«Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում - VNews
Բաժիններ

«Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

flnjsxbd6pnguch9spmw - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգան աշխարհի ամենաբարդ մրցաշարերից մեկն է: Այս մրցաշարում չեն հաղթել Բուֆոնի, դել Պիեռոյի, Իբրահիմովիչի ու Ռոնալդոյի նման լեգենդներ: ՉԼ-ն երբեմն չեն կարողանում հաղթել տվյալ տարվա ամենաուժեղ թիմերը, ամենազորեղ և տաղանդավոր ֆուտբոլիստներ ունեցող ակումբները:

Փոխարենը՝ կան մի շարք ֆուտբոլիստներ, որոնք իրենց կարգով մղոններով են հեռու ՉԼ-ն չհաղթած մեծություններից, բայց ունեն Չեմպիոնների լիգայի ոսկե մեդալ: Առանձնացրել ենք այն բախտավորներին, որոնք ոչ միայն ունեն այդ մեդալը՝ լինելով միայն պահեստայինների նստարանին, այլ նաև որոշակի մասնակցություն են ունեցել հաղթական խաղարկությունում:

ՄաքԴոնալդ Մարիգա

Չճանաչեցի՞ք. նորմալ է:

ՄաքԴոնալդ Մարիգան նախորդ տասնամյակի սկզբում խաղում էր «Ինտերում»: Նա թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի՝ գրեթե երբեք չօգտագործվող պահեստայինն էր:

Screenshot 3 1 - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

«Ինտերի» համար, սակայն, իրավիճակն այնպես էր դասավորվել Չեմպիոնների լիգայի 2009/10 խաղարկությունում, որ Մոուրինյոն խաղադաշտ դուրս բերեց Մարիգային փլեյ-օֆֆ փուլի 3 հանդիպման ժամանակ: Մարիգան խաղադաշտում էր «Բարսելոնայի» դեմ լեգենդար կիսաեզրափակիչի վերջին րոպեներին, երբ Ժերար Պիկեն արդեն 1 գոլ խփել էր, իսկ Բոյան Կրկիչի խփած գոլը Ֆրանկ դե Բլեկերեն չհաշվեց: «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ, հաղթեց «Բավարիային», Մարիգան, որը Վիկտոր Վանյամայի եղբայրն է, դարձավ առաջին քենիացին, որն ունեցավ ՉԼ ոսկե մեդալ:

Հաջորդ մրցաշրջանում՝ Բենիտեսի գլխավորությամբ Մարիգան ևս 2 խաղ անցկացրեց Չեմպիոնների լիգայում, բայց նրա կարիերան չզարգացավ: 2018-ին՝ 31 տարեկանում Մարիգան խաղակոշիկները կախեց մեխից:

Մեր ընտրանին

Իբրահիմ Աֆելայ

2000-ականներին հոլանդական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը ՊՍՎ-ի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելայն էր, որը 2010-ին տեղափոխվեց «Բարսելոնա» ու նույնիսկ հասավ երազանքին՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում: Բայց հենց այդտեղ խոստումնալից պատմությունն ավարտվեց:

Չեմպիոնների լիգայի 2010/11 խաղարկությունում Աֆելայը մասնակցեց 6 հանդիպման, նույնիսկ կիսաեզրափակիչում՝ «Ռեալի» դեմ խաղում գոլային փոխանցում կատարեց Մեսիին, ինչպես նաև մասնակցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ «Ուեմբլիում» կայացած պատմական եզրափակիչին՝ փոխարինման դուրս գալով խաղավերջում:

95f7e5c0 b314 11e9 ba0a e5ecb4e02d64 960x540 - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

ՉԼ-ի փառքից հետո Աֆելայը պարզապես կորեց ֆուտբոլային ռադարներում: Նա վարձավճարով տեղափոխվեց «Շալկե», հետո՝ «Օլիմպիակոս», խաղաց «Սթոք Սիթիում», բայց այդպես էլ չիրացրեց իր ներուժը: Վերջին 10 տարում հոլանդացին անցկացրել է ընդամենը 94 խաղ ու խփել 8 գոլ:

Ժոզե Բոսինգվա

Ժոզե Բոսինգվան, ամենևին էլ չլինելով թոփ աջ պաշտպան, Չեմպիոնների լիգան հաղթել է 2 անգամ: Առաջին անգամ Բոսինգվան ոսկե մեդալ ստացել է «Պորտուում»՝ 2004-ին, իսկ երկրորդ անգամ արդեն «Չելսիի» կազմում՝ 2012-ին:

Բոսինգվան մասնակցում էր «Բավարիայի» դեմ եզրափակիչին, սակայն միայն հանգամանքների պատճառով. ֆուտբոլիստներից ոմանք վնասվածք ունեին, ոմանք էլ որակազրկված էին: Բոսինգվան աչքի չէր ընկնում պաշտպանողական որակյալ հատկանիշներով, բայց Մյունխենյան այդ երեկոյի ժամանակ խաղաց 120 րոպե:

0 Football Bayern Munich v Chelsea 2012 UEFA Champions League Final Allianz Arena Munich German - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Հաջորդ տարի՝ 2013-ին Բոսինգվան խաղում էր արդեն «Քուինս Պարկ Ռեյնջերսում»: Լոնդոնյան ակումբի հետ, սակայն, պորտուգալացին նահանջեց Չեմպիոնշիփ:

Ռայան Բերտրան

Նույն թվականին, նույն եզրափակիչում խաղաց «Չելսիի» մեկ այլ noname ֆուտբոլիստ:

Եթե Բոսինգվան գոնե որոշակի փորձ ուներ, ապա Ռայան Բերտրանի մասին ոչ ոք չէր լսել: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ եզրափակիչում կարող էր խաղադաշտ դուրս գալ: Բերտրանն այն երջանիկներից է, որ Չեմպիոնների լիգայում իր նորամուտը նշեց «Բավարիայի» դեմ եզրափակիչում: 21-ամյա ֆուտբոլիստը խաղում էր միայն այն պատճառով, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն որոշել էր իր զինանոցում ունեցած բոլոր պաշտպանողական ոճի ֆուտբոլիստներին դուրս բերել խաղադաշտ ու «ավտոբուս» կայանել «Բավարիայի» հարձակվողների դիմաց:

0 144559991 - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայում նորամուտ, չեմպիոնություն: Հետո Բերտրանը տեղափոխվեց անգլիական միջակ թիմեր՝ «Նորվիչ», «Ասթոն Վիլա», «Սաութհեմփթոն»… բայց դա արդեն էական չէ, կարևորը՝ ՉԼ ոսկե մեդալն է:

Դիեգո Կոնտենտո

Գուցե՝ չեք հիշում, բայց «Բավարիայում», այն էլ՝ Յուպ Հայնկեսի գլխավորած հզոր թիմում կար իտալացի ձախ պաշտպան՝ Դիեգո Կոնտենտոն:

Նեապոլում ծնված ֆուտբոլիստը «Բավարիայի» սան է, որը 2010-ականներին սկսեց խաղալ հիմնական թիմում: 2010-ից 2012 թվականներին նա արդեն հասցրել էր անցկացնել 48 խաղ, բայց 2012/13-ին, երբ Դավիդ Ալաբան սկսեց հսկայական քայլերով զարգանալ, Կոնտենտոն հայտնվեց ստվերում, ավելի կոնկրետ՝ պահեստայինների նստարանին: Չեմպիոնների լիգայի 2012/13 խաղարկությունում, երբ «Բավարիան» ջախջախեց իր բոլոր մրցակիցներին ու նվաճեց գավաթը, Կոնտենտոն մրցաշարում անցկացրեց ընդամենը մեկ հանդիպում:

diegocontento 4p0isj4jthta10sj3keox8ado - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Կոնտենտոն տեղափոխվեց «Բորդո», հետո՝ «Ֆորտունա Դյուսելդորֆ», իսկ հիմա խաղում է 3-րդ Բունդեսլիգայում ու հավանաբար խաղընկերների մոտ պարծենում, որ ՉԼ ոսկե մեդալ ունի:

Ալվարո Արբելոա

Արբելոան չի եղել վատ պաշտպան ու չի ունեցել վատ կարիերա: Բայց իսպանացին «Ռեալում» լինելով պահեստային ու երկրորդական ֆուտբոլիստ՝ կարողացել է 2 անգամ դառնալ Չեմպիոնների լիգայի հաղթող:

Առաջինը 2014-ն էր՝ Լիսաբոնում, երբ նա որոշակի դեր ուներ Անչելոտիի թիմում, բայց 2016-ին՝ մադրիդյան ակումբում իր վերջին մրցաշրջանում Արբելոան գրեթե չէր խաղում: Նրա միակ ելույթը Չեմպիոնների լիգայի 2015/16 խաղարկությոնում եղել է խմբային փուլում՝ շվեդական «Մալմյոյի» դեմ տնային հանդիպումը: Միլանում կայացած «Ատլետիկոյի» դեմ եզրափակիչում Արբելոան նույնիսկ թիմի հայտացուցակում չկար, բայց ստացավ իր երկրորդ ՉԼ ոսկե մեդալը:

Arbeloa con la copa de europa 960x555 - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

«Ռեալից» հեռանալուց ամիսներ անց Արբելոան տեղափոխվեց «Վեսթ Հեմ», որտեղ նրա «մրցաշրջանը» տրագիկոմեդիայի էր նման. ընդամենը 3 խաղ: Սրանով ամեն ինչ ասված է:

Ժերեմի Մատյո

Տոմաս Վերմալենի թեման այնքան է ծեծվել, որ հիմա ավելորդ է նրա մասին հիշատակել՝ թեև նա ամեն ինչ ունի այս ցուցակում հայտնվելու համար (անցկացրած 2 խաղ ու թրեբլ): Վերմալենից բացի, սակայն, «Բարսելոնայում» ևս մեկը կար, որ ճիշտ ժամանակին հայտնվել էր ճիշտ տեղում:

Մինչև հիմա դժվար է պատկերացնել, որ բավական չէ՝ Ժերեմի Մատյոն եղել է «Բարսելոնայի» մեկնարկային կազմի կենտրոնական պաշտպան, այլ թիմի հետ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, Լա լիգայի չեմպիոն ու Իսպանիայի գավաթակիր նույն մրցաշրջանում: Չեմպիոնների լիգայի 2014/15 խաղարկության եզրափակիչում՝ «Յուվենտուսի» դեմ հանդիպման վերջնամասում Մատյոն խաղադաշտ դուրս եկավ ու վայելեց հաղթական փառքը՝ զգացում, որ Ֆաբիո Կանավարոյի նման լեգենդը չի ապրել:

Screenshot 4 - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Իհարկե հետագայում՝ իր կարիերայի ընթացքում Մատյոն մասնակցեց ՉԼ ընդամենը 2 փլեյ-օֆֆ խաղի, որոնցից երկրորդում այնքան վատ էր հանդես եկել (կրկին «Յուվենտուսի» դեմ), որ փոխարինվել էր ընդմիջման ժամանակ: Ամեն ինչ իր տեղն ընկավ:

Ալբերտո Մորենո

Մինչև Էնդրյու Ռոբերսոնի ժամանումը, «Լիվերպուլը» տառապում էր թիմի ձախ պաշտպան Ալբերտո Մորենոյի պատճառով: Իսպանացին արագ էր, էներգիայով լեցուն, բայց ուներ հաճախակի սխալվելու մեծ «տաղանդ» ու իրեն վստահված դիրքը հիմնականում բաց թողնելու սովորություն: Նա Կլոպի օրոք «Լիվերպուլի» ամենաթույլ ֆուտբոլիստներից մեկն էր:

2018-ին եկավ Ռոբերտսոնը (ընդամենը 8 մլն եվրոյի դիմաց) և դարձավ աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը: Ռոբերտսոնն իր կայուն ու որակյալ խաղով մոռացնել տվեց Մորենոյի սխալները: Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկությունում «Լիվերպուլը» հաղթեց: Այդ մրցաշրջանում Մորենոն, բոլոր մրցաշարերում միասին, անցկացրեց ընդամենը 5 խաղ, որից մեկը՝ ՉԼ-ում: Բայց դա էլ բավական էր բաղձալի տիտղոսը ռեզյումեում ունենալու համար: Ռոբերտսոնը խաղում էր, ինքն էլ՝ վայելում: Կյանքը հաջողված է:

0 Tottenham Hotspur v Liverpool UEFA Champions League Final - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Դեյան Լովրեն

Լուզերի համբավ ձեռք բերած Դեյան Լովրենը նույնպես զգաց ՉԼ-ում հաղթանակի համը: 2018-ին նա պարտվել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում և Խորվաթիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության եզրափակիչում: Բայց, ի վերջո, բախտի անիվը Լովրենի կողմն էլ շրջվեց:

Եթե Ալբերտո Մորենոն պահեստայինների նստարանին, երբեմն՝ իր տան բազմոցին նստած էր հետևում «Լիվերպուլի» հաջողություններին, ապա Դեյան Լովրենը բավական շատ խաղաժամանակ էր ստանում: Անգլիական մամուլը գրում էր, որ պարտված եզրափակիչներում «սխալների արքա» Լովրենը թե՛ «Լիվերպուլի», թե՛ Խորվաթիայի հավաքականի մեկնարկային կազմի վատագույն ֆուտբոլիստն էր: Այդուհանդերձ՝ ՉԼ-ի 2018/19 խաղարկությունում Լովրենը չեմպիոնական «Լիվերպուլի» մաս կազմեց՝ այդ մրցաշրջանում անցկացնելով 18 խաղ, որոնցից 3-ը՝ ՉԼ-ում:

0 Tottenham Hotspur v Liverpool UEFA Champions League Final - «Վատագույն չեմպիոնները». 9 ֆուտբոլիստ, որ բախտի բերմամբ հաղթել են Չեմպիոնների լիգայում

Լովրենը, իհարկե, վատագույնը չէ այս ցանկում, բայց նա երբեք չի լինի ՉԼ հաղթող թիմի կենտրոնական պաշտպանի առաջին, երկրորդ ու նույնիսկ երրորդ ընտրությունը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ծիկ արեց ու գնաց». Ինչպես են աշխարհում նշում Սուպերլիգայի չկայացման փաստը

«Սուպերլիգայի ֆուտբոլիստների նկատմամբ պատժամիջոցներն աբսուրդ են». Սպորտային փաստաբան

«Կարմիր Մոուրը կաշին չի փոխում». Ինչու է քանդվում Մոուրինյոյի մարզչական կարիերան ու ինչ անել հիմա

Հայտնի է ՈւԵՖԱ-ի որոշումը ՉԼ-ի և ԵԼ-ի կիսաեզրափակիչների անցկացման վերաբերյալ

Պերես. «Սուպերլիգան փակ մրցաշար չէ, 5 թիմ կարող է լավագույնների հետ խաղալու իրավունք նվաճել»

Լովրենը՝ Սուպերլիգայի մասին. «Օր, երբ ֆուտբոլը սոկեր դարձավ»

Ֆուտբոլի կործանման սկիզբը. ինչ կփոխվի Սուպերլիգայից հետո

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

ՈՒԵՖԱ-ն փոխեց Չեմպիոնների լիգայի ձևաչափը

Սուպերլիգայի 12 ակումբ հնարավոր է զրկվի ազգային առաջնություններում մասնակցությունից

ՈւԵՖԱ-ն շուտով կհայտարարի՝ կդադարեցվե՞ն այս տարվա ՉԼ և ԵԼ խաղարկությունները, թե՞ ոչ

«Ռեալի» ֆուտբոլիստները որոշել են հրաժարվել հնարավոր պարգևավճարներից

#VNews_podcast. Ամփոփում ենք Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչը

«Իմ կինն ավելի բարդ է, քան Ռոբենը». Պեպի ու իր կնոջ՝ ավելի քան 20 տարվա սիրո պատմությունը

Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Բախտիկյա՞ն, կազմ ընտրո՞ղ». Զիդանը նորից ցնցեց բոլորին