-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․
Դարպասապահ․ Ստեֆան Չուպիչ («Արարատ-Արմենիա»)
Պաշտպաններ․ Քրիստիան Խիմենես, Հրայր Մկոյան (2-ն էլ՝ «Արարատ»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»), Դմիտրի Գուզ («Ուրարտու»)
Կիսապաշտպաններ․ Ռումյան Հովսեփյան («Ալաշկերտ»), Բենիկ Հովհաննիսյան («Նոա»), Աղվան Պապիկյան («Արարատ»), Ալմոգ Օհայոն («Լոռի»)
Հարձակվողներ․ Մաքսիմ Մայրովիչ («Նոա»), Ստեֆեն Ալֆրեդ («Փյունիկ»)
Չեմպիոնն այս առաջնությունում ընդամենը 3 գոլ է բաց թողել, ինչը լավագույն արդյունքն է: Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմը վերջին 6 խաղից 5-ում դարպասն անառիկ է պահել՝ ընդունելով միայն 1 գոլ: «Արարատ-Արմենիան» վերջին հանդիպումներում շատ մեծ ուշադրություն էր դարձնում պաշտպանությանը, ինչի շնորհիվ գտավ այն խաղային հավասարակշռությունը, որ փոքր-ինչ բացակայում էր մրցաշրջանի մեկնարկում: Սա կարող է շատ լավ հիմք դառնալ ապագայում նաև հարձակման առումով ավելի մեծ կայունության հասնելու համար:
Հուսալի տեսք ունեն թիմի 2 դարպասապահները: Աբակումովը մասնակցել է 4, Չուպիչը՝ 5 հանդիպման: Վերջինս 2 գոլ է բաց թողել («Գանձասար-Կապանի» դեմ խաղը չհաշված՝ 1): Չուպիչը լավ տպավորություն թողեց նաև «Արարատի» դեմ ծանր մրցավեճում: Մրցակիցը հատկապես ընդմիջումից հետո մի քանի իրական գոլային պահ ստեղծեց, որոնք չիրացրեց: Չուպիչը հրաշալի գործեց առավելապես Ուդոյի հարվածից հետո: Նա նաև աչքի էր ընկնում դարպասից հաշվենկատ ելքերով ու խիզախ, միաժամանակ արդյունավետ որոշումներ կայացնելով:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրը՝ 10 փաստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո