-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը: Նախատեսված 5 հանդիպումներից կայացել են 3-ը, 2 մրցավեճեր հետաձգվել են․
Դարպասապահ․ Օգնեն Չանչարևիչ («Ալաշկերտ»)
Պաշտպաններ․ Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»), Դմիտրի Գուզ («Ուրարտու»), Ալեքսանդր Պրիմաել Յեուլե («Փյունիկ»), Գագիկ Դաղբաշյան, Դավիդ Դավիդյան (2-ն էլ՝ «Ալաշկերտ»)
Կիսապաշտպաններ․ Վբեյմար Անգուլո («Գանձասար-Կապան»), Գոմե Բատիստա Վանգու («Ալաշկերտ»), Ուգոչուկվու Իվու («Ուրարտու»)
Հարձակվողներ․ Անդրանիկ Քոչարյան, Գեղամ Հարությունյան (2-ն էլ՝ «Գանձասար-Կապան»)
«Ալաշկերտը» լավագույն վեցյակի մրցաշարի ընթացքում խնդիրներ էր ունենում հանդիպումների հատկապես երկրորդ խաղակեսերում: Սակայն Եղիշե Մելիքյանի ժամանումից հետո իրավիճակը փոխվել է: Թիմը նրա օրոք առաջնությունում անցկացրած 5 խաղում տոնել է 3 հաղթանակ՝ բոլոր դեպքերում էլ որոշիչ գոլերը խփելով ընդմիջումից հետո: Չնայած գոլազուրկ ոչ-ոքիներին, թիմն ավելի լավ տպավորություն թողեց նաև «Արարատ-Արմենիայի» դեմ այս և նախորդ առաջնության 2 մրցավեճում: «Նոայի» դեմ վերջին խաղը շատ բարդ ընթացք ունեցավ:
«Ալաշկերտ» – «Նոա» հանդիպումը որակական առումով լավը չէր կողմերից և ոչ մեկի համար: Դենիս Դեդեչկոն վրիպեց 11-մետրանոց նշակետից: «Նոան» ընդմիջումից հետո ավելի ակտիվ էր գործում: Սակայն Մելիքյանի՝ երկրորդ խաղակեսի մեկնարկից համարյա անմիջապես հետո կատարած փոփոխությունը տվեց իր արդյունքը: Թիմում իր նորամուտը նշած Դավիդ Դավիդյանն ավելացված ժամանակի 1-ին րոպեին շատ լավ կողմնորոշվեց տուգանային հրապարակում և հուժկու հարվածով խփեց խաղի միակ գոլը: Սա այս տուրի միակ հաղթանակն էր:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրը՝ 10 փաստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո