fbpx

«Վերադարձ այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվեց». «Արսենալի» հավանական մեկնարկային կազմը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ՝ ըստ VNews-ի

  • Անգլիայի Պրեմիեր լիգա, տուր 15
  • Մանչեսթեր, «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ
  • «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ»
  • Դեկտեմբերի 6, 00:00

Լիանա Մկրտչյան

Ճշգրտությունը՝ 36/44 (81,81%)

  1. «Արսենալը» վերջապես Անգլիայում վերադարձավ իր «սիրելի» 4-րդ հորիզոնական, սակայն ավելի դժվար է պահպանել դիրքը: Առաջիկա տուրում «Արսենալին» առաջին լուրջ փորձությունն է սպասում՝ արտագնա հանդիպում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Ճիշտ է՝ «կարմիր սատանաները» լուրջ կադրային խնդիրներով են մոտենում առաջիկա խաղին ու անվստահ ելույթների շարք ունեն, բայց դրանից չպետք է նվազի լոնդոնցիների զգոնությունը: Կարծում եմ, որ Էմերին այս խաղի համար կընտրի մարտական կազմ: Լենոն Չեխից վնասվածքից հետո ամրապնդեց իր տեղը մեկնարկային կազմում, իսկ Էմերիի նոր 5-2-2-1 մարտավարությունը սկսում է դառնալ նրա հաղթաթուղթը ԱՊԼ-ում: Պաշտպանության կենտրոնում միանշանակ փոփոխություններ չեն լինի, իսկ Կոլաշինացն ու Բելյերինը ոչ միայն հուսալի են գործում պաշտպանությունում, այլ նաև հաջողությամբ միանում են գրոհներին:
  2. Լոնդոնյան դերբիում հաղթանակի համար Էմերին առանձնահատուկ շնորհակալություն Էմերին պետք է հայտնի կիսապաշտպանության կենտրոնին. Տորեյրան հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից էր, իսկ Ջական իր փորձով տեմպ էր հաղորդում գրոհներին: Սակայն չպետք է նաև անտեսել Մատեո Գենդուզիին, որը կարճ ժամանակում դարձել է «Արսենալի» ամենանվիրված խաղացողներից մեկը: Փոխարինման դուրս գալով՝ ֆրանսիացին անընդհատ աչքր էր ընկնում ակտիվ գործողություններում, և կարծում եմ, որ նա այս խաղում վաստակել է իր տեղը մեկնարկային կազմում:
  3. Ռեմսի-Լակազետ-Օբամեյանգ հարձակման գիծն էր, որը շրջեց դերբիի ընթացքը: Լակազետը ու Ռեմսին՝ խաղադաշտում փոխարինելով Իվոբիին և Մխիթարյանին,  միասին վերցրած 2 գոլային փոխանցում կատարեցին և 1 գոլ հեղինակեցին:  Իսկ նման հաջող համագործակցությունից հետո Էմերին, դժվար թե, փոփոխություններ կատարի:

Հետևե՛ք VNews.am-ին նաև Youtube-ում և Instagram-ում:

1 2

Մխիթարյանը և թիմակիցները ժամանեցին «Էմիրեյթս» (տեսանյութ)

«Արսենալի» մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի հետ մրցավեճում

«Արսենալի» ֆուտբոլիստնեը որոշել են, թե ինչպես տոնել ԲԱՏԷ-ի դարպասը խփած գոլերը (տեսանյութ)

«Արսենալը» կարող է վաճառել իր առաջատարներից մեկին

«Արսենալը» առաջարկ է պատրաստում «Ռոմայի» հարձակվողի համար

«Արսենալի» հավանական մեկնարկային կազմը ԲԱՏԷ-ի դեմ՝ ըստ VNews-ի

«Բարսելոնան» երազում է «Յունայթեդի» ֆուտբոլիստի մասին

Էմերին՝ Օզիլի մասին․ «Բանալին նրա ձեռքերում է»

Էմերին՝ Եվրոպա լիգայի մասին․ «Մենք միայն մտածում ենք այս փուլը հաղթահարելու մասին»

«Արսենալի» վերջին մարզումը ԲԱՏԷ-ի դեմ պատասխան խաղից առաջ (լուսանկարներ)

#Ապրող_ֆոտոներ_12. Զանետին, Մատերացին ու պայքարը հանուն վերերկրային պարգևի

Սուլշերը նշել է իր թիմի ամենակատարյալ խաղացողին

«Արսենալի» միայն 6 ֆուտբոլիստի տեղն է երաշխավորված Էմերիի թիմում

ՊՍԺ-ն ուրախալի նորություն ունի կարևորագույն հանդիպումներից առաջ

Պոգբան խաղից հետո էլ էր իր տարերքի մեջ. Ֆրանսիացին գնդակն անցկացնում է Բայիի ոտքերի միջով (տեսանյութ)

«Նողկալի հանճարներ»/«Հանճարեղ նողկալիներ». Թոփ-5 լեգենդ, որոնք քանդել են ընտանիքն հանուն սիրախաղի