Վերջ դրվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստի «հեքիաթային» շարքին․ նա չգերազանցեց Եդիգարյանի ռեկորդը - VNews
Բաժիններ

Վերջ դրվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստի «հեքիաթային» շարքին․ նա չգերազանցեց Եդիգարյանի ռեկորդը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը՝ 10 փաստով

27.08.2020 Alashkert 0 1 Renova 1 scaled - Վերջ դրվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստի «հեքիաթային» շարքին․ նա չգերազանցեց Եդիգարյանի ռեկորդը

21-րդ տուրի հանդիպումներից հետո առաջնությունում երկիշխանություն հաստատվեց:  «Արարատի» նկատմամբ անձնական հանդիպումներում ունեցած առավելության շնորհիվ «Նոան» գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն, մեկ խաղում էլ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 84 հանդիպումներում դաշտի տերերը 31 հաղթանակ են տոնել, հյուրերին հաջողությունն ուղեկցել է 32 անգամ, 21 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

178352817 3850209471698717 7642862672904733887 n 960x600 - Վերջ դրվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստի «հեքիաթային» շարքին․ նա չգերազանցեց Եդիգարյանի ռեկորդը

Գերազանցեց վաղեմի թիմակցի ռեկորդը․ Արտակ Գրիգորյանը՝ պատմական ցուցանիշի հեղինակ

4 խաղում խփվեց 7 գոլ: Առաջնությունում կայացած 84 հանդիպումներում 179 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,13 գոլ մեկ խաղում:

2․ «Արարատն» ընդհատեց առաջնությունում կրած 2 անընդմեջ պարտությունների շարքը՝ կամային հաղթանակ տոնելով «Փյունիկի» նկատմամբ: «Փյունիկի» հետ անցկացրած առաջնության վերջին 5 հանդիպումներում արարատցիները 4 հաղթանակ են տոնել, մեկն ավարտել են ոչ-ոքի: Վերջին անգամ «Փյունիկն» «Արարատին» հաղթել է 2019թ. մայիսի 26-ին՝ 2-1:

3. «Նոան» առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց՝ վերջապես առավելության հասնելով «Ալաշկերտի» նկատմամբ: Իսկ մինչ այդ «Ալաշկերտը» միակ թիմն էր, որի հետ ընթացիկ առաջնության հանդիպումներում «Նոային» չէր հաջողվել միավոր վաստակել՝ պարտվելով 2 խաղերում էլ:

26.04.2021 NOAH Alashkert 7 960x640 - Վերջ դրվեց «Ալաշկերտի» ֆուտբոլիստի «հեքիաթային» շարքին․ նա չգերազանցեց Եդիգարյանի ռեկորդը

«Նոայի» 3-րդ անընդմեջ հաղթանակը, «Ալաշկերտի» 1-ին պարտությունը գարնանային հատվածում․ VNews-ի ֆոտոշարքը

4․ «Ալաշկերտին» չհաջողվեց կրկնել «Արարատի» անպարտելիության ռեկորդը: «Նոայից» կրած պարտությամբ ընդհատվեց թիմի 8 անպարտելի խաղերի շարքը, որի ընթացքում ալաշկերտցիները տոնել էին 5 հաղթանակ, 3 խաղ ավարտել ոչ-ոքի: Ընդ որում նախորդ 3 հանդիպումներում «Ալաշկերտի» դարպասն անառիկ էր մնացել: Եվ մինչև Կիրիենկոյի գոլ խփելը, «Ալաշկերտը» 338 րոպե շարունակ գոլ բաց չէր թողել:

5․ Ընթացիկ առաջնությունում Վարդան Բիչախչյանն «Արարատի» գլխավոր մարզչի պաշտոնում 2-րդ անգամ առավելության հասավ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի նկատմամբ: Հիշեցնենք, որ առաջնության աշնանային հատվածում «Արարատը» 2-1 հաշվով պարտության էր մատնել Մելիքյանի գլխավորած «Ալաշկերտին»: Բիչախչյանի հետ դիմակայությունում Մելիքյանին առայժմ միայն մեկ անգամ է հաջողությունն ուղեկցել: Մելիքյանը նախորդ առաջնության ավարտական տուրում «Ալաշկերտի» ղեկին հաղթել էր Վարդան Բիչախչյանի գլխավորած «Շիրակին»՝ 4-2:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

«Արարատը» չխնայեց «Նոային» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Սևանը» խոշոր հաշվով հաղթեց «Վանին» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանն ստացավ 2020-21 մրցաշրջանի լավագույն մարզչի մրցանակը (ֆոտո)

«Արարատ» – «Նոա»․ մեկնարկային կազմեր, ուղիղ հեռարձակում

Հայկական առաջին սուպերակումբը և խաղեր պայթյունների ներքո. VBET Պրեմիեր լիգան՝ 30 տարում

Գործող չեմպիոնը ձախողվեց, «Արարատ-Արմենիան» հիանալի մեկնարկեց․ VNews-ի ֆոտոշարքը

«Ուրարտուն» խոշոր հաշվով հաղթեց «Նորավանքին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ-ի մեկնարկային տուրում «Արարատ-Արմենիան» ջախջախեց գործող չեմպիոնին (տեսանյութ)

Արտակ Գրիգորյանն ու Յուսուֆ Օտուբանջոն ստացել են իրենց մրցանակները (ֆոտո)

Տրանսֆերային ամառ-2021․ Հայկական ակումբների ձեռքբերումները և կորուստները (թարմացվում է)

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի թեկնածուն տեղափոխվեց «Փյունիկ»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը հեռացավ «Արարատից»

Ալեքսանդր Գրիգորյանը վերադարձել է «Ալաշկերտ»

«Արարատը» 2 միավոր է ավելացրել Հայաստանի ակումբային վարկանիշին

Գյումրիում սպառնում էին փակել երկաթուղին, չեմպիոնական տարօրինակ հանգուցալուծում․ Անդրանիկ առաջնության ուշագրավ մանրամասները (մաս 2-րդ)

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին, Գևորգ Ղազարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)