VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 21 scaled - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ․ Ժիրայր Մարգարյան («Արարատ»), Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»), Ջոաո Ջորդի Մոնրոյ Արարատ («Նոա»)

Կիսապաշտպաններ․ Էդեդեմ Էդեմ Էսիեն, Ստեֆան Աջումանի (2-ն էլ՝ «Վան»), Դավիթ Մանոյան («Արարատ»), Պավել Կիրիենկո («Նոա»), Վանգու Գոմե («Ալաշկերտ»), Ֆուրջել Նարսինգ («Արարատ-Արմենիա»)

Հարձակվող․ Ուրոշ Նենադովիչ («Արարատ»)

3 4 3 21 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Էդեդեմ Էդեմ Էսիեն («Վան»)

«Վանը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Շիրակի» նկատմամբ: Չարենցավանի թիմը 3 միավոր կորզեց 81-րդ րոպեին՝ Ուիլֆրեդ Էզայի իրացրած 11-մետրանոցի արդյունքում, թեպետ ստեղծած գոլային պահերը թույլ էին տալիս ավելի վաղ վճռել մրցավեճի ելքը: Թիմի հենակետային գոտում հերթական հրաշալի հանդիպումն անցկացրեց Էսիենը: Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Վանի» համար: Մասնակցել է VBET Պրեմիեր լիգայի բոլոր՝ 20 հանդիպումներին և մշտապես եղել մեկնարկային կազմում: Էսիենն իր դերակատարությունն ունեցավ նաև երկրորդ գոլի կառուցման գործում, քանի որ հենց նրա՝ խորքից հաշվենկատ փոխանցումից հետո Էզան ընթացավ առաջ ու 11-մետրանոց վաստակեց:

178388251 245938993701466 1625243188070174795 n 960x640 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

23-ամյա խաղացողն իր թիմի գրոհների ժամանակ երբեմն համեմատաբար ներքևում էր մնում՝ «Շիրակի» հնարավոր հակագրոհները վերահսկելու համար, և դա անում էր մեծ հաջողությամբ: Էսիենը «Շիրակ» – «Վան» խաղի այն 6 ֆուտբոլիստներից մեկն է, որ մասնակցել է 20 և ավելի մենապայքարի (21): Նա այդ խաղացողների շրջանում ունի հաղթանակների ամենաբարձր տոկոսը (62%): Իսկ «Վանը» բավականին կայունացրել է ելույթները, վերջին 4 պաշտոնական խաղում 3 հաղթանակ է տոնել, հիմնական ժամանակում 2 դեպքում պարտության մատնել «Արարատ-Արմենիային» (1-ը՝ գավաթում): Խաղային առումով էլ աճ է նկատվում, թեև դժվար կլինի հայտնվել լավագույն հնգյակում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Կոնֆերենցիաների գավաթ. «Նոայի», «Ուրարտուի» ու «Արարատի» հնարավոր մրցակիցները

Ինսայդ. Հայաստանի հավաքականի պաշտպանը նոր թիմ կունենա

«Արարատ-Արմենիան» պաշտոնապես նոր գլխավոր մարզիչ ունի

Պատմության հակառեկորդ և ռեկորդ՝ քառակի չեմպիոնի կոչումը նվաճած ակումբի կողմից

Արտակ Եդիգարյանը հեռանում է «Արարատից»

Իգոր Գոնչարն ու Միկիտա Տատարկովը հեռացան «Փյունիկից»

Ալեքսանդր Տարխանովը վերադարձել է «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

«Ուրարտուի» կազմում 95 խաղ անցկացրած ֆուտբոլիստը հեռացավ ակումբից

6 ֆուտբոլիստ հեռանում է «Արարատից»

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Ինսայդ. Չեմպիոնների լիգայից առաջ «Ալաշկերտը» կատարեց առաջին տրանսֆերը

Հայկական ակումբի ֆուտբոլիստն ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի հավաքականների․ VBET ՀՊԼ լեգեոներները՝ իրենց ազգային թիմերում

Իսահ Ալիյուն հեռացավ «Ուրարտուից»

Ինսայդ. Հայտնի է՝ որ ակումբ է տեղափոխվելու Էդգար Մովսեսյանը