VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ - VNews
Բաժիններ

VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» – ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ

19.09.2020 BKMA 0 0 Lori 19 scaled - VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 00:05

-

-

«ԼՈՌԻ» – ԲԿՄԱ                                                                                

22 նոյեմբերիժ.14:30, Վանաձոր, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

1 խաղ, որում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-0

1/8 եզր. 1-ին խաղ. 19.09.2020 ԲԿՄԱ 0-0 «Լոռի»

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Լոռին» 3-րդ անգամ է մեկնարկի դուրս եկել VBET Հայաստանի գավաթի մրցաշարերում: Թիմի նորամուտը շատ հաջող էր: 2018/19թթ. գավաթի խաղարկությունում վանաձորցիները հասան մինչև եզրափակիչ, որում իրենց խաղընկերոջ՝ Ուբոնգ Ֆրայդի Ջոնի ինքնագոլի պատճառով պատվավոր մրցանակը զիջեցին «Ալաշկերտին»:

Գավաթի նախորդ խաղարկությունում «Լոռին» պայքարից դուրս էր մնացել առաջին իսկ խաղից հետո՝ քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով զիջելով «Ուրարտուին»:

19.09.2020 BKMA 0 0 Lori 10 960x640 - VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ

2․ Երկարատև ընդմիջումից հետո կրկին կազմավորված ԲԿՄԱ-ն 5-րդ անգամ է մասնակցում VBET Հայաստանի գավաթի խաղարկությանը: Նախկինում ԲԿՄԱ-ն գավաթի մրցաշարերում հանդես է եկել 1994-1997թթ.: Առայժմ ամենահաջողը 1996/97թթ. գավաթի խաղարկությունն էր, որում ԲԿՄԱ-ն քառորդ եզրափակչի ուղեգիր էր նվաճել:

1/16 եզրափակչում բանակային ֆուտբոլիստները հաղթահարել էին ՀՄՄ-ի արգելքը (0-2, 6-0): «Ղարաբաղի» հետ 1/8 եզրափակիչ հանդիպումը 86-րդ րոպեին անավարտ էր մնացել 1-1 հաշվի ժամանակ: ԲԿՄԱ-ին հաղթանակ էր շնորհվել: 1997թ. գարնանը ԲԿՄԱ-ն գավաթի քառորդ եզրափակչում պետք է մրցեր «Ցեմենտի» հետ, սակայն հանդիպումը չկայացավ, քանի որ 1996/97թթ. առաջնության աշնանային հատվածի ավարտից հետո թիմը լուծարվել էր:

3․ ԲԿՄԱՌաֆայել Նազարյանի գլխավորությամբ գերազանց է հանդես գալիս Առաջին խմբի մրցաշարում: Բացառապես երիտասարդ հայ ֆուտբոլիստներով կազմավորված ԲԿՄԱ-ն անցկացրած 8 հանդիպումներում էլ հաղթել է մրցակիցներին և 24 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Առաջնության վերջին խաղում էլ ԲԿՄԱ-ն 3-0 հաշվով պարտության մատնեց «Նորավանքին»: Արդյունավետությամբ աչքի է ընկնում թիմի հարձակվող Ժիրայր Շաղոյանը, որը 11 գնդակով միանձնյա գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը:

19.09.2020 BKMA 0 0 Lori 16 960x640 - VBET Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի առաջատարների հանդիպումը․ Ամենաուշագրավ փաստերը՝ VBET ՀԳ «Լոռի» - ԲԿՄԱ պատասխան խաղին ընդառաջ

4․ Գավաթի մրցաշարերում անցկացրած վերջին 5 հանդիպումներում «Լոռին» հաղթանակ չի տարել՝ կրելով 2 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակը գավաթի խաղարկությունում վանաձորցիները տոնել են 2018թ. հոկտեմբերի 25-ին՝ քառորդ եզրափակչի առաջին խաղում հյուրընկալվելիս 2-0 հաշվով պարտության մատնելով «Փյունիկին»:

5․ Գավաթի մրցաշարերում «Լոռիի» լավագույն ռմբարկուն 3 գոլի հեղինակ դարձած Ուգոչուկվու Իվուն է, որը ներկայումս հանդես է գալիս «Ուրարտուի» կազմում:

VBET Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի նախորդ պատասխան հանդիպումները՝ 10 փաստով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ուֆայի» մարզիչը հաստատել է. հայ ֆուտբոլիստը կտեղափոխվի ԲԿՄԱ

Հայկական ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը փոխվե՞լ է. VBET Պրեմիեր լիգայի 5 ամենադիտված խաղերը

Նաիր Տիկնիզյանը որոշում է կայացրել իր ապագայի հարցում

ԲԿՄԱ-ն գալիք մրցաշրջանում կարող է խաղալ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում

Ինսայդ. Հայտնի է՝ Հայաստանի հավաքականի թեկնածուն որ ակումբ է տեղափոխվելու

Մոսկվայի ԲԿՄԱ-ն ցանկանում է նոր պայմանագիր առաջարկել 19-ամյա Տիգրան Ավանեսյանին

Արսեն Զախարյանը հաղթական գոլ է խփել մոսկովյան դերբիում (տեսանյութ)

Շահգելդյան, Ղազարյան, Կոնե․ «Արարատի» հարձակվողը՝ գավաթի եզրափակիչներում դուբլ ձևակերպած 12-րդ ֆուտբոլիստ

Նաիր Տիկնիզյանի գոլը Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

«Արարատից» 13 տարի պահանջվեց գավաթային բարձունքը կրկին նվաճելու համար․ VNews-ի ֆոտոշարքը VBET Հայաստանի գավաթի եզրափակիչից

Աղվան Պապիկյանը՝ խփած հեռահար գեղեցիկ գոլի և «Արարատի» նվաճած տիտղոսի կարևորության մասին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյան․ «Պետք է ամեն ինչ անենք, որ այս իրավիճակից դուրս գանք և նվաճենք Հայաստանի չեմպիոնի կոչումը» (տեսանյութ)

Դավիթ Մանոյանը՝ Հայաստանի վեցակի գավաթակիր դառնալուց հետո․ «Պետք է գերազանցեմ Յուսպաշյանի ռեկորդը» (տեսանյութ)

Մորի Կոնե․ «Խփածս գոլերից հետո գրկեցի Բիչախչյանին, որովհետև նա դժվարին պահերին միշտ իմ կողքին է եղել» (տեսանյութ)