«Վերապրել «Տիտանիկը» հանուն սիրո ու դառնալ լեգենդ». Աղետից փրկված թենիսիստների ցնցող պատմությունը - VNews
Բաժիններ

«Վերապրել «Տիտանիկը» հանուն սիրո ու դառնալ լեգենդ». Աղետից փրկված թենիսիստների ցնցող պատմությունը

1912 թվականի մարտին ամերիկացի սկսնակ թենիսիստ, Ռիչարդ Նորիս Ուիլյասմը, որն ավելի հայտնի է որպես Դիկ Ուիլյամս, ստացավ Հարվարդի համալսարան ընդունելության քննության արդյունքները։ Նրա ուրախությանը չափ ու սահման չկար։ Ինչպես հիմա, այնպես էլ այդ տարիներին Հարվարդը համարվում էր աշխարհի լավագույն ԲՈւՀ-երից մեկը և այնտեղ ընդունվելը չափազանց բարդ էր։ Անգլիայում հոր՝ Չարլզի առողջական խնդիրները կարգավորելուց հետո ճանապարհ պետք է ընկնեին դեպի Միացյալ Նահանգներ։

Դիկը նոր էր սկսում իր ճանապարհը թենիսային աշխարհում, իսկ ահա Կառլ Բերը արդեն 26 տարեկան էր և հասցրել էր մեծ աղմուկ հանել իր սպորտաձևում։ Դեռևս 1907 թվականին հա զուգախաղում հասել էր Ուիմբլդոնի եզրափակիչ, ինչպես նաև ներկայացնում էր ԱՄՆ-ը Դևիսի գավաթի խաղարկությունում։ Սակայն կանոնավոր լավ արդյունքներ գրանցելուն խանգարում էր անձնական կյանքում առաջացած խնդիրը։ Իր ընտրյալի՝ Հելեն անունով գեղեցկուհու հետ միությունն աղջկա ծնողները հավանության չէին արժանացնում։ Հերթական գաղտնի հանդիպման վայրը նշանակված էր՝ «Տիտանիկի» տրանսատլանտյան շոգենավ։

Ապրիլի 10-ին «Տիտանիկը» սկսեց իր ընթացքը Սաութհեմփթոնից և բարձր արագությամբ սլանում էր դեպի Նյու Յորք, երբ ռադիոկայանն ընդունեց յոթ սառցային նախազգուշացում։ Սակայն նավը շարունակեց ընթանալ գրեթե առավելագույն արագությամբ ու չկարողացավ խուսափել բախումից։ Երբ բախման հետևանքները մարդիկ սկսեցին հասկանալ, ամենուրեք խուճապ սկսվեց։ Հանգիստ էին միայն երաժիշտները, որոնք ուղևորներին հանգստացնելու համար սկսեցին նվագել դասական երաժշտություն։ Այս տեսարանը գերազանց պատկերված է Ջեյմս Քեմերոնի 11-ակի օսկարակիր ֆիլմում։

Դիկ Ուիլյամսը հոր հետ անդադար փորձում էր օգնել զանազան արգելքների մեջ հայտնված մյուս ուղևորներին, կանանց ու երեխաներին։ Մի իրավիճակում, փորձելով փրկել փոքրիկ աղջկա կյանքը, նա գործի էր դրել ձեռքի տակ հայտնված կացինը։ Նավի աշխատակիցներից մեկը հարձակվեց նրա վրա և մեղադրեց գույքը փչացնելու համար, բայց հաջորդ վայրկյանին «աջից հուք» ստացավ Ուիլյամսից։ Ամենուրեք լսվող աղաղակների ու ճիչերի ձայնը կտրեց նավի հսկա խողովակներից մեկի անկումը։ Այն ընկավ հենց տախտակամածի վրա։ Ուիլյամս ավագի մահը վայրկյանական էր, իսկ Դիկը հայտնվեց ջրի մեջ։ Նրանից մոտ 20 մետր այն կողմ մակույկ կար, որից կարելի էր բռնվել ու չսուզվել. Դիկը 2 ժամ գոյատևել է սառցակալած ջրի միջ, մինչև նրան ջրից հանել են «Կարպատիայի» փրկարարները։

Դիկի կյանքը փրկելուց հետո բժիշկները հետագա խնդիրներից խուսափելու համար հորդորում էին համաձայնել վիրահատության. եթե չհաշմվեին նրա ոտքերը, մի քանի տարի հետո դա կարող է հանգեցնել մահվան։ Դիկը կտրականապես հրաժարվեց այդ գաղափարից և ոտքի մնաց այնքան ժամանակ, մինչև նավը հասավ Նյու Յորք։ Այդ ամբողջ ընթացքում երիտասարդ մարզիկը քայլում էր այս ու այն կողմ՝ որպեսզի վերականգներ արյան շրջանառությունը։ Բնականաբար, նա մի քանի անգամ ուշագնաց է եղել թուլության պատճառով։

Դիկն այնքան ուժեղ գտնվեց, որ կարողացավ ոչ միայն հաղթահարել հոր մահն ու սարսափազդու աղետը, այլև վերադառնալ մեծ թենիս ու տանել մեծ հաղթանակներ։ Տեխնիկապես լավ զարգացած թենիսիստը կարողացավ բարձր պահել իր երկրի պատիվը միջազգային սպարեզում՝ հաղթելով Դևիսի գավաթի խաղարկությունում, ինչպես նաև 2 անգամ դարձավ US Open-ի կրկնակի չեմպիոն։ Ու այդ ամենը նա արել է ոտքերում ահավոր ցավեր զգալով, սակայն նա երբեք չի բողոքել դրանից ու միշտ պատրաստ է եղել ծառայել իր երկրին։

1917 թվականին Դիկ Ուիլյամսը հերթական անգամ աչքի ընկավ հայրենասիրական բացառիկ քայլով։ Նա կարող էր խուսափել զինվորական ծառայությունից, սակայն նա ոչ միայն մեկնեց պարտադիր ծառայության, այլև որպես կամավոր ուղևորվեց Ֆրանսիա՝ առաջին գիծ ու իր հայրենակից, շարքային զինվորների հետ կանգնեցրեց գերմանական զորքերը։ Ցուցաբերած բացառիկ արիության համար Դիկը պարգևատրվեց Պատվավոր Լեգեոնի և Մարտական Խաչ շքանշաններով։

Զարմանալի է՝ որքան տարբեր կարող են դասավորվել նույն մասնագիտությունն ունեցող մարդկանց ճակատագրերը միևնույն աղետում ողջ մնալուց հետո։ Այդ տեսանկյունից Կառլ Բերի հետագա կյանքը լրիվ փոխվեց ու փոխվեց բացասական տեսանկյունից։

Մարտում մնացել են միայն ծերունիները. 3 պատճառ, թե ինչու պետք է Ֆեդերերն ու Նադալը խաղան հավերժ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Նադալը հրաժարվել է մասնակցել US Open-ին ու պաշտպանել չեմպիոնական տիտղոսը

#BlackLivesMatter ակցիան ունի սպորտային նախապատմություն. արմատները տանում են 1968թ. Օլիմպիական խաղեր

Թվեք անկախ Հայաստանի Օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին. VNews-ի Quiz-ը

Հայտնի է Ռոլան Գարոսի անցկացման հստակ ժամանակացույցը

Ուիմբլդոնը համաճարակի ապահովագրություն ունի և խոշոր փոխհատուցում կստանա

Պաշտոնական․ Ուիմբլդոն 2020-ը չեղարկվեց

Ուիմբլդոնը նույնպես չի կայանա 2020-ին

Արսեն Ջուլֆալակյան. «Վտանգ եմ տեսնում, որ ինձ միտումնավոր վնասվածք կհասցնեն կամ կթունավորեն»

ԵՎՐՈ 2020-ը ու Օլիմպիական խաղերը կարող են հետաձգվել կամ չեղարկվել Կորոնավիրուսի պատճառով

Նվաճված 2 ուղեգրերով Հայաստանը Օլիմպիական խաղերում կներկայացնեն Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը

Ռաֆայել Նադալը US Open-ի հաղթողն է (տեսանյութ)

Բիանկա Անդրեեսկու – Սերենա Ուիլյամս մենախաղի լավագույն դրվագները (տեսանյութ)

Ջոկովիչը գերլարված մենախաղում հաղթեց Ֆեդերերին ու դարձավ «Ուիմբլդոնի» չեմպիոն

Սիմոնա Հալեպը՝ «Ուիմբլդոնի» հաղթող (տեսանյութ)

Ռոջեր Ֆեդերերի հերթական ռեկորդը

Ուիմբլդոնի հանդիպումներից մեկն ընդհատվել է երկպագուհու սրտի կաթվածի պատճառով