Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է, ևս 2 ըմբիշ բրոնզի հույս է պահպանում - VNews
Բաժիններ

Վազգեն Թևանյանը կիսաեզրափակչում է, ևս 2 ըմբիշ բրոնզի հույս է պահպանում

Ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր պայքարը սկսեցին ազատ ոճայինները:

Մինչև 57 կգ քաշային Վաղինակ Մաթևոսյանը պայքարը սկսեց անմիջապես քառորդ եզրափակչից, սակայն զիջեց վրացի Ռոբերտի Դինգաշվիլիին: Վերջինս դեռևս պայքարում է եզրափակիչ դուրս գալու համար, ուստի Մաթևոսյանը դեռ կարող է հնարավորություն ստանալ սփոփիչ գոտեմարտերի միջոցով պայքարելու բրոնզե մեդալի համար:

Մինչև 65 կգ քաշային կարգում հիանալի է մեկնարկել Վազգեն Թևանյանը: Նա նախ 1/8 եզրափակչում առավելության է հասել Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովի նկատմամբ, ապա պարտության մատնել թուրք Սելիմ Կոզանին: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Մաքսիմ Սակուլտանն է:

Իր ելույթները դժվարին հաղթանակով սկսեց մինչև 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը՝ որակավորման փուլում առավելության հասնելով վրացի Իվերիկո Ջուլակիձեի նկատմամբ: Սակայն, քառորդ եզրափակչում Մխեյանը զիջեց մոլդովացի Վասիլե Դիակոնին և այժմ սպասում է վերջինիս կիսաեզրափակիչ գոտեմարտի արդյունքին:

Կիսաեզրափակիչները կկայանան երեկոյան, իսկ հնարավոր եզրափակիչը կամ սփոփիչ գոտեմարտերը՝ վաղը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Հաբեթնակ Կուրղինյան. «Տղաները մեծ ներուժ ունեն, բայց դեռ աշխատելու տեղ կա»

Գևորգ Մխեյանը նույնպես պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում (տեսանյութ)

Գևորգ Մխեյանը կպայքարի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի համար

Գևորգ Մխեյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել

Եվրոպայի առաջնություն. Ֆրանգուլյանն ու Մխեյանը պարտվեցին (լուսանկարներ)

Եվրոպայի առաջնություն. 5 ազատ ոճային սկսում է պայքարը

Արսեն Հարությունյանի, Գևորգ Մխեյանի ու մարզչի ակնկալիքները Եվրոպայի առաջնությունից (տեսանյութ)

Թախթիի Գավաթ․ Գևորգ Մխեյանը ևս դարձավ արծաթե մեդալակիր

Թախթիի գավաթին կմասնակցի ազատ ոճային 16 ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնություն. բոլոր չեմպիոններն ու մրցանակակիրները

Մ23 ԱԱ․ Ռազմիկ Միսակյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը և Արման Ավագյանը լքում են պայքարը

Մ23 ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչները պարտություն են կրել

Մ23 ԱԱ. 3 հայ ըմբիշ մեկնարկեց պարտությամբ

Ազատ ոճային 4 ըմբիշ այսօր կմեկարկի աշխարհի Մ23 առաջնությունում

Հայաստանի հավաքականի կազմը աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնության համար

Հաբեթնակ Կուրղինյանն ու Ցոլակ Հարոյանն ամփոփեցին ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը