Վազգեն Թևանյանը՝ աշխարհի գավաթակիր - VNews
Բաժիններ

Վազգեն Թևանյանը՝ աշխարհի գավաթակիր

Բելգրադում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը դարձել է հաղթող։

Մեր ըմբիշը եզրափակիչում գոտեմարտել է Հունգարիան ներկայացնող Իսմայիլ Մուսզուկաևի հետ ու հաղթանակի հասել 9։1 հաշվով՝ նվաճելով մեր ընտրանու առաջին ու միակ ոսկե մեդալը այս մրցաշարի շրջանակում։

Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 6։0 հաշվով հաղթել էր մոլդովացի ըմբիշին, այնուհետև 11:0 հաշվով պարտության էր մատնել Հաջի Ալիին, կիսաեզրափակիչի ուղեգրի համար մեր մարզիկը ուժեղ էր գտնվել ռումինացի Նիկոլայ Օկհլոպովից (10։0), կիսաեզրափակիչում էլ շանս չէր տվել Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Հովհաննիսյանին (7:2):

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ռազմիկ Պապիկյանը 2:5 հաշվով զիջել է Արգենտինայի ներկայացուցչին։

Հիշեցնենք, որ Արման Անդրեասյանը (70 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Արսեն Հարությունյանը (57 կգ) կանգնել էր պատվո հարթակի երկրորդ աստիճանին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Գոհացուցիչ ելույթներ». Ազատ ոճի Հայաստանի հավաքականի մարզիչներն ամփոփեցին աշխարհի գավաթը

Վազգեն Թևանյանի եզրափակիչ գոտեմարտը՝ խաղային օրվա լավագույն գոտեմարտ

ԱԳ. Վազգեն Թևանյանը եզրափակիչում է

ԱԳ. Վազգեն Թևանյանը փայլուն հաղթանակների շնորհիվ կիսաեզրափակիչում է

Ըմբշամարտի աշխարհի գավաթին ընդառաջ. Այն, ինչ պետք է իմանալ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթի խաղարկությանը (տեսանյութ)

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Թախթիի գավաթին կմասնակցի ազատ ոճային 16 ըմբիշ

Մ23 ԱԱ․ Ռազմիկ Միսակյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը լքում են պայքարը

Մ23 ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն են կրել

Մ23 ԱԱ. 3 հայ ըմբիշ մեկնարկեց պարտությամբ

Ազատ ոճային 4 ըմբիշ այսօր կմեկարկի աշխարհի Մ23 առաջնությունում

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հաբեթնակ Կուրղինյանն ու Ցոլակ Հարոյանն ամփոփեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը ևս պարտվեց, բայց դեռ բրոնզի հույսեր է պահպանում (տեսանյութ)

Նուրսուլթան 2019. Արսեն Հարությունյանը լավ մեկնարկեց, Վազգեն Թևանյանը պարտվեց 1/16 եզրափակիչում (տեսանյութեր)