«Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի - VNews
Բաժիններ

«Վայրէջք երկնքից». Գերմանիա – Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

armenia national team 3 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

ԱԱ-2022 ընտրական մրցաշարի խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի ընտրանին մրցակցի հարկի տակ խոշոր հաշվով պարտվեց Գերմանիային։ Անչափ դժվար է նման պարագայում որևէ գնահատական տալ 6 գնդակ ընդունած թիմի ֆուտբոլիստներին։ Բայց, ինչպես ասում են, գործը մնում է գործ։

Դավիդ Յուրչենկո – 4

yurch 960x752 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի հիմնական դարպասապահն այսօր իր լավագույն ֆուտբոլը ցույց չտվեց։ Մրցակիցը գնդակահարում էր որտեղից որ ցանկանում էր։ Առաջին խաղակեսում բարձր ճնշման հետևանքով Յուրչենկոն 4 անգամ ստիպված եղավ գնդակը հանել սեփական դարպասից։ Հանուն արդարության պետք է նշել, որ բաց թողած ընդհանուր 6 գոլերից առնվազն 4-ում Յուրչենկոն քիչ, թե շատ՝ իր մեղքի բաժինն ունի։

Տարոն Ոսկանյան – 4

2021 09 05t205232z 1 lynxmpeh840c5 rtroptp 3 soccer worldcup ger arm report - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Դժվար է գնահատական տալ 6 գնդակ ընդունած թիմի պաշտպանին/պաշտպաններին։ Տարոն Ոսկանյանն այս խաղում աչքի ընկավ 1-2 ակտիվ ու հաջող պայքարով, մեկ դրվագում էլ հրաշալի հեռացրեց գնդակը սեփական դարպասի միջից։ Մնացած գրեթե բոլոր դրվագներում, որտեղ մրցակիցը գոլ է խփել, Ոսկանյանը թերացել է։

Վարազդատ Հարոյան – 4

210905 2239 29 90678254 dpa 5fa64a00a6bf0f77 960x617 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Ոսկանյանի պես կենտրոնական պաշտպանի գոտում թերացել է նաև որակազրկումից վերադարձած Վարազդատ Հարոյանը։ «Կադիսի» նորեկը մի քանի անգամ գնդակը կորցրեց անմեղ իրավիճակում՝ կատարելով շեղ փոխանցում։  Չստացված հանդիպման միակ դրական կողմը Հարոյանի շքեղ անցումն էր, որը մեր պաշտպանը կատարեց առաջին կեսի միջնամասում՝ սուր փոխանցում կատարելով Սարգիս Ադամյանի ուղղությամբ։

Հովհաննես Համբարձումյան – 4

240876967 10165822915735247 1254648127400547505 n 960x703 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Մեր թիմի աջ պաշտպանի լավագույն հանդիպումը չէր «Անորտոսիսի» ֆուտբոլիստը ոչ մի կերպ չէր հասցնում լավ մարզավիճակ հավաքած արագավազ Լերոյ Սանեի հետևից ու իրար հաջորդող գրոհները տարափի նման թափվում էին մեր թիմի գլխին։ Ոչ այնքան հաջող խաղի տխուր վերջաբանը եղավ ցավալի վնասվածքը, որը Համբարձումյանը ստացավ խաղի ավարտից րոպեներ առաջ։

Կամո Հովհաննիսյան – 4

240849604 10165822915430247 3855130288190692629 n 960x639 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Ի տարբերություն Հովհաննես Համբարձումյանի, Կամո Հովհաննիսյանը գոնե առջևի գծում ակտիվ էր, երբեմն գնում էր առաջ, գործի էր դնում իր արագությունը։ Բայց չենք մոռանում, որ առաջին խաղակեսում խփված առաջին երկու գոլերը եկան հենց Կամո Հովհաննիսյանի եզրից։

Վբեյմար – 4

241374018 10165822915755247 8019543203005813791 n 960x719 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Այս անգամ Խոակին Կապառոսի փորձարկումը ձախողվեց։ Գրեթե միշտ «միստերը» հենակետայինների ընտրության հարցում չէր սխալվում, բայց այս անգամ նա որոշեց փոխել Հս.Մակեդոնիայի հետ ոչ-ոքին կերտած հենակետայինների զույգը։ Առաջին րոպեներից դաշտ դուրս եկած Վբեյմար Անգուլոն չկարողացավ զգալ խաղի ռիթմը։ Մրցակիցը կարգով բարձր էր, ազատ վերահսկում էր գնդակը, «մեկը մեկի դեմ» պայքար, որտեղ հատկապես ուժեղ է Վբեյմարը, այս անգամ չնկատվեց։ Ընդմիջմանը Կապառոսը Վբեյմարին փոխարինեց։

Արտակ Գրիգորյան – 4

241280093 10165824259485247 8352962554198369439 n 960x745 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

«Ալաշկերտի» ավագի ՕԳԳ-ն խաղից խաղ նվազում է, բայց պետք չէ քննադատության հեղեղ ուղղել Գրիգորյանի ուղղությամբ։ Մեր հավաքականի հիմնական հենակետայինը գրեթե հանգիստ չի ունեցել, և այս ընտրական խաղերին մոտեցել է ծայրահեղ հոգնած վիճակում։ Խոակին Կապառոսը ռիսկի չի դիմում ու չի փոխարինում Գրիգորյանին։ Բայց երևի թե պետք է. Գրիգորյանը հանգստի կարիք ունի։

Տիգրան Բարսեղյան – 4,5

241434815 10165822873830247 5938526164954947307 n 1 960x902 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Ինչպես միշտ, Բարսեղյանն ամենից աշխույժն էր դաշտում կամ գոնե ամենաաշխույժներից մեկը։ Հանդիպման սկզբում Կապառոսը հույս ուներ օգտագործել Բարսեղյանի ֆիզիկական լավ տվյալները, սակայն դրա կարիքը չեղավ. մրցակիցը արագ գոլեր խփեց, և Կապառոսը Բարսեղյանին ուղարկեց իր հարազատ աջ եզրը։ Սակայն նույնիսկ ոչ այնքան ակտիվ ու արագաշարժ Տիլո Կերերի դեմ Բարսեղյանը գրեթե ոչինչ անել չկարողացավ։ Բայց ջանքերի համար Բարսեղյանին կարելի է 1 միավոր ավելին շնորհել։

Խորեն Բայրամյան – 4

240728665 10165822915375247 801604875769982046 n 960x675 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Խորեն Բայրամյանը «Ռոստովում» խաղային պրակտիկայի պակաս, գրեթե չունի, սակայն երբեմն մնում է պահեստայինների նստարանին։ Գուցե դա էր Գերմանիայի հետ Բայրամյանի թույլ ելույթի պատճառը։ Մեր գանգրահեր տղան խաղը սկսեց ձախ թևում, այնտեղ էլ ավարտեց՝ երկրորդ կեսում փոխարինվելով։ Առջևի գծում Բայրամյանը շատ անհաջող դրսևորեց իրեն:

Հենրիխ Մխիթարյան – 5

240732877 10165822915205247 9101125200537111584 n 960x736 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի ընտրանու ավագը փորձում էր իր հետևից տանել թիմը։ Խոակին Կապառոսը նրան խաղի առաջին րոպեներից տեղ էր հատկացրել ենթահարձակվողի կամ երկրորդ կիսամիջին հարձակվողի դիրքում, սակայն արագ գոլեր ընդունելուց հետո պետք էր ապավինել այլ տակտիկայի։ Մխիթարյանը հին ու բարի օրերի նման նահանջում էր միջին գիծ, վերցնում էր գնդակն ու սկսում/փորձում սկսել նոր գրոհ, սակայն ամեն անգամ թիմակիցները հապաղում էին։ Մի քանի անգամ էլ անձամբ Հենոյին են գնդակազերծել։

Սարգիս Ադամյան – 4

241372464 10165822915215247 7062592356548212968 n 960x721 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Ակնկալվում էր, որ գերմանական ֆուտբոլին քաջ ծանոթ Սարգիս Ադամյանը պետք է առջևի գծում աչքի ընկներ հնարամտությամբ, սակայն 45 րոպեի ընթացքում այդպես էլ ոչինչ անել չկարողացավ՝ 1-2 արագացում և վերջ։ Մի քանի դրվագում Ադամյանը փորձեց խաղալ եզրում, սակայն դա էլ հաջողություն չբերեց։ Կապառոսն առաջին կեսից հետո նրան փոխարինեց։

Իշխան Գելոյան – 4

241478779 10165818736580247 8832215606928975576 n 1 960x747 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Հայաստանի հավաքականի նորեկը, ինչպես և սպասվում էր նման մրցակցի պարագայում, հաջող չմտավ խաղի մեջ։ Քանի որ առաջին կեսից հետո ինտրիգ գրեթե չկար, Գելոյանը գրեթե տարածություն չստացավ իր արագացումներն իրականացնելու համար։ Գելոյանն ունի բոլոր շանսերը հաջորդ խաղի մեկնարկային կազմում ընդգրկվելու համար։ Այս հանդիպումը պարզապես հավաքականի շունչը զգալու փորձ էր։

Սոլոմոն Ուդո – 4

240734552 10165822915465247 7422989125363860827 n 960x608 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

Ինչպես վերևում նշել էինք, Սոլոմոն Ուդոյին պահեստայինների նստարանին թողնելը Կապառոսի լավագույն որոշումներից չէր։ Երկրորդ կեսում դուրս գալով փոխարինման՝ «գյումրեցի» կիսպաշտպանը փորձեց անել այն, ինչ չարեց Վբեյմարը։ Հիմա անհնար է ասել՝ ինչպես կդասավորվեր խաղը, եթե Ուդոն խաղար առաջին րոպեներից (երևի թե առանձնապես ոչ մի բան էլ չէր փոխվի), բայց Ուդոյի բախտը բերեց, որ նա խաղաց ավելի քիչ ագրեսիվ մրցակցի դեմ։

Դավիթ Տերտերյան – 4

241479139 10165818736420247 7371862404712171057 n 1 960x709 - «Վայրէջք երկնքից». Գերմանիա - Հայաստան հանդիպման ֆուտբոլիստների գնահատականները՝ ըստ VNews-ի

«Արարատ-Արմենիայի» պաշտպանը փոխարինեց վնասվածք ստացած Համբարձումյանին, երբ խաղի ելքն արդեն վճռված էր։ Հստակ գործողություններով Տերտերյանը աչքի չընկավ։

Վահան Բիչախչյան, Արտեմ Ավանեսյան – առանց գնահատականի

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


La Gazzetta dello Sport. Մխիթարյանը կխաղա միայն այն դեպքում, եթե 100 տոկոսով պատրաստ լինի

Մխիթարյանը պատրաստվում է «Ուդինեզեի» դեմ խաղին (ֆոտո)

Հարոյանը՝ «Բարսելոնայի» դեմ խաղի մասին (տեսանյութ)

«Կադիսի» հայատառ հարցադրումը, որին հայերեն պատասխանել է Հարոյանը (տեսանյութ)

Լա լիգան ու Հարոյանը շնորհավորել են Հայաստանի անկախության տոնը (տեսանյութ)

«Կադիսը» շնորհավորել է ՀՀ անկախության տոնը՝ ներկայացնելով Հարոյանի լուսանկարով պաստառ

FIFA 22. Մխիթարյանի, Հարոյանի, Ադամյանի, Բալեկյանի, Չալըշըրի ու Մանվելյանի անհատական քարտերը

Մխիթարյանը կարող է բաց թողնել «Վերոնայի» դեմ խաղը

«Կադիսը» ներկայացրել է թիմի հայտացուցակը «Սելտայի» դեմ խաղին

Հայաստանը նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

«Տեսեք՝ ով է վերադարձել». «Կադիսի» հերթական հայատառ գրառումը

Ընտրական փուլի վճռորոշ հատվածը. որ հավաքականը կարող է լինել Հայաստանի հավաքականի մրցակիցը փլեյ-օֆֆում

3-րդ անգամ էլ չհաջողվեց մեկ մրցաշարում 2 անգամ հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին

«Մի գլուխ բարձր, բայց…». Հավաքականի ֆուտբոլիստների գնահատականները Լիխտենշտեյնի հետ խաղում

Նոյեր. «Լիխտենշտեյնը, Հայաստանն ու Իսլանդիան այն մրցակիցները չեն, որոնց դեմ պետք է խաղանք ԱԱ-ի փլեյ-օֆֆում»

Հսկայական առավելություն, բայց 1 միավոր. VNews-ի ֆոտոշարքը Հայաստան – Լիխտենշտեյն խաղից