VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

174752578 1200520143737448 7923049879383920567 n - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Օգնեն Չանչարևիչ («Ալաշկերտ»)

Պաշտպաններ․ Դանու Սպատարու («Արարատ-Արմենիա»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Ռոմել Իբարա («Փյունիկ»)

Կիսապաշտպաններ․ Գոմե Բատիստա Վանգու («Ալաշկերտ»), Բենիկ Հովհաննիսյան, Պավել Կիրիենկո (2-ն էլ՝ «Նոա»), Հիգոր Լեյտե, Խոսե Կարաբալյո (2-ն էլ՝ «Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Արարատ»)

Հարձակվող․ Ալեքսանդր Կարապետյան («Արարատ-Արմենիա»)

TOTW 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Պավել Կիրիենկո («Նոա»)

«Արարատի» և «Նոայի» միջև տուրի կենտրոնական խաղն արդարացրեց սպասելիքները: Թեպետ դաշտի տերերը 16-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2-0 հաշվով, ի վերջո բաց թողեցին առավելությունն ու պարտվեցին 2-3 հաշվով: «Նոան» նմանատիպ «քամբեք» էր իրականացրել թիմերի միջև նաև 1-ին շրջանի խաղում, երբ մրցավեճի ընթացքում 0-1 հաշվով զիջելուց հետո հաղթանակի էր հասել 2-1 հաշվով: Այս անգամ ամեն ինչ ավելի քան դրամատիկ էր: «Արարատը» նախքան առաջին գոլն ընդունելն անձամբ կարող էր երրորդ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, բայց Դավիթ Մանոյանը վրիպեց, հետևեց հակագրոհ, իսկ Էդուարդս Էմսիսը շքեղ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը:

51117932301 38b141fee9 o 960x452 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

«Նոայի» կազմում 66-րդ րոպեին փոխարինման մտավ կիսապաշտպան Պավել Կիրիենկոն: Դմիտրի Գունկոյի թիմը, ի տարբերություն առաջին կեսի, ավելի շատ զբաղված էր պաշտպանվելով ու հակագրոհելով: «Արարատը» համեմատաբար ավելի սուր էր գրոհում: 74-րդ րոպեին գրանցվեց որոշիչ դրվագը: Կիրիենկոն սեփական կիսադաշտում Բենիկ Հովհաննիսյանի օգնությամբ խլեց գնդակը մրցակցից և, նետվելով առաջ, ստացավ Վլադիմիր Ազարովի փոխանցումն ու անձամբ եզրափակեց հակագրոհը՝ խփելով VBET ՀՊԼ-ում իր 2-րդ գոլը: Նա շատ արագ գործեց և հարվածեց բավականին դժվարին դիրքից: Ավելի ուշ կարող էր նաև «ասիստ» գրանցել, եթե նրա հաշվենկատ փոխանցումից հետո Անդրեյ Տիտովը զարմանալիորեն չվրիպեր: Փոխարինման էր մտել նաև «Փյունիկի» դեմ նախորդ խաղում (1-0) ու մասնակցել գոլային գրոհին:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


VBET ՀՊԼ. «Արարատ-Արմենիան» ու «Նոան» հաղթողին չպարզեցին

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ-Արմենիա» – «Նոա». ուղիղ հեռարձակում

Մալաքյան. «Յուրաքանչյուր անհատական մրցանակ թիմային լավ խաղի արդյունք է»

«Ալաշկերտը» հաղթեց «Փյունիկին» նվազագույն հաշվով

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա․ «Ալաշկերտ» – «Փյունիկ»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Վարդան Բիչախչյան. «Հաշվի առնելով հակառակորդի խաղաոճը՝ չեմ կարող թիմի խաղից դժգոհել» (տեսանյութ)

Արթուր Ասոյան. «Տղաները հավատացին, որ կարող են խաղալ ու գոլ խփել, ինչի շնորհիվ հավասարեցրինք հաշիվը» (տեսանյութ)

Ժիրայր Մարգարյան․ «Կփորձենք հաղթել մյուս բոլոր խաղերում, որպեսզի ավելի մոտենանք չեմպիոնությանը» (տեսանյութ)

Սամուր Ագամագոմեդով․ «Վանի» բնավորության մասին է խոսում այն, որ կրկին առաջինը գոլ ընդունելով՝ չպարտվեցինք» (տեսանյութ)

«Արարատը» բաց թողեց կարևոր հաղթանակը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Վան» – «Արարատ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայտնի են VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Սկզբում՝ Չարենցավան, հետո՝ Երևան՝ 2 գերհետաքրքիր խաղով, վերջում՝ Գյումրի․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 22-րդ տուրից առաջ

Էդգար Մալաքյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Դմիտրի Գունկոն՝ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ ապրիլ ամսվա լավագույն մարզիչ

Վայոց Ձորը կապրի ֆուտբոլով․ «Նորավանքը» վերակառուցված գեղատեսիլ ստադիոն և հարմարավետ մասնաշենք ունի (տեսանյութ)