VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

171243789 1196576597465136 6225444241216946430 n - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Դավիդ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Պաշտպաններ․ Միխայիլ Կովալենկո («Նոա»), Վարդան Արզոյան («Շիրակ»), Աննան Մենսահ («Ուրարտու»), Ալեքսանդր Տենյաև («Վան»)

Կիսապաշտպաններ․ Էդեդեմ Էդեմ Էսիեն («Վան»), Էրիկ Վարդանյան («Շիրակ»), Վլադիմիր Ազարով, Պետրոս Ավետիսյան (2-ն էլ՝ «Նոա»)

Հարձակվողներ․ Էդգար Մովսեսյան («Վան»), Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)

4 4 2 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Միխայիլ Կովալենկո («Նոա»)

Ֆուտբոլասերները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ վայելեցին «Նոա» – «Փյունիկ» դիմակայությունը: Կրկին մեկ գոլ գրանցվեց, կրկին՝ ավելացված ժամանակում, միայն թե այս անգամ՝ ոչ թե առաջին, այլ երկրորդ կեսի: Մրցավեճը չափազանց դիտարժան էր, հատկապես՝ երկրորդ կեսը: Եթե դիտարկենք ընդհանուր խաղի կտրվածքով, պայքարը հավասար էր, չնայած «Նոան» ստեղծած պահերով փոքր առավելություն ուներ: Իսկ «Փյունիկն» ընդմիջումից հետո 2 «նվեր» ստացավ մրցակցից, 2 դեպքում էլ չընդունեց այն: Օլեգ Կոժուշկոն չկարողացավ գրավել դատարկ դարպասը, իսկ Հիգոր Լեյտեն հեռու տարածությունից նշան բռնեց դարպասաձողին:

171236293 1196576804131782 5407265476153012276 n - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Ավելացված 5-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վլադիմիր Ազարովը: Գոլային փոխանցման հեղինակը Կովալենկոն է: Պավել Կիրիենկոյի՝ նրան հասցեագրված փոխանցումը կարծես ուժեղ էր, բայց հրաշալի հանդիպում անցկացրած ձախ պաշտպանն իր մեջ ուժ գտավ, մի կերպ հասավ գնդակին ու կրնկով այն ուղարկեց Ազարովին: Կովալենկոն ակտիվորեն միանում էր գրոհներին: Առաջին կեսի ամենաիրական գոլային պահը հենց նրա հարվածն էր, երբ Ստանիսլավ Բուչնևը փրկեց «Փյունիկին»: Լավ աշխատեց նաև հետին գծում, հատկապես առաջին կեսում մեծ էր ճնշումը ձախ թևի վրա: 15 մենապայքարի է մասնակցել և հաղթել դրանց 60%-ում, ինչը հանդիպման 4-րդ ամենաբարձր ցուցանիշն է («Նոայում» 2-րդն է) 10 և ավելի մենապայքար մղած ֆուտբոլիստների թվում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուրարտու» – «Վան»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

VBET ՀՊԼ․ «Նոան» գլխավորեց աղյուսակը «Շիրակի» նկատմամբ խոշոր հաշվով հաղթանակից հետո (տեսանյութ)

«Նոա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Անկախ եղանակային պայմաններից. VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի պրոմոն (տեսանյութ)

Սերգեյ Էրզրումյան. «Բավարարված ենք արդյունքով, քանի որ 3 առանցքային ֆուտբոլիստ բացակայում էր» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Այսօր «Արարատը» այնպիսի վիճակում է, որ մեզ համար շատ կարևոր է թե՛ առաջնությունը, թե՛ գավաթի խաղարկությունը» (տեսանյութ)

Օգնեն Չանչարևիչ․ «Հաղթելու ավելի լավ շանսեր ունեինք, քան «Արարատը» (տեսանյութ)

Կարեն Մուրադյան․ «Ամեն ինչ տալու ենք, նվիրվելու ենք, որ տիտղոս նվաճենք «Արարատի» համար» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ՝ մնալով 1-ին հորիզոնականում

«Արարատ» – «Ալաշկերտ». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Գանձասար-Կապանը» ցանկանում է վերադառնալ VBET Պրեմիեր լիգա. Առաջին խումբը բացառված է

Եզրափակիչի նախերգանք կամ 3 հրաշալի ներկայացումներից առաջինը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 23-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Նենադովիչն անկասելի է վերջին 4 հանդիպումներում, Վիմերկատին կրկնեց Երմակովի ցուցանիշը

Վիտինյո․ «Ավելի լավ կաշխատենք, որպեսզի հաջորդ խաղում հաղթանակի հասնենք» (տեսանյութ)

Լևոն Դարբինյան․ «Շատ ուրախ եմ մեկնարկային կազմում նորամուտիս առիթով․ հուսամ՝ շարունակական կլինի» (տեսանյութ)