VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Արտյոմ Գոմելկո («Լոռի»)

Պաշտպաններ․ Նանա Կվամե Անտվի («Լոռի»), Աննան Մենսահ («Ուրարտու»), Արտյոմ Միքայելյան («Շիրակ»)

Կիսապաշտպաններ․ Ռուդիկ Մկրտչյան («Շիրակ»), Ալեքսիս Ջիմի-Բենդ («Լոռի»), Եդեդեմ Եդեմ Էսիեն («Վան»), Եվգենի Կոբզար («Ուրարտու»), Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա»), Դավիդ Դավիդյան («Ալաշկերտ»)

Հարձակվող․ Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Ալեքսիս Ջիմի-Բենդ («Լոռի»)

«Լոռին» հանդիպման առաջին 20-25 րոպեներին հանդիպեց «Արարատի» մեծ ճնշմանը: Մրցակիցը չիրացրեց իր վտանգավոր պահերը, ինչի համար հետագայում շատ զղջաց: Չնայած վանաձորյան թիմը խաղին նախապատրաստվելու ավելի քիչ ժամանակ էր ունեցել, երկրորդ խաղակեսում զգալիորեն ավելի լավ հանդես եկավ՝ հաղթելով մենապայքարների մեծամասնությունում ու մի քանի անգամ սպառնալով մրցակցի դարպասին: Ալեքսիս Ջիմի-Բենդի գոլը միակն ու վճռորոշն էր, «Լոռին» Վանաձորում 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, կրկին՝ 1-0 հաշվով:

Մեկնարկային կազմի խաղացողներից միայն Ջիմի-Բենդն ու Ռոբերտ Մինասյանն էին, որ նախորդ մրցաշրջանում ևս խաղում էին «Լոռիում»: Թիմը կարճ ժամանակում մարտունակ տեսք է ստացել, իսկ հայիթցին կիսապաշտպանության իսկական առաջատարն է: Նա գոլային դրվագում շատ լավ հասկացավ՝ որտեղ պետք է լինի ու մյուսներից առաջ պոկվեց: Չհաշված 1-2 սխալները, կենտրոնում համարյա անթերի գործեց՝ հաղթելով մենապայքարներում, ցուցադրելով գրագիտություն և առաջատարի որակներ: Կատարած աշխատանքի ծավալը հսկայական էր:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Ջեյսոն Մարտինեսի գոլը հաղթական էր «Լոռի» – «Արարատ-Արմենիա» խաղում (տեսանյութ)

«Լոռի» – «Արարատ-Արմենիա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Զավեն Բադոյանը՝ իր, Ուդոյի և Նենադովիչի մասնակցությամբ հրաշալի գոլային կոմբինացիայի մասին (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան․ «Մեր այսօրվա խաղից գոհ ենք, բայց պատժվեցինք կենտրոնացվածությունը կորցնելու պատճառով» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Խոտանը շատ էր, հետևաբար ավելի շատ պետք է վազեինք, որպեսզի փակեինք գոտիները» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Չէի ասի, թե ֆիզիկական առումով լավագույն վիճակում ենք, ուստի փորձում ենք գտնել ներքին ռեսուրսներ խնդիրները լուծելու համար» (տեսանյութ)

Սիմոնյանի և Նենադովիչի մեկական գոլերը վճռեցին «Արարատ» – «Նոա» խաղի ելքը (տեսանյութ)

«Արարատ» – «Նոա»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Սևադա Արզումանյան. «Մենք պարտադիր պետք է հաղթեինք, ինչը հոգեբանական բարդություն էր ստեղծում» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

«Վանը» վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում