Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կիսվել է աշխարհի 2022թ. առաջնության սպասելիքներով։
«Հուսով եմ, 2022թ.-ին իսկական աշխարհի առաջնություն կկայանա, որովհետև մունդիալ-2018-ը շատ լավն էր, բայց այն նման էր Եվրոպայի առաջնության, որին Եվրոպայից դուրս գտնվող երկրներից հրավիրված էր 1 հավաքական՝ Բրազիլիան։
Իհարկե, բոլորն էլ հասկանում էին, որ հարավամերիկյան հավաքականները, բացառությամբ Բրազիլիայի, բավականաչափ ուժեղ չեն հաղթանակի համար։ Լավագույնների մեջ չկային նաև ասիական և աֆրիկական հավաքականներ։
Դա ստիպում է մտածե, որ եվրոպական ֆուտբոլը 1 գլուխ բարձր է մյուսներից։ Ես հուսով եմ, որ 2022թ.-ին մյուս հավաքականներն ավելի բարձրակարդ խաղ կցուցադրեն» – հայտարարել է Վենգերը։
Վենգերը խոսել է իր կարիերայի գլխավոր մրցակցի մասին
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո