VBET Պրեմիեր լիգայի թիմերը վերադառնում են արձակուրդից և ծրագրեր հայտնում - VNews
Բաժիններ

VBET Պրեմիեր լիգայի թիմերը վերադառնում են արձակուրդից և ծրագրեր հայտնում

Ձմեռային արձակուրդից հետո հայկական ակումբները սկսել են վերադառնալ մարզումներին:  Որոշ ակումբներ հայտնել են նաև մրցաշրջանի երկրորդ հատվածի համար իրենց նախապատրաստական ժամանակահատվածներ: VNews.am-ը ներկայացնում է ակումբների ծրագրերը:

VBET Պրեմիեր լիգայի առաջատար «Արարատն» այսօր է վերադարձել արձակուրդից: Առաջին պարապմունքը մարզասրահում է եղել: Վարդան Բիչախչյանի թիմը մինչև հունվարի 28-ը մարզվելու է Ձորաղբյուրի իր մարզաբազայում, որի ընթացքում երկու ընկերական խաղ կանցկացնի: Նախատեսված է հունվարի 28-ից փետրվարի 10-ը հավաք անցկացնել արտասահմանում, եթե կորոնավիրուսային սահմանափակումները չխանգարեն:

Չեմպիոն «Արարատ-Արմենիան» մարզումները սկսելու է հաջորդ շաբաթվա ընթացքում: Ակումբը ծրագրում է մեկ հավաք անցկացնել Հայաստանում, իսկ մյուսը` արտասահմանում:

Գլխավոր մարզչի պաշտոնում Աբրահամ Խաշմանյանի վերադարձի հետ միասին «Ալաշկերտը» տեղեկացրեց, որ մարզումները կվերսկսի հունվարի 10-ից: Թիմը երկու հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում: Ակումբում նաև նոր ֆուտբոլիստներ են սպասվում:

«Լոռիի» արձակուրդն ավարտվելու է հունվարի 14-ին և հաջորդ օրը թիմը կսկսի մարզումները: Ակումբը դեռ քննարկում է հավաքներ անցկացնելու հնարավորությունը:

Փոխչեմպիոն «Նոան» մարզումները կվերսկսի հաջորդ շաբաթվա սկզբում: Ակումբը ծրագրում է մեկ հավաք անցկացնել Հայաստանում, իսկ երկրորդը` արտասահմանում:

«Ուրարտուն» արձակուրդից վերադարձավ երեկ` հունվարի 6-ին:  Երևանցիները մտադիր են երկու ստուգողական հավաք անցկացնել իրենց մարզաբազայում: Այդ ընթացքում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը 5 ընկերական հանդիպում կանցկացնի:

«Վանը» հունվարի 5-ից սկսել է մարզումները: Թիմը դեռ մարզվում է Չարենցավանում: Հավաքների վերաբերյալ ակումբում դեռ այլ հստակություն չկա:

«Շիրակն» այսօր է վերադարձել արձակուրդից և առաջին մարզումն անցկացրել մարզասրահում:

«Փյունիկն» արձակուրդից վերադառնալու է վաղը: Ակումբը ծրագրում է Երևանում և արտասահմանում հավաքներ անցկանցել, սակայն դեռ հստակություն չկա:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Արտակ Գրիգորյանի գոլն «Ալաշկերտին» հաղթանակ պարգևեց «Լոռիի» դեմ խաղում (տեսանյութ)

Դավիդ Դավիդյանն ստացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը (տեսանյութ)

«Ալաշկերտ» – «Լոռի»․ Մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում (տեսանյութ)

Երկրպագուների վերադարձը և հերթական կարևոր խաղերը․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ 16-րդ տուրից առաջ

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի և VBET Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչի առաջին խաղերի ժամանակացույցը

Պետրոս Ավետիսյանը՝ «Նոայի» ֆուտբոլիստ

«Լոռին» «Ալաշկերտին» տեխնիկական պարտություն գրանցելու կոչ է արել

Պետրոս Ավետիսյանը վերադառնում է Հայաստան. պայմանագիրն արդեն ստորագրված է

«Արարատը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» ռեկորդային շարքը, Խաշմանյանի հոբելյանական հաղթանակը

Աղվան Պապիկյան․ ով համոզեց վերադառնալ Հայաստան և ինչ ծրագրեր ունի Կապառոսի գլխավորությամբ

«Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկը» դուրս մնաց պայքարից

«Արարատ» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET Հայաստանի գավաթ. «Փյունիկ» – «Ուրարտու». Մեկնարկային կազմեր և ուղիղ եթեր

Արարատյան դերբի կամ 2 առաջատարների խաղ․ Ինչ է պետք իմանալ «Արարատ» – «Արարատ-Արմենիա» հանդիպումից առաջ

Գավաթային ռեկորդակիրն ընդդեմ առաջին գավաթակրի․ Ինչ է պետք իմանալ «Փյունիկ» – «Ուրարտու» պատասխան խաղից առաջ