VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբ ՈւԵՖԱ-ի արտոնագիր է ստացել - VNews
Բաժիններ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբ ՈւԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

vbet armenian premier league - VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 6 ակումբ ՈւԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Ապրիլի 28-ին կայացել է ՀՖՖ ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ կայքը։ Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու», «Փյունիկ», «Նոա» և «Շիրակ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի՝ «ՈՒԵՖԱ»-ի արտոնագիր ստանալու համար ներկայացված փաստաթղթային փաթեթները:

Մարզական համապատասխան որակավորում ստանալու դեպքում այդ արտոնագրերը ակումբներին իրավունք են ընձեռում մասնակցելու ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2021/2022թթ․ խաղարկությանը: Քննության դրված ֆինանսական փաթեթների հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել են համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման բաժնի պետի և ֆինանսական փորձագետի կողմից: Հիմնվելով մասնագետների եզրակացությունների և ստուգման արդյունքների վրա` Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց «ՈՒԵՖԱ»-ի արտոնագրեր շնորհել թեկնածու 6 ակումբներին։ Այդ ակումբներն են «Ալաշկերտը», «Արարատը», «Արարատ-Արմենիան», «Նոան», «Փյունիկը» և «Ուրարտուն»։

Ակումբների Արտոնագրման կոմիտեն միաձայն որոշել է «Շիրակ ՖԱ» ՀԿ-ին չտրամադրել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր, քանի որ ակումբը սահմանված ժամկետներում չի ներկայացրել պահանջվող փաստաթղթերը:

Կայացած նիստի ընթացքում քննարկվել է նաև ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի արտոնագիր շնորհելու հարցը, ինչն ակումբների կանանց թիմերին հնարավորություն է ընձեռում մասնակցելու 2021/2022թթ․ ՈՒԵՖԱ-ի Կանանց Չեմպիոնների Լիգայի խաղարկությանը` համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: Վերոնշյալ արտոնագրի համար դիմած երկու ակումբներն էլ՝ «Ալաշկերտ» ՖԱ-ն և «Հայասա» ՖԱ-ն, բավարարել են բոլոր չափանիշները և ստացել համապատասխան արտոնագիրը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Փյունիկը» երկու խաղացողի հետ երկարաձգել է պայմանագիրը

Հայտնի են հայկական ակումբների հնարավոր մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում

Հայտնի է «Ալաշկերտի» հնարավոր մրցակիցը ՉԼ որակավորման երկրորդ փուլում

Ինսայդ. Կոնֆերենցիաների լիգայից առաջ «Արարատը» համալրվելու է «Շիրակի» ֆուտբոլիստներով

Հայերի նոր շանսը. Ինչ մրցաշար է Կոնֆերենցիաների լիգան և ինչ հնարավորություններ կընձեռի

«Ուրարտուից» պաշտոնապես լեգեոներ հեռացավ

Բագրատ Նավոյանը հայտնել է «Ալաշկերտի» տրանսֆերների մասին

Ալիկ Առաքելյանը հեռացավ «Փյունիկից»

Ռոբերտ Արզումանյանն ու Հակոբ Հակոբյանն անդրադարձել են Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանությանը

Էդգար Մովսեսյանը տեղափոխվեց «Փյունիկ»

Վարդան Բիչախչյանի մեկնաբանությունը Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանության մասին

Հայկական թիմերն իմացան մրցակիցների անունները. Կոնֆերենցիաների լիգայի վիճակահանություն

Հայտնի է «Ալաշկերտի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում

Հռչակավոր ֆուտբոլիստը տեղափոխվեց Սան-Մարինո և հնարավոր է դառնա հայկական թիմի մրցակիցը

«Ալաշկերտի» հնարավոր մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

Կոնֆերենցիաների գավաթ. «Նոայի», «Ուրարտուի» ու «Արարատի» հնարավոր մրցակիցները