VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

123336170 1086235185165945 7597208536637282334 n - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 08:00

-

-

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Վալերիո Վիմերկատի («Նոա»)

Պաշտպաններ․ Էբերտ Կարդոսո («Վան»), Վլադիսլավ Կրյուչկով («Նոա»), Աննան Մենսահ («Ուրարտու»), Տիմուր Ռուդոսելսկի («Լոռի»), Արտակ Եդիգարյան («Արարատ»)

Կիսապաշտպաններ․ Նգավուկա-Ցեկե Լիե Պատո, Էդգար Մովսեսյան (2-ն էլ՝ «Վան»), Դանու Սպատարու («Նոա»), Արմեն Նահապետյան («Փյունիկ»)

Հարձակվող․ Ռոկաս Կրուշնաուսկաս («Գանձասար-Կապան»)

000003666 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Դանու Սպատարու («Նոա»)

«Նոան» ավելի քան մեկ ամիս մնացել էր առանց խաղային պրակտիկայի: Գործող փոխչեմպիոնը հետնապահ «Շիրակի» դեմ մրցավեճում, իհարկե, ֆավորիտ էր համարվում, բայց նշված գործոնը կարող էր որոշակի խնդիրների հանգեցնել: Բացի այդ, գյումրեցիները վստահություն էին ձեռք բերել «Ալաշկերտի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո: Սպասելիքներն արդարացան: Չնայած «Նոան» ուներ առավելություն, չէր հաջողվում կոտրել համառ մրցակցի դիմադրությունը: Ամեն ինչ փոխեց 42-րդ րոպեին ձեռնարկած հակագրոհը, որը եզրափակեց Սպատարուն:

Մոլդովայի հավաքականի ֆուտբոլիստը «Նոայի» հարձակման գծի գլխավոր շարժիչ ուժն էր: 47-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոցի իրավունք, հաշիվը դարձավ 2-0, ինչը մեծապես հեշտացրեց հյուրերի խնդիրը: Սպատարուն կազմակերպեց «Նոայի» նաև երրորդ գոլային գրոհը՝ ավարտական մասը թողնելով Դեդեչկոյին ու դուբլ ձևակերպած Ազարովին: Երկրորդ անընդմեջ հաղթանակը, կրկին՝ 3-0 հաշվով: Թիմը խաղում էր առանց ընդգծված կենտրոնական հարձակվողի, բայց նույնիսկ այդ պայմաններում կարևոր 3 միավոր վաստակեց Գյումրիում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Եղիշե Մելիքյան. «Ես մտածում եմ հայ ֆուտբոլիստների մասին, բայց տվյալ պահին առաջնահերթը հաղթանակն է» (տեսանյութ)

Տիգրան Եսայան. «Մեր առջև միշտ բարձր խնդիր է դրած, ուստի պայքարելու ենք մինչև վերջ» (տեսանյութ)

Մեկնարկում է VBET Հայաստանի գավաթի «ամենահամեղ» հատվածը․ Ինչ է պետք իմանալ կիսաեզրափակիչ առաջին խաղերից առաջ

«Փյունիկի» 2-րդ անընդմեջ հաղթանակը, «Ուրարտուի» 2-րդ անընդմեջ պարտությունը․ VNews-ի ֆոտոշարքը նրանց միջև խաղից

Արթուր Քարտաշյան․ «Հաղթանակը նվիրում եմ եղբորս գլխավորությամբ մեր բոլոր զոհված զինվորների հիշատակին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Փյունիկն» արտագնա հաղթանակ տոնեց «Ուրարտուի» դեմ խաղում (տեսանյութ)

«Ուրարտու» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

«Սուրպերլիգայի պատճառով կարող են կրճատվել հայկական ակումբների պարգևավճարները». Արթուր Սահակյան

Հայաստանում ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. «Սուպերլիգան սպանելու է ֆուտբոլը»

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Կլինի՞ չեմպիոնության համար պայքարող 5-րդ թիմ, թե՞ ոչ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ «Ուրարտու» – «Փյունիկ» խաղից առաջ

Քանի խաղ պահանջվեց Խաշմանյանից ԲԽ-ում իր թիմերի հետ 100 հաղթանակ տոնելու համար

«Հայաստանի հավաքականի խաղի ժամանակ մտածում էի, որքան լավ կլիներ՝ խաղադաշտում լինեի». Սերոբ Գրիգորյան

3 հայ ֆուտբոլիստ, որ անսպասելիորեն մնացել է առանց ակումբի

Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)