fbpx

Vbet Russian Poker Tour. Մինսկի մրցաշարի առաջին օրվա Չինական պոկերի հաղթողը Վիվառոյի հաճախորդն է

Մեկնարկել է Vbet-ի և Russian Poker Tour-ի կազմակերպած պոկերի կենդանի մրցաշարերի սերիան, որը հերթական անգամ անցկացվում է Բելառուսի մայրաքաղաքում: Մինսկի «Օպերա» շքեղ կազինոյում տեղի ունեցող միջազգային մրցումներին մասնակցելու համար արտասահմանից ժամանել են աննախադեպ մեծ թվով պոկերի երկրպագուներ՝ այդ թվում նաև մասնակիցներ Հայաստանից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վիվառոն խաղարկում էր այս խոշոր մրցաշարի ամբողջական փաթեթներ: Ուղեգրեր շահած 50 մասնակիցներ արդեն Մինսկում են, և նրանցից մեկն արդեն գրանցել է խոշոր հաղթանակ: Վիվառոյի հավատարիմ հաճախորդ Միքայել Բալաբեկյանը ճանաչվել է Չինական պոկեր մրցաշարի հաղթող, ինչի կապակցությամբ շնորհավորում ենք և մաղթում հաղթանակներ նաև հաջորդ փուլերում:

Մինսկում պոկերի կենդանի մրցաշարերը շարունակվում են և այսօր RPT300 մրցաշարի երկրորդ օրն է: Հաջողություն ենք մաղթում մեր թիմի ներկայացուցիչներին և հիշեցնում, որ մրցաշարի հաղթողը կստանա ավելի քան 35.000 ամերիկյան դոլար:

Ավելացնենք, որ VBet-ը, որը Վիվառո ընկերության միջազգային բրենդն է, որը գործունեության լիցենզիաներ ունի Անգլիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում և աշխարհի բազմաթիվ այլ երկրներում:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում, Instagram-ում և Telegram-ում: