VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

182448124 155723396558527 4528622238874543806 n - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Պաշտպաններ․ Անտոնիո Դե Սոուզա Գիլյերմե «Ալեմաո», Խոսե Խուլիո Բուենո (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Անդրանիկ Ոսկանյան («Վան»), Հովհաննես Նազարյան («Շիրակ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ․ Պիտեր Մուտումոսի («Ուրարտու»), Բենիկ Հովհաննիսյան («Նոա»), Աղվան Պապիկյան («Արարատ»)

Հարձակվողներ․ Բրանկո Միհայլովիչ («Ալաշկերտ»), Ուրոշ Նենադովիչ («Արարատ»)

5 3 2 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Դավիթ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Թեժ պայքարում անցնող VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» 22-րդ տուրի միակ թիմն էր, որ հաղթանակ տոնեց: Հայաստանի եռակի չեմպիոնը ներկայումս միանձնյա գլխավորում է աղյուսակը, թեև մրցակիցները շատ-շատ մոտ են: Մրցաշարի՝ անզիջում պայքարում անցնելու մասին է խոսում այն, որ ընթացիկ առաջնությունում «Ալաշկերտի» մասնակցությամբ 18 խաղերում չի եղել գեթ մի դեպք, երբ կողմերից որևէ մեկը մյուսին հաղթի 1-ից ավելի գոլի առավելությամբ: Օրինակ՝ վերջին 3 հանդիպումներում գրանցվել է միևնույն՝ 1-0 հաշիվը: Հերթական տուրում մրցակիցը «Փյունիկն» էր, որին «Ալաշկերտը» հաղթեց փոխարինման մտած Բրանկո Միհայլովիչի խփած գոլի շնորհիվ:

51129056243 cbd2199f44 o 1 960x605 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դարպասապահի դիրքում փոխատեղումներով են խաղում թիմի հնաբնակ Օգնեն Չանչարևիչն ու Դավիթ Յուրչենկոն: Այս անգամ հերթը 35-ամյա ֆուտբոլիստինն էր, որը հիանալի հանդիպում անցկացրեց: «Ալաշկերտի» համար ծանր մրցավեճ ստացվեց: «Փյունիկը» հատկապես ընդմիջումից հետո մեծ առավելություն ուներ, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, սակայն նաև Յուրչենկոյի հուսալի խաղը դաշտի տերերին փրկեց վերահաս գոլերից: Առանձնանում են «Փյունիկի» 2 հեռահար հարվածները, որոնցից մեկը տուգանայինից էր կատարված: Յուրչենկոն նաև սկիզբ դրեց «Ալաշկերտի» գոլային գրոհին, երբ նրա երկար փոխանցումից հետո Ալեքսանդր Գլիշիչը հաղթեց օդային մենապայքարում՝ հարվածային դիրք դուրս բերելով Միհայլովիչին: Յուրչենկոն «Ալաշկերտում» 5 պաշտոնական խաղում 2 գոլ է բաց թողել, 1-ը՝ 11-մետրանոցից:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


7 ֆուտբոլիստներ հեռանում են «Նոայից»

Յուրի Գարեգինյանը և Միխայիլ Կովալենկոն հեռացան «Նոայից»

Աշոտ Բարսեղյանը և Ստեփան Դեմիրճյանը՝ «Փյունիկի» մարզչական շտաբում

Հայկ Իշխանյանը՝ «Փյունիկի» ֆուտբոլիստ

Մրցաշարային նպատակները հետին պլան կմղվեն. «Նոան» փոխում է զարգացման վեկտորը

«Ուրարտուի» մարզչական շտաբում համալրումներ են եղել

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Արսեն Սադոյանը վերադարձավ «Արարատ»

«Ալաշկերտի» մրցակցին առաջնորդում է «Սիթիի» երկրպագուների սիրելին․ Ինչ ակումբ է «Կոնաս Կի Նոմադսը»

Նանա Անտվին տեղափոխվել է «Ուրարտու»

«Փյունիկի» նախկին ֆուտբոլիստը վերադարձավ հարազատ ակումբ

Թիմային մի շարք ռեկորդներ գերազանցեցին, բայց կրկին չեմպիոն չդարձան

ՀՖՖ-ն սկսում է VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկն առաջին տրանսֆերները կատարեց (լուսանկարներ)

«Փյունիկը» երկու խաղացողի հետ երկարաձգել է պայմանագիրը

Հայտնի են հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում