Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ - VNews
Բաժիններ

Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

al ar arm - Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

10-րդ տուրի 5 հանդիպումներով սկսվում է VBET ՀՊԼ-ի հոբելյանական՝ 30-րդ առաջնության 2-րդ շրջանը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կայանալիք 5 հանդիպումներին վերաբերող ամենահետաքրքիր ու ամենաուշագրավ փաստերը:

«ՆՈՐԱՎԱՆՔ» – «ՈՒՐԱՐՏՈՒ»

21 հոկտեմբերի, ժ.15:00,  Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

1 խաղ, որում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  0-3

1-ին շրջան. 01.08.2021  «Ուրարտու»  3-0  «Նորավանք»

Գոլերը՝ 1-0՝ Նարեկ Գրիգորյան 48՛, 2-0՝ Ուգոչուկվու Իվու 67՛, 3-0՝ Կարեն Մելքոնյան 86՛:

«Նորավանք»՝  7-րդ տեղ (8 միավոր), «Ուրարտու»՝  6-րդ տեղ (10 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝  հանդիպմանն ընդառաջ

  1. Նախորդ տուրն անհաջող էր «Նորավանքի» համար, որը 0-2 հաշվով պարտվեց առաջնության հետնապահ ԲԿՄԱ-ին: Դրանով ընդհատվեց «Նորավանքի» 3 անպարտելի խաղերի շարքը: Ընդ որում նախորդ երկու հանդիպումներում թիմի դարպասն անառիկ էր մնացել:

nor 960x640 - Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

  1. «Ուրարտուն» Բարձրագույն խմբում հոբելյանական՝ 650-րդ հանդիպումը կանցկացնի: Նախորդ առաջնության բրոնզե մրցանակակիրը 313 հաղթանակ է տոնել, 143 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 193 պարտություն:
  2. Նախորդ տուրում «Ուրարտուն» ընդհատեց 3 անընդմեջ պարտությունների շարքը՝ ոչ-ոքի (1-1) ավարտելով հանդիպումը «Վանի» հետ: Դա ոչ միայն «Վանի» հետ դիմակայությունում, այլև ընթացիկ առաջնությունում «Ուրարտուի»  օգտին գրանցված առաջին ոչ-ոքին էր: «Ուրարտուն»  նաև ընդհատեց  340 րոպե տևած գոլային երաշտը:

urartu 1 960x600 - Վերջին 6 տարիների Հայաստանի չեմպիոնների սկզբունքային մրցավեճը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 10-րդ տուրից առաջ

  1. Հետաքրքիր է, որ ընթացիկ առաջնության հանդիպումներում գրանցված 2 ինքնագոլերի հեղինակներն այս դիմակայությանը մասնակցող ֆուտբոլիստներն են: Առաջինի հեղինակն «Ուրարտուի» լեգեոնական Սալոմոն Նիրիսարիկենն էր, որը սեփական դարպասը գրավել էր «Սևանի» հետ կայացած 2-րդ տուրի խաղում: Իսկ «Նորավանքից» նախորդ տուրում ԲԿՄԱ-ի հետ կայացած խաղում «աչքի» էր ընկել Սիմոն Օբոնդեն:
  2. «Ուրարտուի» կազմում 3-ական գոլով ամենաարդյունավետ ֆուտբոլիստները Նարեկ Գրիգորյանն ու Օլեգ Պոլյակովն են: Իսկ ահա «Նորավանքում» մեկից ավելի գոլ խփած ֆուտբոլիստներ չկան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5

Գործող չեմպիոնն ու գավաթակիրը տարբեր տրամադրությամբ են մոտեցել նոր դիմակայությանը. Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ-ի 15-րդ տուրից առաջ

«Ալաշկերտի» դեմ չկայացած խաղում «Սևանին» տեխնիկական պարտություն է գրանցվել

«Նոայի» առեղծվածային խաղերի շարքը շարունակվեց, «Փյունիկը» կրկնեց «Արարատ-Արմենիայի» անպարտելիության ռեկորդը

Մաիլսոն Լիման արդյունավետության տարիքային նոր ռեկորդ սահմանեց

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա» խաղը՝ VNews-ի ֆոտոշարքում

VBET ՀՊԼ. Լիմայի գոլը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»՝ «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

«Սևանի» նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ

VBET ՀՊԼ. «Փյունիկը» հաղթեց «Վանին» (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նոա» – «Արարատ-Արմենիա». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Վան» – «Փյունիկ». Մեկնարկային կազմեր

VBET ՀՊԼ. «Նորավանքն» ու «Արարատը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Նորավանք» – «Արարատ». Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

VBET ՀՊԼ. «Ուրարտուն» ջախջախեց ԲԿՄԱ-ին, Դեսիրեն՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)

VBET ՀՊԼ. «Ուրարտու» – «ԲԿՄԱ Երևան». Մեկնարկային կազմեր

ՀՖՖ-ի հայտարարությունը «Սևանի»՝ «Ալաշկերտի» դեմ խաղին չներկայանալու վերաբերյալ

«Սևանը» հայտարարել է, որ չի ներկայանալու «Ալաշկերտի» դեմ խաղին