-
-
Պահպանված նյութեր
Ոչ մի ընտրված նյութ չի գտնվել- Պահպանված 0
- Նախընտրելի
-
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան գնաց ձմեռային ընդմիջման։ Ընդհուպ մինչև գարնան սկիզբ հայկական ակումբները կանցկացնեն հավաքներ, ընկերական հանդիպումներ և կպատրաստվեն առաջնության երկրորդ հատվածին։ Ձմեռային դադարի ընթացքում կլինեն նոր տրանսֆերներ։
Առաջնության առաջին հատվածում հայ երկրպագուներն ականատես եղան լարված ու դիտարժան պայքարի, որի ընթացքում բազում ֆուտբոլիստներ և մարզիչներ բացահայտեցին իրենց լավագույն կողմերով։ Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը լավագույնների համար սահմանել է մրցանակներ, ինչն աննախադեպ իրադարձություն է հայկական ֆուտբոլի համար։
Երկրպագուների ու փորձագետների շրջանում անցկացված քվեարկությամբ որոշվել են առաջնության առաջին հատվածի լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը։ Մարզիչներից գլխավոր մրցանակին արժանացել է «Արարատ-Արմենիայի» ղեկին կանգնած Դավիդ Կամպանյան։ Իսպանացի մասնագետը դժվարությամբ հարմարվեց թիմին, սակայն ժամանակի ընթացքում շտկեց իր իր թիմի խաղը ու վերադարձրեց չեմպիոնական պայքար: Նրա գլխավորությամբ Հայաստանի չեմպիոնը 9 խաղում վաստակել է 18 միավոր և առաջնության առաջատարներից մեկն է:
Ֆուտբոլիստների շրջանում մրցակցությունն անհամեմատ ավելի թեժ էր։ Լավագույնի մրցանակը բաժին հասավ «Ալաշկերտի» աջ եզրային կիսապաշտպան Դավիդ Դավիդյանին, որը դարձավ իր թիմի անվիճելի առաջատարը, խփեց մի շարք կարևոր ու հաղթական գնդակներ։ 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի 10 հանդիպումներից 9-ին՝ դառնալով 5 գոլի հեղինակ:
Մրցանակներն իրենց հասցեատերերին կգտնեն առաջնության վերսկսումից անմիջապես առաջ։ Այնուհետև, VBET-ը մրցանակը կշնորհի եվրոպական ակումբային թոփ առաջնությունների ընդունված բոլոր կանոններով՝ ամեն ամիս։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո