինյո. «Հիանալի կլինի, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» Չեմպիոնների լիգայում խաղա «Մանչեսթեր Սիթիի» դեմ»

«Ռեալն» առաջին անգամ կբացակայի Չեմպիոնների լիգայի վիճակահանությունից 2010 թվականից սկսած

Հայկական Կլասիկո, որը կազդի չեմպիոնական պայքարի վրա․ Ամենահետաքրքիր փաստերը՝ ԲԽ-ի 23-րդ տուրին ընդառաջ

Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը՝ ըստ Whoscored-ի (նկար)

«Շալկե-04»-ը աննախադեպ ակցիա է ձեռնարկել «Սիթիից» 0-7 հաշվով կրած պարտությունից հետո

Ռոնալդուի համար «Ատլետիկոյի» հետ հանդիպումը բացառիկ պատմական էր

#Ապրող_ֆոտոներ_14. Սթիվեն Ջերարդն ու «Լիվերպուլի» անհավանական հեքիաթի առաջին գլուխը

Մոհամեդ Սալահ. «Պատրաստ եմ զոհաբերել երազանքս հանուն երկրպագուների»

Անհավանական․ Սոլարիի ասուլիսը հետաձգվում է

Պույոլն ասել է՝ ո՞րն է «Ռեալի» ու «Բարսելոնայի» տարբերությունը