VBET-ը՝ կիբերսպորտի հսկաներից The Alliance-ի տիտղոսային հովանավոր - VNews
Բաժիններ

VBET-ը՝ կիբերսպորտի հսկաներից The Alliance-ի տիտղոսային հովանավոր

Oնլայն խաղադրույքների ոլորտում առաջատար VBET ընկերությունը շարունակում է համագործակցության բացառիկ պայմանագրեր կնքել աշխարհահռչակ ակումբների, մարզիկների ու ընկերությունների հետ: Այս անգամ VBET-ի մեծ ընտանիքը համալրելու է կիբերսպորտի աշխարհում մեծ ճանաչում վայելող շվեդական կազմակերպությունը:

Հայկական ընկերությունը դառնում է The International 2013-ը հաղթած թիմի տիտղոսային հովանավորը: VBET-ի հետ միասին The Alliance-ը կստեղծի ավելի հետաքրքրիր բովանդակություն երկրպագուների համար. կկազմակերպվեն պոկերի մրցաշարեր թիմի անդամների ու անակնկալ հյուրերի հետ, բացի դրանից, երկրպագուները հնարավորություն են ունենալու շահել ուղևորություններ՝ աջակցելու իրենց սիրելի թիմին հենց մրցավայրից:

«Մեծ պատիվ է ողջունել VBET-ին The Alliance-ի ընտանիքում: Մեզ համար պարծենալու առիթ է, որ նրանք առաջին անգամ մուտք են գործում կիբերսպորտի շուկա մեզ հետ միասին:

Ես ծանոթացել եմ VBET-ի թիմի հետ անցած ամիսների ընթացքում ու վստահ եմ, որ սա երկարաժամկետ համագործակցության սկիզբն է, որը հնարավորություն կտա աջակցել մեր խաղացողներին, ինչպես նաև համախմբել երկրպագուներին»,-ասել է կազմակերպության հիմնադիր, գործադիր տնօրեն Ջոնատան Բերգը:

The Alliance-ը հայտնի է Dota 2-ում, Super Smash Bros-ում, TrackMania-ում, Fortnite-ում և Hearthstone-ում իր կազմերով: 2013-ին թիմը Dota 2-ում ստացել է Gosu Awards մրցանակը որպես լավագույն թիմ: The Alliance-ի The League of Legends-ի թիմը միակն է Fnatic-ից ու G2 Esports-ից բացի, որը հաղթել է Եվրոպայի The League of Legends-ի չեմպիոնական սերիայում:

Նշենք, որ «Վիվառո» ընկերությունը հնարավորություն է տալիս կատարել խաղադրույքներ Counter Strike, Dota 2, E-Football, Starcraft, E-Basketball-ի և բազմաթիվ այլ խաղերի վրա:

Կիբերսպորտի արքայազնը. Ինչպես համակարգչային խաղերով դառնալ միլիոնատեր (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: