-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews․am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․
Դարպասապահ․ Ստանիսլավ Բուչնև («Փյունիկ»)
Պաշտպաններ․ Էդգար Գրիգորյան, Դմիտրի Գուզ (2-ն էլ՝ «Ուրարտու»), Սերգեյ Վակուլենկո («Արարատ-Արմենիա»), Արգիշտի Պետրոսյան («Վան»)
Կիսապաշտպաններ․ Արմեն Համբարձումյան, Սարգիս Շահինյան (2-ն էլ՝ «Արարատ-Արմենիա»), Դավիթ Մանոյան («Արարատ»), Մուսլիմ Բամատգերեև («Վան»)
Հարձակվողներ․ Մորի Կոնե («Արարատ»), Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)
«Արարատ-Արմենիան» «Նոայի» դեմ հանդիպման առաջին խաղակեսում 2 գոլ խփեց ստանդարտների օգնությամբ, իսկ ընդմիջումից հետո հակագրոհներով մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին՝ գրանցելով 3-1 հաշիվը: Թիմը շատ կոմպակտ պաշտպանվեց ամբողջ խաղի ընթացքում և առաջնության վերջին 4 մրցավեճում տոնեց իր 3-րդ հաղթանակը: Շահինյանը լավագույններից մեկն էր չեմպիոնի կազմում, նաև բարդ դիրքից հարվածով գոլ խփեց այն հակագրոհի արդյունքում, որը հենց ինքն էր սկսել խորքից կատարած հաշվենկատ փոխանցումով:
Հայ կիսապաշտպանը մեկ անգամ էլ գերազանց փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Մարտինեսին, բայց նա վրիպեց: Ահռելի էր Շահինյանի աշխատանքը նաև միջին գոտում՝ առանց գնդակի: 20 անգամ մտավ մենապայքարի մեջ, հաղթեց 50%-ում, ինչը Սանոգոյի հետ լավագույն արդյունքն է, եթե չհաշվենք պաշտպաններ Վակուլենկոյի և Հումանեսի ցուցանիշները: Հայ ֆուտբոլիստն իրեն շատ լավ է զգում Դավիդ Կամպանյայի գլխավորած թիմում, որի օրոք սկսել էր իրեն վառ կողմերով դրսևորել դեռևս «Լոռիում»՝ նախորդ մրցաշրջանում:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրը՝ 10 փաստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո