fbpx

Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը եվրոգավաթներում առաջին անգամ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց

«Ալաշկերտ» - «Սուտյեսկա» հանդիպումը՝ 10 փաստով

Սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով պատասխան հանդիպումը Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» հետ, «Ալաշկերտն»  իր պատմության մեջ առաջին անգամ իրավունք ստացավ հանդես գալու Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1.«Փյունիկից» հետո «Ալաշկերտը» դարձավ հայկական երկրորդ ակումբը, որին հաջողվեց Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի ուղեգիր նվաճել: Եթե փյունիկցիներից պատմական նվաճման հասնելու համար պահանջվեց 23 տարի և մինչ այդ անհաղթահարելի արգելքը հաղթահարվեց 19-րդ փորձից, ապա «Ալաշկերտը» նման հաջողության հասավ եվրոպական ասպարեզում հանդես գալու 4-րդ տարում:

Սակայն եթե «Փյունիկը» պատմական նվաճման հասավ Եվրոպա լիգայի մրցաշարի առաջին երկու փուլերը հաղթահարելու շնորհիվ, ապա «Ալաշկերտը» պայքարը սկսելով Չեմպիոնների լիգայում և զիջելով «Սելթիկին», տեղափոխվեց Եվրոպա լիգա և 3-րդ փուլի ուղեգիր նվաճեց «Սուտյեսկայի»  նկատմամբ առավելության հասնելու շնորհիվ:

2.«Ալաշկերտը» հայկական միակ ակումբն է, որը եվրոգավաթներում նորամուտը նշելուց հետո բոլոր 4 խաղարկություններում էլ կարողացել է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: «Սուտյեսկայի» հետ հանդիպումը եվրոգավաթներում «Ալաշկերտի» 16-րդ խաղն էր, որոնցից 5-ում ալաշկերտցիները հաղթել են, նույնքան խաղում գրանցվել է ոչ-ոքի,  6-ում պարտվել են: «Ալաշկերտը»  խփել է 13 գնդակ, սեփական դարպասը բաց է թողել 20-ը:

3.«Ալաշկերտը» 2-րդ անգամ մասնակցելով Եվրոպա լիգայի մրցաշարին, կրկին կարողացավ հաջողության հասնել առաջին մրցակցի նկատմամբ: Հիշեցնենք, որ 2015/16թթ. Եվրոպա լիգայի խաղարկությունում «Ալաշկերտի» առաջին ելույթը ևս հաջող էր: Ալաշկերտցիները, որ նորամուտն էին նշում եվրոգավաթներում, Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ հաղթահարեցին առաջին փուլի արգելքը՝ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքով առավելության հասնելով շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» նկատմամբ (1-0, 1-2):

4. Եվրոգավաթների մրցաշարերում «Ալաշկերտին» 2-րդ անգամ հաջողվեց մրցակցի նկատմամբ առավելության հասնել՝ երկու հանդիպումներում էլ դարպասն անառիկ պահելով: Առաջին անգամ դա «Ալաշկերտին» հաջողվել էր 2016/17թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ մրցավեճում (0-0, 3-0):

«Ալաշկերտը»  եվրոգավաթների մրցաշարերում 3-րդ անգամ անպարտելի մնաց մրցակցի հետ մրցավեճում: Բացի վերը նշված հանդիպումից, ալաշկերտցիներն անպարտելի են մնացել նաև 2017/18թթ. Չեմպիոնների լիգայի մրցաշարում կրկին Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ մրցավեճում (1-0, 1-1):

5.Եվրոգավաթներում «Ալաշկերտն» առաջին անգամ մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցչի հետ: «Ալաշկերտը» դարձավ չեռնոգորական արգելքը հաղթահարած հայկական երկրորդ ակումբը: Մինչ այդ Չեռնոգորիայի ներկայացուցիչների հետ մրցած հայկական 4 թիմերից միայն «Շիրակին» էր հաջողվել հաղթահարել չեռնոգորական արգելապատնեշը:

2012/13թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում շիրակցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով առավելության էին հասել «Ռուդարի» նկատմամբ (1-0, 1-1): Իսկ ահա «Միկան»  հաջորդ մրցաշրջանում զիջել էր «Ռուդարին» (0-1, 1-1): Հետաքրքիր է, որ «Շիրակի» հետ մրցավեճում «Ռուդարը» գլխավորում էր «Սուտյեսկայի» ներկայիս գլխավոր մարզիչ Նիկոլա Ռակոևիչը:

Չեռնոգորիայի ներկայացուցիչների հետ մրցախաղերում անհաջողության էին մատնվել նաև «Փյունիկը» (2012/13թթ. ՉԼ, «Զետա»՝  0-3, 2-1) և «Գանձասար-Կապանը» (2017/18թթ. ԵԼ, «Մլադոստ»՝  0-1, 0-3):

Հայաստանի բարձրագույն խմբի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն ըստ Transfermarkt-ի

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում:

1 2

Արամ Ոսկանյանը՝ Մկոյանին հիմնական կազմ ընդգրկելու մասին․ «Եթե մենք չաջակցենք մեր ֆուտբոլիստին, ապա որտե՞ղ պետք է աջակցեն» (տեսանյութ)

Աշոտ Բարսեղյան․ «Եթե պիտի լեգեոներների բերենք և նրանց պատճառով խնդիրներ ունենանք, ավելի լավ է՝ մեր «երեխեքը» խաղան» (տեսանյութ)

Երևանում տոն է, իսկ ֆուտբոլային կրքերը թեժացնում էին չեմպիոնը և գավաթակիրը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Երևան քաղաքի տարեդարձին հաղթեց երևանյան թիմը․ չեմպիոնն ուժեղ էր «Գանձասար-Կապանից» (տեսանյութ)

Արմեն Գյուլբուդաղյանցը և Տիգրան Բարսեղյանը ներկա են «Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան» խաղին (լուսանկարներ)

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Հայտնի են մեկնարկային կազմերը

«Ալաշկերտ» – «Գանձասար-Կապան»․ Ամենահետաքրքիր տեղեկությունները, հավանական մեկնարկային կազմեր

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Մարկոսի ցուցանիշը, Մովսիսյանի հոբելյանական գոլը և Հայրապետյանի փայլուն վիճակագրությունը

Ովքեր էին լավագույն 4 ֆուտբոլիստները ԲԽ-ի 11-րդ տուրում ըստ VNews-ի (+խորհրդանշական հավաքական, քվեարկություն)

7 անընդմեջ անպարտելի խաղ, 6 հաղթանակ․ Երևանյան «արծիվները» «ճախրում» են

«5-րդ անիվ, գաղտնի հեղույս». 4 դիտարկում Արմեն Գյուլբուդաղյանցի նշանակման վերաբերյալ

Անդրեյ Տալալաևի օգնական Յուրի Նագայցևն այս անգամ նույնպես դժգոհ է մնացել մրցավարական աշխատանքից (տեսանյութ)

Առաջատար VS չեմպիոն․ խաղ, որից հետո տակնուվրա եղավ աղյուսակը․ VNews.am-ի ֆոտոշարքը

Արամ Ոսկանյան․ «Ինձ համար շատ հաճելի գլխացավանք է կազմի հետ կապված որոշումներ կայացնելը» (տեսանյութ)

ԲԽ-ում ամեն ինչ շատ արագ է փոխվում․ «Փյունիկը» պարտվեց չեմպիոնին և նահանջեց 4-րդ տեղ (տեսանյութ)