-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
Ա լիգան շարունակելու է համագործակցությունը օնլայն խաղադրույքների ոլորտում առաջատար VBET ընկերության հետ: Այժմ Հայաստանի գավաթի խաղարկությունը կվերանվանվի «VBET Հայաստանի գավաթի խաղարկություն», տեղեկացնում է Ա լիգայի ֆեյսբուքյան էջը:
Ընկերության շնորհիվ խաղերին հնարավոր կլինի հետևել ուղիղ հեռարձակմամբ՝ բարձր որակով, բացի դրանից մարզադահլիճում կտեղադրվեն LED-տաղավարներ. ակումբներին հնարավորություն կտրվի ավելի լայն իրագործել սեփական կոմերցիոն գործունեությունը:
Հունվարի 22-ին տեղի կունենան VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումները: Եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն «Մեդ Ֆոքսիս»-ԲԿՄԱ և «Վահագնի»-«Էրեբունիի» զույգերը:
Հայաստանի գործող գավաթակիրը «Ուրարտուն» է:
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո