Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի» - VNews
Բաժիններ

Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

vazgen tevanyan - Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

Աշխարհի գավաթակիր, ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Օլիմպիական խաղերում դարձավ իր քաշային կարգում ոսկե մեդալի գլխավոր հավակնորդներից մեկը, երբ եվրոպական վարկանիշային մրցաշարում 5 հաղթանակներից 4-ը տարավ աշխարհի առաջնությունների մեդալակիրների նկատմամբ: 21-ամյա ծագող աստղը քառորդ եզրափակիչում պարտության մատնեց աշխարհի և Օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Խինչեգաշվիլիին (Վրաստան, 6-4), կիսաեզրափակիչում՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Մագոմեդմուրադ Գաջիևին (Լեհաստան, 4-2), իսկ եզրափակիչում 9-0 հաշվով ջախջախեց աշխարհի եռակի չեմպիոն Հաջի Ալիևին (Ադրբեջան):

Թևանյանի հետ արդեն զրուցել էինք նրա անցած ճանապարհի ու ունեցած դժվարությունների մասին, հիմա VNews-ին նա պատմեց, թե ինչպես է նախապատրաստվում Օլիմպիական խաղերին:

Վազգեն, հիմա ի՞նչ մարզավիճակում եք ու ինչպե՞ս է ընթանում նախապատրաստությունը Օլիմպիական խաղերին։

Ներկա պահին լավ մարզավիճակում եմ։ Մի քանի լավ հավաք ենք անցկացրել ու եկել ենք այս մարզավիճակին։ Սա վերջին հավաքն է Օլիմպիական խաղերից առաջ (ըմբիշները հավաք են անցկացնում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում-խմբ), ամեն ինչ շատ լավ է ընթանում, Փառք Աստծո առանց վնասվածքների։

Աշխարհի գավաթում հաղթանակից հետո մեզ հետ զրույցում ասացիք կան բաներ, որոնց վրա պետք է աշխատեք ու փորձեք շտկել։ Արդյո՞ք ստացվել է դա անել մինչև Տոկիոն։

Թե՛ աշխարհի գավաթից, թե՛ վարկանիշային մրցաշարից հետո կային թերություններ, որոնք պետք էր շտկել։ Ընդհանրապես ամեն կարևոր մրցաշարից հետո կատարում ենք սխալների ուղղում, որպեսզի կարողանանք ավելի լավ մասնակցենք։

vazgen tevanyan 222 960x629 - Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»
2021. Մարզում Ավանի ֆուտբոլի ակադեմիայում

Արդեն ավելի սառը հայացք նետելով եվրոպական գոտու վարկանիշային մրցաշարին՝ ի՞նչ կարևոր գործոններ կառանձնացնեք։

Իհարկե, այդ մրցաշարը ստացված էր ինձ համար, գոհ եմ, և ոչ այն պատճառով, որ հաղթեցի, այլ քանի որ ամեն գոտեմարտը մյուսից ավելի լավ էի անցկացնում։ Հիմա այդ ամեն ինչը վերհիշելով փորձում եմ ավելի լավ մարզավիճակ ձեռք բերել։

Մեր ընտրանին.

Այդ մրցաշարից հետո Հայաստանում ու ամբողջ ըմբշամարտի աշխարհում սկսեցին խոսել Ձեր մասին։ Այս Օլիմպիական խաղերին բոլորն էլ անհամբեր սպասում են Ձեր ելույթին։ Ի՞նչ ազդեցություն է դա թողնում Ձեզ վրա։

Կարելի է ասել, որ ոչ մի ազդեցություն չի թողնում, քանի որ ես ավելի շատ գնում եմ նպատակի հետևից։ Ես ինքս իմ առջև խնդիր եմ դրել ու հիմա մտածում եմ դրա կատարման մասին, այլ ոչ թե այն մասին, որ մարդիկ մտածում են, որ պետք է չեմպիոն դառնամ։ Մեր հայրենակիցների զգացողությունները շատ եմ կարևորում ու շատ ուրախ կլինեմ նրանց հույսերը արդարացնելու կապակցությամբ, բայց ներկա պահին եթե մտածենք դրա մասին, դա ավելի շատ ինձ կխանգարի։

10 գոտեմարտ արդեն անպարտելի եք…

5 գոտեմարտ աշխարհի գավաթում, 5՝ վարկանիշային մրցաշարում։ Կարծում եմ, որ դա մարզիչների ու անձնական մարզիչների քննարկումների, փոխըմբռման արդյունքն է։

vazgen tevanyan 4 - Վազգեն Թևանյան. «Եթե մտածեմ սպասելիքները արդարացնելու մասին, դա ինձ կխանգարի»

Չենք կարող անտեսել նաև այն փաստը, որ Ձեր քաշային կարգում ոսկե մեդալի միանգամից մի քանի հավակնորդ կա։

Մյուս քաշային կարգերի համեմատ 65 կգ քաշային կարգում հավակնորդները շատ են, դա խթան է դառնում, որ նախապատրասկան փուլն ավելի լավ անցնենք։ Ուժեղ մրցակիցները շատ են, բայց դրա վրա չեմ կենտրոնանում, որովհետև սա Օլիմպիական խաղեր են, ու չկան ուժեղ կամ թույլ մրցակիցներ։ Ոչ ոք չի գալու Տոկիո պարզապես մասնակցության համար:

Ձեր հիմնական մրցակիցներից է նաև ռուս ըմբիշ Գաջիմուրադ Ռաշիդովը։ Եթե ճիշտ եմ հիշում նրա հետ երբեք չեք հանդիպել գորգում։

Այո, նրա հետ գոտեմարտ չեմ ունեցել։ Սոչիի հավաքների ժամանակ կար հնարավորություն միասին մարզվելու, բայց չի ստացվել։ Նրա մասնակցությամբ հավանաբար բոլոր գոտեմարտերն էլ դիտել եմ։

Այս փուլում ո՞րն է եղել լավագույն խորհուրդը, որը ստացել եք Օլիմպիական խաղերի վերաբերյալ։

Ամեն մրցաշարից առաջ անձնական մարզիչիցս նույն խորհուրդն եմ ստանում, որ պետք չէ ընկնել մրցաշարի անվան հետևից, չպետք է մտածել, որ Օլիմպիական խաղեր են, որոնք տեղի են ունենում 4 տարին մեկ անգամ, դրանք ավելորդ հույզեր են։ Հավաքականի մարզիչներն էլ, իրենց հերթին, շատ են օգնում, գոտեմարտերի ժամանակ ուղղումներ կատարելով, որը շատ կարևոր է։ Պետք է պարզապես հանգիստ մոտենալ այդ ամենին։

Ի՞նչ նվազագույն խնդիր եք ինքներդ Ձեր առջև դրել Օլիմպիական խաղերում։

Նվազագույն ու առավելագույն չեմ առանձնացրել։ Միայն մեկ նպատակ կա՝ նվաճել Օլիմպիական ոսկին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Երևանի քաղաքապետը «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով է պարգևատրել մարմնամարզիկ Արթուր Դավթյանին (լուսանկարներ)

Վարչապետը հյուրընկալել է հայ օլիմպիականներին (տեսանյութ)

«Առանց չելենջների». Ավետիք Վարդանյանը ամփոփեց իր առաջին Օլիմպիական խաղերը

Բաչկով. «Երկար տարիների ընթացքում կարողացա Հայաստանի համար բոլոր կարևոր մրցաշարերից մեդալ նվաճել»

ՏՈԿԻՈ 2020. Վերջին պահին ԱՄՆ հավաքականը շրջանցեց չինացիներին, մեդալային հաշվարկ

ՏՈԿԻՈ 2020-ի փակման արարողությունը՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիայի հավաքականը՝ Օլիմպիական չեմպիոն (տեսանյութ)

ՏՈԿԻՈ 2020. Հովհաննես Բաչկովը կլինի Խաղերի փակման արարողությանը Հայաստանի դրոշակակիրը

ՏՈԿԻՈ 2020. Բրազիլիա – Իսպանիա. Մեկնարկային կազմեր

ԱՄՆ հավաքականի 16-րդ չեմպիոնությունն Օլիմպիական խաղերում՝ VNews-ի ֆոտոշարքում

ՏՈԿԻՈ 2020-ում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք

ՏՈԿԻՈ 2020. Դանի Ալվեսը խոսել է Իսպանիայի դեմ կայանալիք եզրափակիչի մասին

Բասկետբոլի ԱՄՆ հավաքականը՝ ՏՈԿԻՈ 2020-ի հաղթող

Ինչ ֆուտբոլ դիտել այսօր

Վազգեն Թևանյան. «Ոչ մի պարտություն չի կարող իմ մեջ կոտրել նպատակներիս հասնելու ձգտումը»

ՏՈԿԻՈ 2020. Մեդալային հաշվարկն այս պահին