-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VNews․am-ը ներկայացնում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականի և լավագույն ֆուտբոլիստի իր տարբերակը․
Դարպասապահ․ Արտյոմ Գոմելկո («Լոռի»)
Պաշտպաններ․ Ժիրայր Մարգարյան, Հրայր Մկոյան (2-ն էլ՝ «Արարատ»), Հովհաննես Նազարյան («Շիրակ»), Դենիս Դեդեչկո («Նոա»)
Կիսապաշտպաններ․ Արամ Քոչարյան, Եվգենի Սկոբլիկով (2-ն էլ՝ «Լոռի»), Վբեյմար Անգուլո («Արարատ-Արմենիա»), Ալեշանդրե Օլիվեյրա («Նոա»)
Հարձակվողներ․ Ալեքսանդր Կարապետյան («Արարատ-Արմենիա»), Մորի Կոնե («Արարատ»)
Այս տուրում փայլեցին միանգամից 2 գոլահարներ՝ Կարապետյանն ու Մորի Կոնեն: Հայ ֆուտբոլիստը «Փյունիկի» դեմ խաղում դարձավ գոլի և արդյունավետ փոխանցման, իվուարցին «Ուրարտուի» դեմ մրցավեճում՝ դուբլի հեղինակ: Նրանց՝ առաջին խաղակեսի վերջնամասում շատ բարդ դիրքերից խփած գոլերը վճռորոշ դարձան թիմերի վերջնական հաղթանակների հարցում: Երկուսն էլ լիովին արժանի են տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Եթե Կոնեն և նրա այժմյան թիմակիցներից շատերը միասին դեռ «Շիրակում» ելույթներից գերազանց փոխհամագործակցության են հասել, ապա Կարապետյանը կարճ ժամանակ ուներ նոր ակումբակիցներին ու առաջնությանը մերվելու համար:
Չեմպիոնն առաջին խաղակեսում լուրջ խնդիրների հանդիպեց, պարտվում էր նվազագույն հաշվով, իսկ Կարապետյանը տվյալ իրավիճակում, այն էլ՝ ընդմիջումից անմիջապես առաջ, գոլ խփեց անհատական բարձր վարպետության արդյունքում: Հետո իր ակտիվում նաև «ասիստ» գրանցեց, թեև, իհարկե, այդտեղ առավել ակնառու էր Վբեյմար Անգուլոյի հիանալի հարվածի գործոնը: Շատ էին Կարապետյանի ուղղությամբ բարձրից փոխանցումները, որոնց միջոցով զարգանում էին թիմի գրոհները: Նա մրցավեճում բոլորից շատ՝ 50 մենապայքարի է մասնակցել՝ հաղթելով դրանց ուղիղ կեսում: Հարձակվողը նաև 7 հարված է կատարել, ինչը նույնպես հանդիպման ամենաբարձր ցուցանիշն է:
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը՝ 10 փաստով
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո