Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում» - VNews
Բաժիններ

Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում»

4221396001 5716778004001 5716765897001 vs - Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում»

2016 թվականի ամառն էր, գուցե՝ Հենրիխ Մխիթարյանի կարիերայի ամենապատասխանատու օրերը, երբ Հայաստանի հավաքականի առաջատարը որոշում կայացրեց իր ամենաարդյունավետ մրցաշրջանից հետո «Բորուսիայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: «Շախտյորում» ու «Բորուսիայում» կարիերան կայուն զարգացնելով՝ Մխիթարյանը հասել էր մի կետի, որտեղ  պետք է իր պոտենցյալը հասցներ գագաթնակետին:

Իր սեղանին ունեցած տարբերակներից Հենրիխն ընտրեց հնարավոր ամենաբարդը՝ Պրեմիեր լիգա, «Մանչեսթեր Յունայթեդ», որը տառապում էր պոստ-Ֆերգյուսոնյան ճգնաժամով, և Ժոզե Մոուրինյոն՝ իր նոր՝ հավակնոտ ու պահանջկոտ ծրագրով: Մխիթարյանի որոշումը, սակայն, չարդարացրեց սպասելիքները:

Չնայած ձախողմանը՝ «Յունայթեդը» կարևոր տեղ ունի Հենրիխի կարիերայում. այսօր նա կհանդիպի իր նախկին թիմին՝ որպես մրցակից: Փորձենք հասկանալ՝ ինչը սխալ գնաց և ինչու չստացվեց Հենրիխի խաղը Մանչեսթերում:

Անհաջող մեկնարկն ու բեկումնային պահերը

Մխիթարյանի կարիերան «Յունայթեդում» քանդվեց մի քանի առանցքային խաղերի ժամանակ: Իսկ մեկնարկն արդեն անհաջող ստացվեց:

Մխիթարյանի՝ ՄՅՈւ-ում առաջին խաղը մեկնարկային կազմում Գվարդիոլայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ էր: «Յունայթեդն» այդ օրը սեփական հարկի տակ պարտվեց թե՛ խաղով, թե՛ հաշվով, իսկ Մխիթարյանը դարձավ քավության նոխազ: Մոուրինյոն արդեն ընդմիջմանը փոխարինեց հայ ֆուտբոլիստին՝ հետխաղյա մեկնաբանությունում արտահայտելով դժգոհությունը նրա խաղից: Այդ խաղից հետո Մխիթարյանը չխաղաց, հետո՝ վնասվածքի պատճառով որոշ ժամանակ դուրս մնաց շարքից:

Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում հայտնվելու իր հաջորդ շանսը ստանալու համար սպասեց մինչև դեկտեմբեր. «Սկզբում ամեն ինչ շատ դժվար էր: Հեշտ չէ, երբ պետք է հարմարվես նոր մարզչին, թիմին, մարզումային ծրագրին ու խաղաոճին: Բայց այդ ամիսներին էլ ժպիտը չէր կորում իմ դեմքից, քանի որ գիտեի՝ տխրելը կամ նյարդայնանալն ինձ ոչինչ չէր տա: Ես համբերատար էի ու սպասում էի իմ ժամանակին», – հետագայում խոստովանեց Մխիթարյանը BBC-ին տված հարցազրույցում:

hi res d50bdd86532f39bee94ec1f7494874e6 crop north 960x639 - Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում»

Հենրիխն իր երկրորդ շանսն օգտագործեց: Նախ՝ նա գոլի հեղինակ դարձավ Եվրոպա լիգայում, իսկ հետո արդեն հաղթական գոլ խփեց «Տոտենհեմի» դեմ խաղում: Մոուրինյոն սկսեց ավելի շատ խաղաժամանակ տրամադրել Հենրիխին, և դա տալիս էր իր արդյունքը: Վստահություն ձեռք բերած Մխիթարյանը Boxing Day-ի ժամանակ՝ «Սանդերլենդի» դեմ խաղում խփեց իր կարիերայի, գուցե, ամենագեղեցիկ գոլը՝ «կարիճ» ոճի հարվածով: Հետո արդեն սկսեցին Հենոյի արկածները Եվրոպա լիգայում, որտեղ նա փլեյ-օֆֆ փուլի խաղերում աչքի էր ընկնում արդյունավետությամբ, գոլ խփեց նաև եզրափակիչում՝ «Այաքսի» դեմ ու նվաճեց տիտղոսը:

Մխիթարյանի դժոխային օրերը սկսեցին հաջորդ մրցաշրջանում՝ 2017/18-ին, թեև սկիզբը հուսադրող էր: Եկել էր Ռոմելու Լուկակուն, թիմն էլ մասնակցում էր Չեմպիոնների լիգային: Մխիթարյանը ԱՊԼ-ի առաջին տուրերին մեկնարկային կազմում էր, «Սուոնսիի» դեմ խաղում նա գոլային փոխանցում կատարեց, «Էվերթոնի» դեմ՝ գոլի հեղինակ դարձավ: Կարծես՝ ամեն ինչ լավ էր, բայց…

Եկավ երկրորդ բեկումնային պահը, երբ Մխիթարյանը բաց թողեց իր գնացքը: Հոկտեմբերին կայացած «Լիվերպուլի», «Չելսի» ու «Տոտենհեմի» դեմ առանցքային մրցավեճերում Մխիթարյանը կորեց խաղադաշտում: Այնպես չէ, որ անհաջող արդյունքների դեպքում պետք էր ամբողջ մեղքը բարդել Հենրիխի վրա, բայց Հայաստանի հավաքականի ավագն իսկապես վատ մարզավիճակում էր ու դա Մոուրինյոն նրան չներեց: Կորոնավիրուսը դեռ չէր սկսել, սակայն պորտուգալացին Մխիթարյանին շարունակ մեկուսացման մեջ էր պահում: Շաբաթներն անցնում էին, ու մենք Մխիթարյանին տեսնում էինք միայն պահեստայիններին՝ տխուր ու անվստահ: Նոյեմբերի 25-ից հետո 5 խաղ անընդմեջ Մխիթարյանը չընդգրկվեց նաև թիմի հայտացուցակում:

Մխիթարյանի՝ «Յունայթեդից» հեռանալն արդեն անխուսափելի էր, և հենց առաջիկա տրանսֆերային շուկայում տեղափոխվեց «Արսենալ»:

Մեր ընտրանին

Ո՞րոնք էին ձախողման հիմնական պատճառները

Ճնշումը

Ցանկացած ֆուտբոլիստի համար «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունն ու այնտեղ խաղալն արդեն բարդ է, երբ նրա համար վճարվել է շատ բարձր գումար: Իսկ Մխիթարյանի համար «Յունայթեդը» վճարել է 42 միլիոն եվրո՝ նրա կարիերայի ամենաբարձր գինը, ինչը մեծացնում էր հավելյալ ճնշումը երկրպագուների շրջանում: Մխիթարյանը «Յունայթեդում» ստանում էր նաև բավական բարձր՝ ըստ որոշ տվյալների՝ շաբաթական 180 հազար ֆունտ (տարեկան՝ 9.3 մլն):

148706 - Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում»

Լինելով Մոուրինյոյի նախնական ծրագրի առանցքային խաղացողներից մեկը՝ Պոգբայի ու Իբրահիմովիչի հետ միասին, Մխիթարյանից մեծ էին սպասելիքները նաև մամուլից: Իսկ բրիտանական մամուլը որևէ սխալ, անհաջող հանդիպում ու վատ մարզավիճակ չի ներում, ինչը ևս մեկ խանգարող ու հոգեբանորեն ճնշող հանգամանք էր Հենրիխի համար:

Ոչ համապատասխան խաղաոճը

Մոուրինյոյի «Յունայթեդն» իր առաջին տարում խաղում էր հակագրոհային ֆուտբոլ: Հենրիխը չէր կարող խաղալ իր սիրելի դիրքում՝ կենտրոնական հարձակվողի թիկունքում, որտեղ արդեն կար Ուեյն Ռունին: Հենոն, ի վերջո, գտավ իրեն հարձակման աջ եզրում, երբեմն, կախված իրավիճակից, հայտնվում էր նաև ձախ եզրում: Հենց եզրային միացումներով էր Մխիթարյանը «ցավեցնում» մրցակիցներին ԵԼ-ի վճռորոշ փուլերում:

2017/18-ին, սակայն, «Յունայթեդը» մի փոքր փոխեց խաղաոճն ու կտրուկությունն իր խաղում, ինչն ազդեցություն ունեցավ Մխիթարյանի խաղի վրա: Նա չէր կարողանում գտնել իր սիրելի ազատ տարածությունները, իսկ ֆիզիկապես հագեցած անգլիական ֆուտբոլում այդ դեպքում ամեն ինչ շատ ավելի դժվար է դառնում: «Արսենալում» Հենրիխը նույնպես բախվեց այդ խնդրին, և այնտեղ էլ անցկացրեց 1.5 մրցաշրջան:

Մոուրինյոյի հետ չափազանցեցրած կոնֆլի՞կտ, թե՞ պարզապես չստացված տանդեմ

Մինչև հիմա շատերի խորին համոզմամբ Մխիթարյանի մանչեսթերյան կարիերայի (ու ոչ միայն) անհաջողության գլխավոր մեղավորը բարդ բնավորություն ունեցող, դաժան Մոուրինյոն է, որ Մխիթարյանը դարձավ «Առանձնահատուկի» հերթական զոհերից մեկը, ինչպես Կական, Կասիլյասը, Մատան: Այո՛, Ժոզեն Հենրիխին, ինչպես հիշում ենք, մեծ էտապներով թոողնում էր պահեստայինների նստարանին, երբեմն նույնիսկ չէր հայտավորում: Բայց ո՞րն էր պատճառը՝ անձնական կոնֆլիկտը, թե՞ աշխատանքային չստացված տանդեմը, ֆուտբոլի հանդեպ այլ մոտեցումներն ու գաղափարները: Իմանալ, հատկապես կոնֆլիկտի մասին, հաստատ չենք կարող, բայց հարցազրույցներից որոշ հետևություններ անել կարող ենք:

Մխիթարյանն իր հարցազրույցներից մեկում պատմեց, որ անկախ իր կամքից մի անգամ իսկապես խնդիր է ունեցել Մոուրինյոյի հետ. «Ճիշտ է, որ Մոուրինյոն զանգահարել է Ռայոլային ու ասել, թե ինչու եմ ես իրենից ավելի շուտ գալիս մարզաբազա: Մի անգամ նա ինձ տեսավ նախաճաշելիս ու ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»: Ես նրան ասացի. «Այսի՞նքն, Միստեր. ես դիտավորյալ ոչինչ չեմ անում, որ Ձեզ քննադատեն»: Երբ ես նոր էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», պապարացիներն ինձ հանգիստ չէին թողնում. նրանք լուսանկարում էին՝ ինչպես եմ դուրս գալիս մեքենայից, ուր եմ գնում: Գալիս էի մարզաբազա՝ ու կրկին նրանք այնտեղ էին: Նրանք ամեն քայլս վերահսկում էին»:

mourinho mkhitaryan 1 960x717 - Մխիթարյանն՝ իր ստվերի դեմ. ինչու և ինչպես ձախողվեց Հենոյի կարիերան «Յունայթեդում»

Գուցե՝ դա մի փոքր վատ ազդեցություն է թողել նրանց հարաբերություններում, բայց Մոուրինյոն մշտապես Մխիթարյանին պահեստայինների նստարանին թողնելու իր որոշումը պայմանավորել է մարզական գործոններով. «Ես պահեստայիններին կարող եմ թողնել 6 դաշտի խաղացողի ու փորձում եմ այդ առումով պահել դիրքային հավասարակշռությունը. պահեստում ունեմ 2 պաշտպան, Դեյլի Բլինդին, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում, ես ունեմ Էշլի Յանգ, որ կարող է փակել բոլոր դիրքերն ու աջ և ձախ եզրերը: Խաղադաշտում՝ դաշտի կենտրոնում ես ունեմ Անդեր Հերերա, հարձակման գծում՝ Իբրահիմովիչ ու Ռեշֆորդ, ինչպես նաև՝ Մարսիալ, Լինգարդ ու Մատա: Եթե Միկիին դուրս բերեմ խաղադաշտ, պետք է դուրս թողնեմ նրանցից մեկին կազմից, իսկ այս պահին, անկեղծ ասած, նրանք արժանի են խաղաժամանակ ստանալ», – նշում էր Մոուրինյոն, որը, ըստ անգլիական մամուլի, Մխիթարյանին ամենից շատ մեղադրում էր պաշտպանվելիս ավելի ակտիվ չլինելու հարցում:

Հետագայում, երբ Մխիթարյանն արդեն հեռացավ, թե՛ Հենրիխի, թե՛ Մոուրինյոյի հնչեցրած հայտարարություններից կարելի է ենթադրել, որ նրանց միջև անձնական կոնֆլիկտ կամ չի եղել, կամ չի եղել այնքան լուրջ, որքան նկարագրում էին:

«Ես հավատացած եմ, որ Մխիթարյանն ավելի լավ կխաղա «Արսենալում»: Արդեն 1.5 տարի է՝ հարմարվում է Անգլիային: Ես ուրախ եմ Միկիի համար, գուցե՝ կարողանայի ավելին քաղել նրա պոտենցյալից, բայց ստացվեց այսպես: Նա արդեն «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ է», – հայտարարել էր Մոուրինյոն՝ Մխիթարյանի՝ «Արսենալից» հեռանալուց հետո:

«Կարելի է ասել, որ Մոուրինյոն իմ կարիերայի ամենաբարդ մարզիչն է եղել: Բնավորությամբ նա հաղթող է: Նրան պետք է, որ դու հաղթես ու անես այն, ինչ նա պահանջում է քեզնից: Ամեն առումով նրա հետ դժվար է աշխատել: Եղել են տարաձայնություններ, բայց այն չի ազդել մեր համատեղ աշխատանքի ու միասին նվաճած 3 տիտղոսի վրա», – ասել էր Հենրիխը պորտուգալացի մասնագետի մասին:

Հանդիպում՝ 3 տարի անց

Եվ այսօր՝ «Յունայթեդից» հեռանալուց 3 տարի անց Մխիթարյանը հանդիպում է իր նախկին թիմին: Մոուրինյոն վաղուց Մանչեսթերում չէ, իսկ Մխիթարյանը, չնայած վնասվածքից նոր է ապաքինվել ու դեռ մարզավիճակ չի հավաքել, լավ մրցաշրջան է անցկացնում «Ռոմայում» և որ ամենակարևորն է՝ իրեն երջանիկ ու կարևոր է զգում Հռոմում: «Յունայթեդին» Մխիթարյանը գոլ արդեն խփել է՝ «Արսենալի» կազմում խաղալիս, բայց այսօր նա կրկին առիթ ունի «կարմիր հրեշներին» իր մասին հիշեցնելու:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


«Ես ձեզ կբերեմ տիտղոսներ կամ սննանկություն». Պատմության ամենաանսպասելի տրանսֆերները

Մխիթարյանի բոլոր գոլերն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

«Հռոմը սԷր է.» Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմայում» մնալու 3 պատճառ

«Ռոման» որոշել է օգտվել իր լավագույն ռմբարկուի տրանսֆերը գնելու հնարավորությունից

«Մոնակոն» աստղային տրանսֆեր է նախապատրաստում

Ինիեստան ծննդյան օրը նոր պայմանագիր է ստորագրել

Հայտնի է՝ ով է դառնալու և երբ է հայտարարվելու «Բարսելոնայի» առաջին տրանսֆերի մասին

Աղբյուր. Մոուրինյոն ցանկանում է, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»

Մխիթարյանը Սալահից հետո նման ցուցանիշ գրանցած առաջին ֆուտբոլիստն է «Ռոմայում»

Մխիթարյանն ու խաղընկերներն ընտրություն են կատարել «Ռոմայի» գոլային մեղեդիի տարբերակների միջև (տեսանյութ)

Կավանին երկարաձգեց պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

«Մոուրինյոյի հավեսը չկա». 3 պատճառ, թե ինչու պետք է Մխիթարյանը հեռանա «Ռոմայից»

«Անվճար թոփերը». 15 ֆուտբոլիստ, որ ազատ գործակալ են դառնում այս մրցաշրջանից հետո

Որոշման պահը. Մխիթարյանը ցանկանում է զրուցել Մոուրինյոյի հետ

Սանչոյի համար նոր գնորդ է հայտնվել

Մխիթարյանը WhoScored-ի տուրի խորհրդանշական հավաքականում է ընդգրկվել