fbpx

Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանն արժանացան մրցանակների

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված շախմատի Summer Chess Classic մրցաշարում հաջող հանդես եկան հայ գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանն ու Սամուել Սևյանը՝ դառնալով մրցանակակիրներ:

Վարուժան Հակոբյանը մրցաշարն անցկացրեց առանց պարտության: Նա մեկնարկեց 3 անընդմեջ հաղթանակներով, հաջորդ 6 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի, այդ թվում հաշտություն կնքելով նաև Սամուել Սևյանի հետ: Հակոբյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր:

Նույնպիսի արդյունքի հասավ նաև ադրբեջանցի Վազիֆ Դուրարբեյլին, ով մեկնարկում 4 անընդմեջ հաղթանակ էր տոնել: Վերջինս 8-րդ տուրում միակ պարտությունն էր կրել Յարոսլավ Ժերեբուխից, իսկ ավարտական տուրում հաշտություն էր կնքել Սամուել Սևյանի հետ:

Մրցակարգի համաձայն Հակոբյանն ու Դուրարբեյլին, որոնց միջև կայացած 5-րդ տուրի մրցավեճում ոչ-ոքի էր գրանցվել, 2 պարտիայից բաղկացած արագ շախմատի մրցախաղ անցկացրին: Ցավոք, երկու պարտիաներում էլ Հակոբյանը պարտվեց ու բավարարվեց 2-րդ մրցանակով:

Սամուել Սևյանը 5,5 միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը: Պատանի գրոսմայստերը միակ պարտությունը կրեց Ալեքսանդր Ինջիչի հետ 5-րդ տուրում կայացած պարտիայում:

Նույն մրցաշարի B խմբում Հայաստանը ներկայացնող Ռոբերտ Աղասարյանը մնաց անպարտելի՝ 5 միավորով գրավելով 3-րդ տեղը: Իսկ ահա ԱՄՆ-ում բնակվող Տաթև Աբրահամյանի ելույթն անհաջող էր: Նա 2,5 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

6,5 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց լեհ գրոսմայստեր Քամիլ Դրագունը:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:


Լևոն Արոնյանն ու Սամուել Սևյանը հաշտություն կնքեցին

Հայ շախմատիստների հաղթական մեկնարկը

Հովհաննես Գաբուզյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Արոնյանն ու Մելքումյանը կմասնակցեն Դուգլասի մրցաշարին

Սամուել Սևյանը՝ Washington Chess Congress մրցաշարի հաղթող

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայաստանի հավաքականներն առաջատարների խմբում են

Արամ Հակոբյանն ու Սիրանուշ Ղուկասյանը բարելավել են ցուցանիշները ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

Շախմատի 43-րդ օլիմպիադա. Հայ շախմատիստուհիներն առաջատարների խմբում են

Սամուել Սևյանն արժանացավ գլխավոր մրցանակին

Սամուել Սևյանը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթողին

Միակ պարտությունը Վարուժան Հակոբյանը կրեց մրցաշարի հաղթողից

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը զգալիորեն բարելավել են ցուցանիշները

Open de Portugal. Սամուել Սևյանն ընդամենը կես միավորով հետ մնաց հաղթողից

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանը գլխավոր մրցանակի հավակնորդների թվում է

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակ. Հայկ Մարտիրոսյանը զգալիորեն բարելավել է ցուցանիշները

Ջիբրալթարի մրցաշար. Լևոն Արոնյանն առաջատարներին հետապնդողների թվում է