«Վատ վիրուսի լավ հետևանքները». ինչպե՞ս է փոխվել/ու Չեմպիոնների լիգան COVID-19-ից հետո - VNews
Բաժիններ

«Վատ վիրուսի լավ հետևանքները». ինչպե՞ս է փոխվել/ու Չեմպիոնների լիգան COVID-19-ից հետո

危机 – ոչ ոքի հավանաբար, հայտնի չէ՝ ինչ է նշանակում այս հիերոգլիֆը։ Իրականում այն սերտորեն կապված է մեր օրերի իրականության հետ։ Սա չինարենից թարգմանաբար նշանակում է ճգնաժամ։ Այն իրենից ներկայացնում է երկու հիերոգլիֆ. Մեկը նշանակում է «վտանգ», մյուսը՝ «հնարավորություն»։ Այս հիերոգլիֆը լրիվ տեղին է նաև ֆուտբոլային 2019/2020 մրցաշրջանի, մասնավորապես Չեմպիոնների լիգայի համար։ 

Ուհանից եկած սարսափելի վիրուսը խառնեց բոլորի խաղաքարտերը և ստիպեց այլ կեպ նայել ֆուտբոլին։ Մինչև կորոնայի հայտնվելը եվրոպական ֆուտբոլի շեֆերն ակտիվորեն քննարկում էին հին մայրցամաքի գլխավոր ակումբային մրցաշարի ֆորմատում փոփոխություններ կատարելու տարբերակները։ Մասնավորապես «Յուվեի» նախագահ Անդրեա Անյելին առաջարկում էր մրցաշարում շատացնել թոփ թիմերի հանդիպումների քանակը, ինչն էլ ավելի մեծ շուք կհաղորդեր մրցաշարին։ Այդ որոշմանը դեմ կանգնեց միջակ թիմերի մեծամասնությունը, որովհետև այդպես կնվազեր նրանց հանդիպման դիտելիությունն ու նշանակությունը։ Սակայն ամեն տեղ իր քիթը խոթած պանդեմիան ստիպեց այդ փոփոխությունների նախագծին նայել լրիվ այլ տեսանկյունից։ 

Օրինակ, վերջերս ՈւեՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարեց, որ դիտարկում է պահպանել Չեմպիոնների լիգայի փլեյ օֆֆ փուլի այն ֆորմատը, որը կիրառվեց 19/20 մրցաշրջանում։ «8-ի եզրափակիչ» կոչվող երևույթից շահում են գրեթե բոլորը։ Օրինակ՝.

  • ՈւԵՖԱ-ն նախ անհամեմատ ավելի քիչ ծախսեր է անելու։ Մրցաշարի ներսում մրցաշարի անցկացումը կառույցի վրա «կնստի» առավելագույնը 300 միլիոն եվրո՝ ըստ հաշվարկների ու վերջին հաշվետվությունների։ Միևնույն ժամանակ եկամուտները կհասնեն մոտ 3 միլիարդ եվրոյի։ Դա այն դեպքում, որ ՈւԵՖԱ-ն նման շահույթ ունենում է 4 տարին մեկ անցկացվող ԵՎՐՈ-ից։ Ո՞վ կհրաժարվի նման եկամտաբեր մրցաշարի անցկացնումից։ 
  • Եկամուտի տեսանկյունից շահույթով դուրս կգան նաև քաղաքները, որոնք կհյուրընկալեն 8-ի եզրափակիչը։ Բացի նրանից, որ տարեցտարի ՉԼ եզրափակիչն ընդունող քաղաքի եկամուտն ավելի ու ավելի է աճում, այս ֆորմատն այդ թիվը կդարձնի ավելի խոշոր, քան երբևէ։ Համեմատության համար. 2008 թվականի ՉԼ մոսկովյան եզրափակիչը մայրաքաղաքին բերեց 44,5 միլիոն եվրո շահույթ, 2014-ի լիսաբոնյան եզրափակիչը՝ 50 մլն եվրո։ Եվ սա ընդամենը 1 խաղից։ Դուք պատկերացրեք՝ ի՜նչ թվերի մասին է խոսքը գնալու նման մրցակարգի դեպքում։ Եթե չլիներ պանդեմիան իր սահմանափակումներով, Լիսաբոնը վստահ կարող էր 1-2  տարի չաշխատել, զբոսաշրջիկներ չընդունել ու զուտ տժժալ ֆուտբոլային միլիոններից ու միլիարդներից։ 

Մեկ խաղից բաղկացած դիմակայությունները նոր զգացողություններ են փոխանցել ֆաներին ու չինովնիկներին։ ՈւԵՖԱ-ի շեֆ Չեֆերինի խոսքով՝ հարկադրված փոփոխությունը մի քանի օրում վերածվեց «ֆիքս մտքի»։ 

«Կորոնավիրուսը խառնեց բոլորիս խաղաքարտերը։ Ստիպված եղանք քննարկել արտակարգ տարբերակներ և որոշեցինք դիմակայություններն անցկացնել մեկխաղյա ֆորմատով։ Գաղափարն աշխատեց 100 տոկոսով. Մենք ստացանք լրիվ նոր գաղափար։ Այդ կերպ թիմերը ստիպված են արագ կողմնորոշվել՝ գոլ ընդունելուն պես անհապաղ պետք է նետվեն առաջ, այլ ոչ թե սպասեն մինչև հաջորդ խաղը։ Դա էլ ավելի է դինամիկ դարձնում հանդիպումը», – ասել է Չեֆերինը։

Պատկերացրեք՝ որքան կաճի մեկ հանդիպումով դիմակայության հետաքրքրությունը։ Անիմաստ ոչ-ոքիները կկորչեն, յուրաքանչյուր գնդակը կարող է դառնալ հաղթական, անդուր անհետաքրքիր խաղերն այլևս կլինեն անցյալում։ Խաղերին սպասող ֆաներն ավելի շահագրգռված կլինեն գնելու խաղի տոմսը։ 

Հեռուստատեսային տեսանկյունից մեկխաղյա դիմակայությունը ևս ունի դրական ասպեկտ։ Շատ ֆաներ չեն ցանկանում ավելորդ ժամանակ անցկացնել հեռուստացույցի առաջ՝ դիտելով դիմակայության առաջին հանդիպումը։ «Միևնույնն է՝ ամեն ինչ երկրորդ խաղում է որոշվելու» պատճառաբանությունն այլևս տեղ չի ունենալու, բոլոր հանդիպումներն ունենալու են բարձր ռեյտինգ։ 

Չկա չարիք առանց բարիք. որքան էլ զարմանալի հնչի, բայց ֆուտբոլը պետք է շնորհակալություն հայտնի COVID 19-ին, քանի որ դրա շնորհիվ մուլտիմեդիա նորամուծությունները ներխուժեցին ֆուտբոլ։ Ի՞նչ էր համարվում տեխնիկական հնարք՝ գովազդային էլեկտրոնային վահանակներն ու խաղի մասնակից թիմերի լոգոների ու խաղի հաշվի վիրտուալ արտացոլումը խոտածածկին։ 2020-ը ցույց տվեց, թե ինչեր կարող է անել գրաֆիկան ֆուտբոլի կյանքում։ Դատարկ տրիբունանե՞ր՝ Լա Լիգան փայլուն լուծել է այդ հարցը՝ շնորհիվ VizEngine и VizArena գրաֆիկական ընկերության։ Ֆաների աղմու՞կ՝ կեցցե՛ FIFA-ն։

 

Այս ամենը կարող է օգնել ՈւԵՖԱ-ին լուծելու տարբեր սանկցիաների պատճառով որակազրկված ստադիոնների հարցը։ Շատ շուտով այդ դատարկ տրիբունաները լցվելու են վիրտուալ ֆաներով, որոնք չեն բացի քաղաքական պաստառներ ու տրիբունաներից չեն հնչի ռասիստական հայտարարություններ։ 

Բայց ամեն ինչ չէ, որ հարթ է տեխնիկական այս նորամուծյունների թեմայով։ Փլեյ-օֆֆում հանդիպումների քանակի քչացումը կնվազեցնի հեռարձակումներից ստացված եկամուտը, ինչը ՉԼ-ի ամենաեկամտաբեր աղբյուրներից է։ BT Sport-ն, օրինակ, ձեռք է բերել հանդիպումների հեռարձակման իրավունքը 2021-2024 թվականների համար։ Դա ընկերությանն արժեցել է 1,3 մլրդ եվրո։ Ակումբները կկորցնեն զգալի եկամուտներ տոմսերի վաճառքից, քանի որ դեպքերի հաջող հաջորդականության դեպքում նրանք կարող են փլեյ-օֆֆում անցկացնեին 3 տնային թոփ հանդիպում։ Թոփ թիմերի համար տոմսերի վաճառքի գումարը նման խաղերում գուցե մի քանի միլիոն այս կողմ այն կողմ է, անհամեմատ ավելի թույլ ակումբների համար, տոմսերի վաճառքից գոյացած թիվը ֆինանսական շոշափելի ցուցանիշ է, եթե չասենք ավելին։ Այս խնդրի առջև բախվելու են հատկապես Եվրոպա լիգայում հանդես եկող ակումբները, որտեղ շատ են դեպքերը, երբ համեստ թիմերը հասնում են մրցաշարի կարևորագույն փուլ։ Եվ այն միտքը, որ ֆուտբոլում «հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում», ավելի արդիական ու շոշափելի է դառնում։

Հիմա ակտիվորեն քննարկվում են նորամուծությունների թեմաները, սակայն պետք չէ մոռանալ, որ չեմպիոնլիգյան՝ մեզ համար հարազատ մրցակարգը դեռ երկար է գործելու։ Ավանդական՝ երկխաղյա դիմակայութունները դեռ ուժի մեջ են մինչև 2024/205 մրցաշրջանը։ Մյուս կողմից դա շատ է, որովհետև ՈւԵՖԱ-ն երկար ժամանակ ունի հավանական փոփոխությունները քննարկելու համար։ Ու եթե իրոք, դրանցով զբաղվեն սրտացավ, այլ ոչ թե «փողի մեռած» չինովնիկները, մի քանի տարի հետո մենք կունենանք այն Չեմպիոնների լիգան/ Եվրոպա լիգան, որի մասին իսկապես երազել ենք։ 

«Պարի ՇԵՅԽ Ժերմենի արկածները Եվրոպայում». ՊՍԺ-ի ձախողման 3 գլխավոր պատճառները

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մբապեն կազմել է ՊՍԺ-ի՝ բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականը

Թոփ-5 լիգաների միայն 2 թիմեր են արդեն իսկ 8 հաղթանակ տոնել այս մրցաշրջանում

Ազարը վերադառնում է․ «Ռեալի» հայտացուցակը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ հանդիպման համար

Լևանդովսկիի անհավանական արդյունավետությունը, որ հանգեցրեց ռեկորդի

Հայտնի է Ալֆոնսո Դևիսի՝ խաղադաշտից բացակայության նախնական ժամկետը

ՊՍԺ-ն ջախջախեց մրցակցին Քինի ու Մբապեի դուբլերի շնորհիվ (տեսանյութ)

«Բավարիան» հաղթեց Լևանդովսկու հեթ-տրիկի շնորհիվ. այլ արդյունքներ (տեսանյութ)

«Ինտերը» ցանկանում է քայլեր ձեռնարկել ՈՒԵՖԱ-ի դեմ Հաքիմիի թեստի սխալ պատասխանի համար

Հայտնի են այն 2 ֆուտբոլիստների անունները, որոնց Տուխելը ցանկացել է տեսնել ՊՍԺ-ում

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի լավագույն գոլերի քառյակը (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ն նկատողություն է արել ադրբեջանական «Քարաբախին»

ՊՍԺ-ն կարող է մոտ ապագայում հեռացնել գլխավոր մարզչին

Իսպանացի լրագրողը Ֆատիին անվանել է «սև առևտրական, որը փախնում է ոստիկաններից»

Մյուլերն «Ատլետիկոյին» ավազակախումբ է անվանել

«Բավարիան» ջախջախեց «Ատլետիկոյին», «Լիվերպուլը» հաղթեց «Այաքսին», մյուս արդյունքները (տեսանյութ)

Առանց Ռամոսի «Ռեալը» պարտվել է ՉԼ-ի վերջին 8 խաղերից 7-ում