VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականի իր տարբերակը․

Դարպասապահ․ Արսեն Բեգլարյան («Ուրարտու»)

Պաշտպաններ․ Ժիրայր Մարգարյան («Արարատ»), Ալեքսանդր Պրիմաել Յեուլե («Փյունիկ»), Աննան Մենսահ («Ուրարտու»), Տարոն Ոսկանյան («Ալաշկերտ»)

Կիսապաշտպաններ․ Գոռ Մալաքյան («Փյունիկ»), Վիկտոր Ուգո Կոելյո Վիեյրա «Վիտինյո» («Ուրարտու»), Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա»), Էդգար Մալաքյան («Արարատ»)

Հարձակվողներ․ Ուգոչուկվու Լուիս Օգանա («Արարատ-Արմենիա»), Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)

Տուրի լավագույն ֆուտբոլիստ՝ Աննան Մենսահ («Ուրարտու»)

«Ուրարտուն» «Վանի» նկատմամբ 2-0 հաշվով հաղթանակի շնորհիվ 10 միավորով ստանձնել է VBET Պրեմիեր լիգայի առաջատարի դերը: Թիմը դեռևս կայուն ֆուտբոլ չի ցուցադրում, բայց Ջոնել Դեսիրեի բարձր արդյունավետությունը (4 գոլ) առանձին խաղերում արդյունք է ապահովվում: «Վանի» դեմ մրցավեճում կիրառվեց 3 կենտրոնական պաշտպանով սխեման, որով «Գանձասար-Կապանի» նախկին պաշտպան Մենսահը գործում էր Օսիպովի և Գուզի կողքին: «Վանին» միայն վերջնամասում հաջողվեց մեծ ճնշում գործադրել, բայց ապարդյուն:

Մենսահը գոլային փոխանցում գրանցեց իր ակտիվում: Նրա՝ խորքից փոխանցումից և Վիտինյոյի հնարամիտ գործողությունից հետո հաշիվը բացեց Դեսիրեն: Գանացին տեղակայվել էր պաշտպանության կենտրոնում և անձամբ էր ուղղորդում թիմի գրոհները: Վստահ խաղ ցուցադրեց նաև պաշտպանությունում: Ալեքսանդր Գրիգորյանը նրան ավելի վաղ փորձարկել էր հենակետայինի դիրքում ևս: Մենսահի ներկայությունը հենց պաշտպանությունում շատ ավելի հուսալի տեսք է տալիս հետին գծին: Նա առաջիկայում երևի թե կհաստատվի հարազատ դիրքում:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրը՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Տիգրան Դավթյան. «Այս մրցաշրջանում մեր թիմի լավագույն խաղն էր» (տեսանյութ)

Էդգար Մովսեսյան․ «Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել Կասպարովի նման փորձառու դարպասապահին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» հաղթեց «Ուրարտուին» և բարձրացավ 1-ին հորիզոնական (տեսանյութ)

Կամպանյան կվերադառնա Վանաձոր․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀՊԼ 13-րդ տուրին ընդառաջ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստը

Դեսիրեն միայն Մարկոսին է զիջում առաջնության ամենաարդյունավետ լեգեոնականների ցանկում

Դավիդ Կամպանյա. «Խաղի ընթացքում 3 անգամ սխեմա փոխեցինք» (տեսանյութ)

Դմիտրի Գունկո. «Մենք նվերներ մատուցեցինք, որից հետո սպասելի էր, որ մրցակիցը կփակվի ու կխաղա ըստ հաշվի» (տեսանյութ)

Բենիկ Հովհաննիսյան․ «Ամեն ինչ կանեմ, որ ոչ միայն հրավիրվեմ հավաքական, այլ նաև խաղերի մասնակցեմ» (տեսանյութ)

Ֆուրջել Նարսինգ․ «Կամպանյայի օրոք տարբեր սխեմաներով ենք խաղում և կարող ենք հարմարվել ցանկացած իրավիճակի» (տեսանյութ)

Ալեքսանդր Գրիգորյան․ «Սպասում էինք, որ կարող ենք «Շիրակից» լուրջ դիմադրության հանդիպել» (տեսանյութ)

Վարդան Բակալյան․ «Վատ ֆուտբոլ չենք խաղում, ունենում ենք պահեր, բայց չի ստացվում հաղթել» (տեսանյութ)

Էդգար Գրիգորյան․ «Շիրակի» դեմ մրցելը միշտ էլ դժվար է, բայց այսօր վերահսկում էինք ամբողջ խաղը» (տեսանյութ)

Գևորգ Կասպարովի պատմական նվաճումը. Նա Հայաստանի առաջնությունների ամենատարեց դարպասապահն է

«Ուրարտուն» վստահորեն հաղթեց «Շիրակին» ու բարձրացավ 1-ին տեղ (տեսանյութ)

«Շիրակ» – «Ուրարտու»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)