VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»)

Պաշտպաններ․ Սերոբ Գրիգորյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Արարատ»), Ռոբերտ Դարբինյան («Ուրարտու»)

Կիսապաշտպաններ․ Արամ Քոչարյան, Նաոր Աբուդի (2-ն էլ՝ «Լոռի»), Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»), Արտյոմ Սիմոնյան («Նոա»), Արաս Օզբիլիս («Փյունիկ»)

Հարձակվողներ․ Ալեքսանդր Գլիշիչ («Ալաշկերտ»), Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»)

Մեծամասնության կարծիքով՝ «Ուրարտուի» ամառային լավագույն ձեռքբերումը Ջոնել Դեսիրեն էր: Հայիթցին, իհարկե, բարձրակարգ ֆուտբոլիստ է, առաջին հերթին, իսկական գոլահար, հենց որի դուբլն էլ «Ուրարտուին» հաղթանակ պարգևեց «Ալաշկերտի» դեմ խաղում (2-1): Բայց կարելի է պնդել, որ թիմի համար նույն արժեքն ունի նաև կրկին «Լոռիից» տեղափոխված Իվուն: Այս ֆուտբոլիստի՝ յուրաքանչյուր մրցավեճում կատարած աշխատանքի ծավալն այնքան մեծ է, որ դա բառերով անգամ դժվար է նկարագրել: Դա ապացուցեց այդ երեկո ևս:

Իվուի հաշվենկատ փոխանցումից հետո Դեսիրեն մտավ տուգանային հրապարակ, եղավ խախտում, ու թիմը 11-մետրանոց հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ գոլի դրվագում ստիպեց սխալվել Տարոն Ոսկանյանին, խլեց գնդակը և գոլային փոխանցում կատարեց նույն Դեսիրեին: «Ուրարտուի» բարձր պրեսինգը հիմնականում շատ լավ աշխատեց, ու դրանում մեծ է Իվուի դերը: Նա ագրեսիվ, միաժամանակ խելացի ֆուտբոլիստ է: Հնարավոր է՝ շուտով առաջնություն տեղափոխի նաև հեռու տարածություններից իր խելահեղ գոլերը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրը՝ 10 փաստով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. 4-րդ տուրի 3 լավագույն գոլերը (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Վահագն Այվազյան․ «Վանը» նպատակ ունի հաստատվել և ամրանալ առաջնությունում» (տեսանյութ)

Դավիդ Դավիդյան․ «Շատ ուրախ եմ, որ մարզիչը վստահեց ինձ, իսկ ես հաղթական գոլ խփեցի» (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Շատ կարևոր է, որ հոգեբանորեն հաղթահարենք առաջին պարտությունը» (տեսանյութ)

Եղիշե Մելիքյան. «Ուրախացնում է այն, որ տղաներն արդեն հասկանում են, թե ինչ եմ ես պահանջում իմ մարզչական թիմի հետ» (տեսանյութ)

Ռոկաս Կրուշնաուսկաս․ «Ապացուցեցինք, որ կարող ենք լավ խաղալ և արդյունքի հասնել» (տեսանյութ)

Արթուր Ավագյան. «Ամեն ինչ անելու ենք, որպեսզի «Լոռիի» պատիվը բարձր պահենք» (տեսանյութ)

Արմեն Նահապետյան. «Մրցակիցը ավելի լավ օգտագործեց իր պահերը» (տեսանյութ)

Ալբերտ Սոլոմոնով. «Կարողացանք խաղը տանել այն սցենարով, ինչ ցանկանում էինք» (տեսանյութ)

Արմեն Պետրոսյան. «Այս վստահ հաղթանակը կօգնի մեզ հետագայում էլ հաջողություններ գրանցել» (տեսանյութ)

«Լոռին» հաղթեց «Փյունիկին», «Գանձասար-Կապանը» ջախջախեց «Շիրակին» (տեսանյութ)

«Գանձասար-Կապան» – «Շիրակ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Լոռի» – «Փյունիկ»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Փոխչեմպիոնն առաջին պարտությունը «պարգևեց» «Ուրարտուին»․ VNews-ի ֆոտոշարքն «Ուրարտու» – «Նոա» խաղից

«Նոան» խոշոր հաշվով հաղթեց մինչ այս անպարտելի «Ուրարտուին» (տեսանյութ)

«Ուրարտու» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Խաղերից միայն մեկը կկայանա Երևանում․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրին ընդառաջ