VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

045A4833 scaled - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 14:52

-

-

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ․ Արման Հովհաննիսյան, Անտոն Բրատկով (2-ն էլ՝ «Փյունիկ»), Սալոմոն Նիրիսարիկե («Ուրարտու»), Հրայր Մկոյան («Արարատ»), Արգիշտի Պետրոսյան («Վան»)

Կիսապաշտպաններ․ Արտակ Գրիգորյան («Ալաշկերտ»), Միկիտա Տատարկով («Փյունիկ»), Իգոր Պադերին («Ուրարտու»), Անդրե Մենսալաո («Լոռի»)

Հարձակվող․ Ալեքսանդր Գլիշիչ («Ալաշկերտ»)

ass6a6as 960x960 - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Սալոմոն Նիրիսարիկե («Ուրարտու»)

«Ուրարտուն» հույժ կարևոր հաղթանակ տոնեց «Արարատ-Արմենիայի» նկատմամբ: Թիմն այժմ 6-րդ հորիզոնականում է և լավագույն եռյակը եզրափակող չեմպիոնին զիջում է 3 միավորով, նրա համեմատ էլ մեկ խաղ պակաս է անցկացրել: Մրցավեճն անցավ համառ պայքարում, իրական գոլային պահ համարյա չկար, և մեծ էր հավանականությունը, որ միայն մեկ գոլ է գրանցվելու: Այդպես էլ եղավ: Իգոր Պադերինը գրավեց «Արարատ-Արմենիայի» դարպասը: «Ուրարտուն» աչքի ընկավ կազմակերպված թիմային պաշտպանությամբ: Այդուհանդերձ, բոլորի շարքում առանձնացավ թիմի նորեկ, կենտրոնական պաշտպան Սալոմոն Նիրիսարիկեն:

«Փյունիկի» նախկին պաշտպանը հանդիպման ամենաշատ մենապայքար հաղթած ֆուտբոլիստն է (15 մենապայքար, 93% հաղթանակ): Եվ կարևոր է, որ հիմնականում մրցակցում էր Ալեքսանդր Կարապետյանի պես հարձակվողի հետ: Վերջինիս, իհարկե, հաջողվեց 1-2 անգամ լարվածություն առաջացնել մրցակցի շարքերում, բայց՝ միայն այդքանը: Աչքի ընկավ գրագետ խաղով: Մեծապես օգնեց նաև կողքին գործող 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանին: «Ուրարտուի» համար շատ կարևոր էր Նիրիսարիկեի նման ելույթը, քանի որ նրա դիրքի խաղացողներ Դմիտրի Գուզը, Եվգենի Օսիպովը հեռացել էին թիմից, Աննան Մենսահը վնասվածք ուներ, Վադիմ Պարամոնովը ևս բացակայում էր:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Եդիգարյանը միացավ Մխիթարյանին ու գործող ֆուտբոլիստներից ևս 4-ին․ Միանգամից 2 տպավորիչ ցուցանիշ

Դմիտրի Գունկո. «Նոան» մինչև խաղի վերջ պայքարում է, հավատում է հաղթանակին, և դա թիմի ԴՆԹ-ի մեջ է» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյան. «Դժվար է, վճռորոշ փուլ ենք մտել, պետք է կարողանանք ճիշտ խաղալ և քիչ սխալվել» (տեսանյութ)

Տիգրան Դավթյան. «Առաջին 15-20 րոպեի ընթացքում 2 գոլ բաց թողեցինք, որի պատճառով մեր պլանները խառնվեցին իրար» (տեսանյութ)

Անատոլի Բայդաչնի. «Այսօր այնքան գոլային պահեր ստեղծեցինք, որ 10 խաղի կբավականացներ» (տեսանյութ)

Արտակ Եդիգարյան․ «Չգիտեի, որ սա կարիերայիս 400-րդ խաղն էր» (տեսանյութ)

Վալերիո Վիմերկատի․ «Ֆանտաստիկ առաջնություն է ընթանում․ մենք ևս ուզում ենք չեմպիոն դառնալ» (տեսանյութ)

Արսեն Բեգլարյանը գերազանցեց Գևորգ Կասպարովի տարիքային ռեկորդը

Վարդան Բիչախչյանն ստացել է VBET ՀՊԼ փետրվար-մարտ ամիսների լավագույն մարզչի մրցանակը

«Նոան» կամային հաղթանակ տոնեց «Արարատի» դեմ գոլառատ խաղում (տեսանյութ)

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա. «Արարատ» – «Նոա». մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

«Արարատ-Արմենիա» – «Շիրակ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

«Ալաշկերտը» վերջնամասում հաղթանակ կորզեց «Ուրարտուից» ու դարձավ առաջատար (տեսանյութ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

«Արարատ», «Բարսելոնա», «Ալաշկերտ», «Ռեալ». Հայաստանում չեմպիոնական պայքարն ամենահամառն է Եվրոպայում

«Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում