VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

26.04.2021 NOAH Alashkert 16 scaled - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Վսևոլոդ Երմակով («Արարատ»)

Պաշտպաններ․ Սանա Գոմեշ («Նոա»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»), Դիդիե Բորիս Կադիո («Ալաշկերտ»), Հրայր Մկոյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ․ Պիտեր Մուտումոսի, Օլեգ Պոլյակով (2-ն էլ՝ «Ուրարտու»), Ռումյան Հովսեփյան («Ալաշկերտ»), Հովհաննես Հարությունյան («Փյունիկ»)

Հարձակվող․ Պետրոս Ավետիսյան («Նոա»)

4 1 4 1 4 1 4 1 4 1 4 1 1 4 1 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Պետրոս Ավետիսյան («Նոա»)

«Նոան» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի վերջին 5 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 4 հաղթանակ, ինչի շնորհիվ միանձնյա գլխավորում է աղյուսակը, թեև չեմպիոնության մյուս հավակնորդների համեմատ 1 խաղ ավելի է անցկացրել: Նրա մրցակիցը 23-րդ տուրում հետնապահ «Շիրակն» էր, որը գարնանային հատվածում 2 ոչ-ոքի էր խաղացել «Ալաշկերտի», 1՝ «Արարատ-Արմենիայի» հետ: Սակայն գործը մեծապես թեթևացրեց 6-րդ րոպեին հաշիվը բացելու հանգամանքը: «Նոան» ևս 2 գոլ խփեց խաղակեսի վերջնամասում՝ գործնականում ձևականության վերածելով երկրորդ կեսը: Փոխչեմպիոնը հաղթեց 3-0 հաշվով: Պետրոս Ավետիսյանը դուբլի հեղինակ դարձավ:

185487720 1217590732030389 3526724701732818464 n - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

25-ամյա ֆուտբոլիստը, ձմռանը միանալով փոխչեմպիոնին, 10 պաշտոնական մրցավեճում հասցրել է խփել 5 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Եթե «Շիրակի» դեմ հանդիպման առաջին գոլի դրվագում Ավետիսյանին գրեթե ոչ ոք չխանգարեց հարվածել, ապա երկրորդ գնդակը գրանցվեց բավականին բարդ դիրքից՝ հեռահար հարվածով: Նա ընդմիջումից հետո մեկ անգամ նշան բռնեց դարպասաձողին, հետո ևս մեկ լավ պահ չօգտագործեց, այլապես հեթ-տրիկ կձևակերպեր: Փոխարինվեց 68-րդ րոպեին: Պետրոսի դերակատարությունը թիմի խաղաոճում շատ կարևոր է: «Նոան» վերջերս մշտապես գործում է առանց ընդգծված կենտրոնական հարձակվողի, առջևում 2 կիսապաշտպաններ են, որոնք հաճախ նահանջում են ու մասնակցում գնդակի տեղաշարժին: Ավետիսյանը նաև դրա շնորհիվ է ցուցադրում իր լավագույն հատկանիշները:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Իգոր Գոնչարն ու Միկիտա Տատարկովը հեռացան «Փյունիկից»

Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

«Ուրարտուի» կազմում 95 խաղ անցկացրած ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

6 ֆուտբոլիստ հեռանում է «Արարատից»

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

«Փյունիկ-2-ի» 10 ֆուտբոլիստներ հեռացել են ակումբից

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Իսահ Ալիյուն հեռացավ «Ուրարտուից»

Ինսայդ. Հայտնի է՝ որ ակումբ է տեղափոխվելու Էդգար Մովսեսյանը

Արթուր Քարտաշյանը հեռացել է «Փյունիկից»

Տիգրան Եսայանը հեռացավ «Ուրարտուից»․ հայտնի է նոր մարզչի անունը

Առավելագույնին ձգտող թիմ. ինչ խնդիր է դրվել «Նոայի» առջև

Հերադի Ռաշիդը հեռանում է «Արարատ-Արմենիայից»

Դմիտրի Գունկոն հեռացել է «Նոայից»