«Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն - VNews
Բաժիններ

«Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան խաղերը՝ 10 փաստով

168465075 3787329777986687 2418655649026715729 n - «Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

VBET Հայաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում հայտնի դարձան կիսաեզրափակչի մասնակիցները: Պատվավոր մրցանակի համար պայքարը կշարունակեն գործող գավաթակիր «Նոան», «Արարատը», «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը»: Այս քառյակից «Նոան» և «Արարատ-Արմենիան» գավաթի նախորդ մրցաշարում էլ կիսաեզրափակչի մասնակիցների թվում էին:

Քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ VBET Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ պատասխան հանդիպումներն անցան հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 19 հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը 7-ական հաղթանակ են տոնել, 5 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

05.04.2021 BKMA 1 2 Alashkert 10 960x640 - «Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

Հայտնի են VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի զույգերը

Պատասխան հանդիպումներն աչքի ընկան գոլերի առատությամբ. 4 խաղում խփվեց 14 գոլ (առաջին խաղերում գրանցվել էր 9 գոլ): Անցկացված 19 հանդիպումներում գրանցվել է 48 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,52 գոլ):

2․ «Ուրարտուն» VBET Հայաստանի գավաթի վերջին 8 խաղարկություններում առաջին անգամ չհաղթահարեց քառորդ եզրափակչի արգելքը: 2-րդ տարին անընդմեջ «Ուրարտուն» գավաթային դիմակայությունում զիջեց «Նոային»: Գավաթի նախորդ խաղարկությունում «Ուրարտուն» կիսաեզրափակչի երկու հանդիպումներում էլ պարտվել էր «Նոային» (0-1, 1-2):

3․ Իր տիտղոսի պաշտպանությունը քառորդ եզրափակչից սկսած գործող գավաթակիր «Նոան» պատվավոր մրցանակի խաղարկություններում 2-րդ տարին անընդմեջ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց: Գավաթի մրցաշարերում «Նոան» արդեն 7 խաղ անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

168454774 1192731164516346 6016066460236012255 n - «Ուրարտուն» առաջին անգամ վերջին 9,5 տարում, «Արարատը»՝ 13 տարում․ ուշագրավ վիճակագրություն

4․ «Արարատին» 13 տարի անց վերջապես կրկին հաջողվեց կիսաեզրափակչի ուղեգիր նվաճել՝ 5-1 հաշվով վստահ ռևանշի հասնելով «Վեստ Արմենիայից» կրած պարտության դիմաց: Վերջին անգամ արարատցիները կիսաեզրափակչի ուղեգիր էին նվաճել 2008թ.՝ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ քառորդ եզրափակչում հաղթահարելով «Ուլիսի» դիմադրությունը (0-1, 2-0): Ի դեպ, հենց այդ տարի էլ «Արարատը» վերջին անգամ գավաթակիր է դարձել՝ եզրափակչում 2-1 հաշվով հաղթելով «Բանանցին»:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Արարատը» խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց: Առաջինը գրանցվել էր «Սևանի» հետ 1/8 եզրափակչի առաջին խաղում, որում արարատցիները 3 անպատասխան գնդակ էին խփել: «Արարատը» գավաթի ընթացիկ խաղարկության ամենաարդյունավետ թիմն է, որը 4 խաղում 11 գոլ է խփել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Հայաստանում խաղացած 8-րդ ամենաարդյունավետ լեգեոնականը «կոտրեց» գավաթային պատնեշը

Սերբական դուետի գոլերը վճռեցին արարատյան դերբիի ելքը․ VNews-ի ֆոտոշարքն «Արարատ» – «Արարատ-Արմենիա» խաղից

VBET Հայաստանի գավաթ. «Արարատն» առաջին խաղում վստահ հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Կիսաեզրափակիչ. «Արարատ» – «Արարատ-Արմենիա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Երկու 11-մետրանոց. Կայացավ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղը (տեսանյութ)

Կիսաեզրափակիչ. «Ալաշկերտ» – «Նոա» խաղի մեկնարկային կազմերն ու ուղիղ հեռարձակումը

Եղիշե Մելիքյան. «Ես մտածում եմ հայ ֆուտբոլիստների մասին, բայց տվյալ պահին առաջնահերթը հաղթանակն է» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մեր առջև միշտ բարձր խնդիր է դրված, ուստի պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

«Փյունիկի» 2-րդ անընդմեջ հաղթանակը, «Ուրարտուի» 2-րդ անընդմեջ պարտությունը․ VNews-ի ֆոտոշարքը նրանց միջև խաղից

Արթուր Քարտաշյան․ «Հաղթանակը նվիրում եմ եղբորս գլխավորությամբ մեր բոլոր զոհված զինվորների հիշատակին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկն» արտագնա հաղթանակ տոնեց «Ուրարտուի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը